Announcement

Collapse
No announcement yet.

Scarfaces of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #61
    PS: Mishik is the son in low of Serjik..... and of course he is paid by our tax money to have fun in the eteral city of Rome, as Armenia's ambassador to the Vatican....

    ========
    Միքայել Մինասյանը փակել է Երկիր Մեդիայի գովազդները՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու պատճառով

    Նարեկ Կիրակոսյան 13/05/2018


    ՀՅԴ-ին պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ֆինասական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: «Հայկական ժամանակ»-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ֆինանսական խնդիրները հ/ը-ում առաջացել են այն բանից հետո, երբ Դաշնակցությունը հայտարարել է ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիրը դադարեցնելու մասին եւ որոշել է սատարել վարչապետի ժողովրդի թեկնածուին:

    Կուսակցության այս որոշմանը հաջորդել է Սերժ Սարգսյանի փեսայի, Վատիկանում ՀՀ դեսպան, մեդիամագնատ Միքայել Մինասյանի այն որոշումը, որով «Երկիր Մեդիա»-ին այլեւս գովազդներ չեն տրվելու, իսկ եղածները եթերից հանվելու են: Բանն այն է, որ հայկական հեռուստաշուկայի գովազդային դաշտում «ասողը» 2013 թվականին հիմնադրված «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս» ընկերությունն է: Այս բիզնեսի գլխին՝ գլխավոր տնօրենի մակարդակով, կանգնած է Արմեն Արզումանյանը: Նա պատահական անձ չէ, Արզումանյանը միաժամանակ ղեկավարում է հայաստանյան ամենախոշոր մեդիահոլդինգը՝ ՊանԱրմենիան մեդիա գրուպը, որի մեջ ներառված են «Արմենիա», «ԱԹՎ», «ԱրմՆյուզ» հ/ը-ները, Tert.am կայքը եւ մի քանի ռադիոկայան ու ամսագրեր, որոնցել բաժին է հասնում գովազդի առյուծի բաժինը:

    «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս» ընկերությունը Միքայել Մինասյանի ցուցումով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գովազդները եթերից հանել է հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին: Չի բացառվում, որ «Երկիր Մեդիա» հ/ը-ում ստիպված աշխատակիցների մասսայական կրճատումներ լինեն: Խոսակցություններ կան, որ այս հեռուստաալիքն ամբողջովին դադարեցնելու է գործունեությունը, քանի որ ՀՅԴ-ն ի վիճակի չէ այն ֆինանսավորել, սակայն «Երկիր Մեդիա» հ/ը-ի մեր աղբյուրը բացառեց դա:

    «Երկիր Մեդիա» հ/ը-ի գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան եւս հերքեց ընկերությունը փակվելու մասին լուրերը, իսկ գովազդների մասով ասաց.

    «Այդ տեղեկությունները հիմք չունեն: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը 2004 թվականից հեռարձակվում է, եւ որեւէ էական նշանակություն չի ունեցել, թե՝ դաշտում ովքեր են եղել կամ չեն եղել: Հեռուստաընկերությունը տարբեր պայմանագրեր է ունեցել տարբեր ընկերությունների հետ: Հիմա հ/ը-ն նորմալ գործում է»,- ասաց Հակոբյանը, իսկ հարցին՝ գովազդները չեն նվազե՞լ, պատասխանեց.

    «Գովազդներն ամեն տեղ էլ նվազում են, բայց այս պահին, որ մեր եթերը նայեք, լիքը գովազդ կա»,- նշեց նա:

    Ի դեպ, Միքայել Մինասյանի կողմից նմանատիպ պատժամիջոցների էր արժանացել նաեւ Գագիկ Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

    Անդրադառնալով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության աշխատակիցների կրճատումներին նշենք, որ դեռ մարտի սկզբին տնօրինությունը որոշում է կայացրել «Բարեւ երկիր» առավոտյան ծրագրի ողջ թիմին ուղարկել անժամկետ, ոչ վճարովի արձակուրդ: Ծրագրի հաղորդավարուհիներից Լուսինե Բադալյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պատճառը եղել է ֆինանսական:

    «Հստակ պատճառաբանություն չի եղել, անժամկետ արձակուրդ են ուղարկել: Ենթադրում ենք, որ ֆինանսական խնդիրներ են եղել: Առավոտյան ծրագրում ովքեր կային, նրանք չեն աշխատում»,- ասաց Լուսինե Բադալյանը:

    Հաղորդավարուհու փոխանցմամբ՝ իրենից զատ ծրագրի կազմից է եղել հաղորդավար Ժակը, եւս երկու այլ հաղորդավարներ եւ ծրագրի համակարգողը:

    Comment


    • #62
      Originally posted by Vrej1915 View Post
      Գագիկ Ծառուկյանը նույնպես վազել է Մոսկվա. Ինչ են նրան ասել. Ժամանակ

      • Lragir.am
      • Ներքին կյանք - 27 Ապրիլի 2018


      «Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքի» պահվածքը վարչապետի ընտրության հարցում դեռ անորոշ է, չնայած Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը տետատետ՝ առանց լրագրողների, 2 անգամ հանդիպել են ու քննարկել ապագա կոալիցիոն կառավարության հարցը, սակայն հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդը հանդիպել է նաեւ Սամվել Կարապետյանի հետ, եւ նրանց միջեւ հին կոնֆլիկտը հարթվել է։



      Մեր աղբյուրներն ասում են, որ օրակարգում է նաեւ Ծառուկյանին վարչապետ առաջադրելու հարցը։ «ԾԴ» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դա ներկայացրել է որպես իր առաջարկ։



      Ի դեպ, եթե կոալիցիոն կառավարություն կազմվի, ապա այնտեղ կլինի նաեւ «գնացքից» ժամանակին թռած ՀՅԴ-ն, հավանաբար՝ 2 պորտֆելով։ Իսկ «Ծառուկյան դաշինքը»՝ Փաշինյանի օգտին քվեարկելու պարագայում, շատ ավելի մեծ բաժին կստանա»:



      «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մոսկվա է մեկնել նաեւ «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:



      Կասկածից վեր է, որ Ծառուկյանի չնախատեսված այցը անմիջական կապ ունի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Հնարավոր է, որ այս այցի արդյունքում ձեւավորվի այն դիրքորոշումը, որը «Ծառուկյան» դաշինքը կարտահայտի մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունների ժամանակ»:
      Արարատի ցեմենտի կոմբինատի աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը

      Դիանա Ղազարյան

      09:10, 15 մայիսի, 2018

      «Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատի» հարյուրավոր աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արարատի բնակիչ Գայանե Հովհանյանը` նշելով, որ նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Աշխատակիցները նաև գործադուլ են հայտարարել և փակել գործարան տանող գլխավոր ճանապարահը։



      Գայանե Հովհանյանի փոխանցմամբ՝ բողոքի ակցիա իրականացող աշխատակիցները նշում են, որ ստանում են 50-60 հազար դրամ, սակայն տաժանակիր աշխատանք են կատարում, աշխատում վտանգավոր պայաններում։

      Ցուցարարները պահանջում են գործարանի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում, քանի որ գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանը ականջալուր չի լինում իրենց պահանջներին և աշխատաքային պայմանները բարելավելու համար որևէ քայլ չի ձեռնարկում։ Հավաքված ցուցարարները Գայանեին ասել են, որ տնօրեն Առաքելյանը կամայական կերպով, առանց որևէ բացատրության, աշխատանքից ազատում է աշխատակիցներին։



      Աշխատակիցները նաև հայտնել են, որ նախկինում, երբ Գագիկ Ծառուկյանը գործարան է գնացել, իրենք փորձել են բողոքել աշխատանքային պայմաններից, սակայն տնօրինությունը նրանց արգելել է բարձրաձայնել խնդիրների մասին և բողոքը տեղ հասցնել։

      Comment


      • #63
        Նոր բիզնես դուետ է ձեւավորվում Հայաստանում. դարի շինարարության փողերը գնում են Վրաստա՞ն
        «Փաստ»

        15.05.2018

        «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան նոր բիզնես դուետ է ձեւավորվում՝ Գագիկ Բեգլարյան–Միհրան Պողոսյան (Քեթրինի Միհ­րան): Սակայն նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխները որոշել են այսուհետ աշխատել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում:

        «Փաստ» օրա­թերթի ունեցած տեղեկություններով, ընդհատակ ան­ցած այս հանրապետականները (կամ՝ արդեն նախ­կին հանրապետականները) Մենգրելիայում ու Աջարիայում մեծ ներդրումներ են արել ջերմոցային տնտեսության եւ խաղային բիզնեսի մեջ: Փաստորեն արդեն երեւում է, թե ուր են գնալու Հյուսիս–հարավ՝ դարի շինարարության գումարները:

        Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը երկար տարիներ եղել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար եւ այդ ժամանակահատ­վածում շահագործման է հանձնվել Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ընդամենը... 30 կմ հատված, որը կազմում է ընդհանուր երկարության ընդամենը 6–7 տոկոսը»:

        Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

        Comment


        • #65
          Լիսկայի գերդաստանը քիչ առաջ Վրաստանի սահմանն անցավ

          2018-06-18

          Ֆեյսբուքյան օգտատեր Սամսոն Գրիգորյանը գրում է, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ գերդաստանով, քիչ առաջ Վրաստանի սահմանով մեկնել է ԱՄՆ: Սրանց անձնագրերը հավաքվեք, փախնում են,-գրել է ֆեյսբուքյան օգտատերը:



























          Հիշեցնենք, որ սա ոչ պաշտոնական տեղեկատվություն է:

          Հիշեցնենք նաև, որ գեներալ Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ-ի տարածած նյութից հետոփոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.



          Նախկին և, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը

          Comment


          • #66
            Եթե ապացուցվեց՝ դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

            Lragir.am
            08:52 18.06.2018


            ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմությանը.

            «ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետեւյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։

            Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն ի հայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլեւս բացառապես իրավական դաշտում է։ Աստված պահապան Հայ զինվորին»։

            Comment


            • #67
              «Ներիր մեզ, իմ քաջ զինվոր». 3-րդ դասարանցի աղջնակի նամակը հայ զինվորին

              Lragir.am
              18.06.2018 | Հասարակություն

              ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է թիվ 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը՝ հայ զինվորին։

              Նամակում աշակերտուհին գրում է. «Հայ զինվոր, սրտի թրթիռով քեզ եմ գրում այս նամակը։ Ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Դու քո կյանքի գնով պաշտպանում ես մեր հայրենիքը, մեր արեւը, մեր երկինքը եւ քո տունը։ Եթե ձեռքդ զենք ես վերցրել, ապա քո հայրենիքը պաշտպանելու համար ես վերցրել։ Ես մաղթում եմ քեզ առողջություն, ուժ եւ խիզախություն։ Աստծո ձեռքը միշտ քո գլխին թող լինի»։

              Նիկոլ Փաշինյանը գրել է.

              «Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։

              Դուխո’վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով»։

              Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այլեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

              ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

              Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս եւ բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաեւ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

              Comment


              • #68
                ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Դոն Պիպոյի ձերբակալությունից

                 

                Comment


                • #69
                  Էջմիածնի քաղաքապետը հրաժարական տվեց

                  Lragir.am

                  18.06.2018

                  Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՝ տեղեկացնելով իր հրաժարականի մասին։ «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով: 17.06.18», հայտարարել է նա։

                  Comment

                  Working...
                  X