Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Amulsar will remain a Montain

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #21
    Վարչապետի մոտ կասկած հարուցեց Քննչական կոմիտեի նամակը




    Lragir.am,
    30.08.2019











    Հայկական կողմի և «Էլարդ» ընկերության փորձագետների միջև տեսակապով քննարկման ժամանակ պարզ է դարձել, որ «Էլարդի» փորձագետները «Լիդիան» ընկերության կողմից նախատեսված 10 մեղղման միջոցառումներ չեն նկատել: Այդ միջոցառումների առկայության մասին, հիշեցնենք, հայտարարել էր Քննչական կոմիտեն՝ նշելով, որ փորձագետները հանքավայրի շահագործման դեպքում ռիսկերը նվազեցնելու համար 16 մեղմման միջոցառումներ են առաջարկում, որից 10-ն արդեն «Լիդիանը» նախատեսել է:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց՝ ինչպե՞ս է պատահել, որ կոմիտեն 16 մեղմման միջոցառումներից 10-ը տեսել է, իսկ «Էլարդի» մասնագետները՝ ոչ:
    «Էլարդի» փորձագետ Նիդալ Ռաբահն ասաց, որ պատկերացում չունի անգամ, թե ինչ 10 միջոցառման մասին է խոսքը: «Մենք համաձայն չենք նրան, որ առաջարկվող ՇՄԱԳ-ի մեջ մեղմման միջոցները բավարար են կամ ադեկվատ: Մենք ասում ենք, որ իրենց առաջարակած մաքրման նախագիծն ու միջոցառումներն անբավարար են տվյալ փուլում: Տվյալ փուլում նրանք առաջարկում են պասիվ մաքրում, բայց մեր կարծիքով հանքի շահագործման փուլում պասիվ մաքրումը բավարար չի լինի»,- ասաց փորձագետը:

    Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ ուզում է վստահեցնել՝ իրենք անկողմնակալ ու անաչառ են: «Մենք երկու կողմերին էլ հնարավորություն ենք տվել խոսել, Լիդիանին նաև ներգրավել ենք փորձաքննության մեջ, որտեղ գիտական դիսկուրս է ծավալվել: Մենք հետևել ենք այս դիսկուրսին և վերլուծել: Նախ և առաջ Լիդիանը պարտավորվել է իրականացնել ճկուն քաղաքականոթյուն: Դա նշանակում է, որ եթե ես որևէ փուլում տեսնեմ, որ իմ կողմից կիրառվող միջոցառումն անարդյունավետ է, պատավորվում եմ այն փոխարինել մեկ այլ միջոցառմամբ: Այս դիսկուրսների վերլուծության արդյունքում, այո, մենք ասում ենք, որ այս 10 միջոցառումն իրենք անում են և պարտավորվում են, եթե սա իրեն չարդարացնի, ճկուն քաղաքականության շրջանակներում այն փոխարինել այլ միջոցառումներով»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
    Նաև քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ Քննչական կոմիտեն է «Էլարդի» մասնագետներին խնդրել լրացուցիչ մեղմման միջոցառումների մասին եզրակացություն գրել: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկման ժամանակ հարց ուղղեց «Էլարդի» մասնագետներին, թե այդ մասին հուշագիր կազմելու առաջարկը որտեղի՞ց է եկել, քանի որ կառավարության առաջադրանքի մեջ դա ներառված չէ: Ըստ նախարարի՝ «Էլարդն» իր փորձաքննության շրջանակներում ընդամենը պետք է պատասխաներ հարցին, թե արդյոք բացասական ազդեցություն լինելու է շրջակա միջավայրի վրա, թե ոչ:
    «Էլարդի» մասնագետներն ասացին, որ այդ լրացուցիչ հանձնարարությունն իրենց տրվել է Քննչական կոմիտեի կողմից: Երբ վարչապետն ապացույց պահանջեց, փորձագետները էլեկտրոնային փոստին ուղարկեցին ՔԿ քննիչ Յուրա Իվանյանի նամակը:
    «Նրանք մեզ խնդրեցին, ելնելով մեր հաշվետվությունից, որում մենք վերհանել էինք բազմաթիվ թերություններ, պարզաբանել՝ կարո՞ղ է ընդհանրապես աշխատել այս հանքավայրը և շահագործվել առհասարակ: Ասացին՝ ինչպե՞ս կարող ենք բարելավել մեղմացման միջոցառումները: Սա Քննչական կոմիտեի հետ մեր հանդիպման ընթացքում տրված հարցերն էին: Դա հստակ նշված չէր մեր հանձնարարության մեջ, մենք սա ներառեցինք հուշագրի մեջ, որպեսզի Հայաստանի կառավարությանն օգնենք հասկանալ իրավիճակը»,- ասացին «Էլարդի» փորձագետները:
    Վարչապետի հորդորով քննիչ Իվանյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է նման նամակ գրել փորձագետներին:
    «Նախնական եզրակացությունն ստանալուց հետո, քանի որ ձևակերպումները շատ անորոշ էին, մենք ներկայացրեցինք նաև, որպեսզի ձևակերպումները ավելի հստակեցվեն»,- ասաց Իվանյանը:
    Քննչական կոմիտեի գործողություններից վարչապետի մոտ կասկած հարուցեց նաև այն, որ «Էլարդի» փորձագետներն ասում են, թե ներկայացված տվյալները թերի են եղել, բայց քրեական գործով զարգացում չի եղել:
    «Ինքը մեր հրավիրած փորձագետն է, ասում է՝ տվյալները թերի են: Մենք էլ քրեական գործ ենք հարուցել այն փաստի կապակցությամբ, որ տվյալների մի մասն առնվազն թաքցված են, հետևաբար՝ որտեղի՞ց է ձեր եզրակացությունը, թե տվյալները թաքցված չեն»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
    Քննիչ Յուրա Իվանյանը պարզաբանեց, որ որևէ տվյալ չի թաքցվել, բոլոր ուսումնասիրություններն ու հետազոտությունները ներկայացվել են: Դիտավորությամբ որևէ տվյալի թաքցնում չի արձանագրվել:
    Վարչապետը պնդեց. «Էլարդն ասում է՝ գոլորշիացման տվյալները չափազանցված են, հիմա ի՞նչ բարդ է ստուգել՝ չափազանցված են, թե ոչ: Հաջորդ հարցը՝ ինչո՞ւ է չափազանցրել չափազանցնողը: Այստեղից պետք է հայտնի դառնա կամ չդառնա դիտավորությունը: Եթե տվյալը ճշգրիտ չեն ներկայացրել, դա արդեն թաքցնել է»:
    ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանն ասաց, որ հարուցված քրեական գործը ենթադրում է բնապահպանության նախարարության պաշտոնյայի կողմից դիտավորությամբ տեղեկություն թաքցնելը: «Քանի որ մենք նման ապացույց ձեռք չենք բերել, խոսքը կարող է գնալ պաշտոնեական անփութության մասին: Այո, Էլարդն ասում է՝ այսինչ տվյալները թերի են: Երբ լսում ենք Լիդիանին, որոշակի հիմնավորումները բերում է: Եվ մի շարք հիմնավորումների մենք չենք կարողացել չհամաձայնել»,- ասաց նա:
    Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես է Քննչական կոմիտեն հանգել այն եզրակացության, որ բնապահպանական ռիսկեր չկան:
    Հայկ Գրիգորյանը հավելեց, որ եթե բնապահպանության նախարարությունը դիտողություներ ներկայացնի Քննաչական կոմիտեին, դա հիմք է կրկնակի փորձաքննություն նշանակելու համար:

    Comment


    • #22
      Սեւի-սպիտակ»-ի դիմակայության շրջանն ավարտվեց

      Lragir.am,
      31.08.2019









      Հայաստանում Ամուլսարի հանքի ճակատագրի շուրջ վեճերը չեն մարում: Եվ եթե մենք շեղվենք այս վեճերի բովանդակային մասից՝ կենտրոնանալով երկրում օբյեկտիվորեն զարգացող ներքաղաքական իրավիճակի վրա, ապա կարող ենք ծագած իրավիճակում ավելի խորքային իմաստ նկատել: Թվում է՝ երկիրն ակամա մտնում է գաղափարաքաղաքական զարգացման նոր փուլ: Մենք բախվել ենք ինչ-որ ավելի մեծ մի բանի, քան պարզապես այս կամ այն որոշման նպատակահարմարության շուրջ վիճաբանությունն է։
      Հայաստանում 25 տարի շարունակ միակ քաղաքական գաղափարն իշխանափոխությունն է եղել: Միայն այս գաղափարը կարող էր պարբերաբար համախմբել զանգվածին՝ հատկապես հետընտրական շրջաններում: Այս գաղափարի արդիականությունը վիճարկելու ցանկացած փորձ ընդդիմության կողմից նյարդային արձագանքի էր արժանանում: «Մենք ժամանակ չունենք» արտահայտությունը նրանց շուրթերին դարձել էր կախարդանք՝ մանթրա: Նման գործելակերպի արդյունքը գաղափարական լճացումն էր, որը ետ էր պահում երկրում քաղաքական մտքի ցանկացած զարգացում: Այս գործընթացի հետեւանքներն, առավել քան երբեւէ, զգացվում են հատկապես անկախ Հայաստանի պատմության ներկա պահին: 2018-ին ժողովրդի ջանքերով իրականացված իշխանափոխությունը հասարակության մեջ՝ նախեւառաջ քաղաքականապես ակտիվ միջավայրում, ի հայտ բերեց գաղափարական խոր դատարկություն:
      Քաղաքական կյանքն անշարժացել էր՝ դաշտ բացելով ընդդիմորեն տրամադրված լուսանցքային խմբերի ու անհատների համար: Պատահական չէ, որ տեղեկատվական դաշտում անմիջապես հայտնվեցին «իշխանափոխության» մասին հին հայեցակարգը վերականգնելու փորձերը: Համախմբող այլ գաղափար ոչ ոք չի կարող առաջարկել: Բայց քանի որ հասարակությունը չի արձագանքում այս թեզին, լայն տարածում գտավ հասարակությանը անգիտակից եւ «զոմբիացված» լինելու մեջ մեղադրելու գործելակերպը: Մյուս կողմից՝ ոչ պակաս անգաղափարայնություն է դրսեւորում նոր «հեղափոխական» ուժը՝ զրկվելով որեւէ ազդեցիկ գաղափարից։ Իշխանափոխության իրականացմամբ՝ նա կորցրեց նաեւ վերջին համախմբող գաղափարը:
      Նշված երկու հանգամանքները հանգեցրին քաղաքական կյանքի դանդաղընթաց լճացման: Եվ թվում էր՝ չէր կարող լինել ծագած ներքաղաքական վիճակը փոխելու ունակ այլ գաղափար: Բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ: Ամուլսարի հանքի շուրջ լայնածավալ քննարկումները, ինչպես կարելի է նկատել, սպառնում է ճեղքել քաղաքական լճացումը եւ երկրում քաղաքական գործընթացները տանել դրական հունով: Հայաստանի նոր իշխանությունները չէին էլ կարող պատկերացնել, որ հենց բնապահպանության հետ կապված խնդիրն է ի զորու ստեղծել սկզբունքորեն նոր իրավիճակ: Բայց իզուր…
      Չպետք է մոռանալ, որ օլիգարխիկ վարչակարգի տապալման շարժումն իր արմատներով ձգված է դեպի բնապահպանական նախաձեռնությունները: Խաղաղ անհնազանդության գործելակերպը մշակվել է հենց այս նախաձեռնություններում: Հայտնի քաղաքացիական նախաձեռնությունների շղթան`Թռչկանի ջրվեժի պաշտպանություն-Մաշտոցի պուրակի պաշտպանություն-«100 դրամ»-«էլեկտրիկ Երեւան», ձեւավորեց ոչ միայն արդյունավետ պայքարի տեխնոլոգիա, այլեւ փորձառու ակտիվիստների մի համաստեղություն, որոնք հետագայում դարձան Հայաստանում «թավշյա» իշխանափոխություն իրականացրած զանգվածային ժողովրդական շարժման կորիզը։ Իշխանությունների կողմից հանրային սեփականության նկատմամբ ցանկացած ոտնձգությանը դիմակայելու գաղափարն այս անձնակազմի համար դարձել է մի տեսակ «սրբությունների սրբոց»:
      Համանման ծագումնաբանություն ունեցող նոր իշխանություններին օբյեկտիվորեն չի թույլատրվում հատել կարմիր գիծը եւ ոտնձգություն կատարել «սեփական երգի» նկատմամբ: Բնապահպանության եւ հանրային սեփականության ոլորտից ինչ-որ բան վիճարկելու ընդամենը փորձը Փաշինյանին դրել է ծանր քաղաքական կացության առջեւ: Այս իրավիճակը սրընթաց կերպով ձեռք է բերում ողջամիտ քաղաքական առճակատման բնույթ՝ հիմնականում իշխանական տիրույթում: Երեւում է՝ վարչապետի երեւակայությունը սպառվել է, ինչն ակնհայտ է դառնում նրա կողմից գործածության մեջ դրված «հավասարակշռված ազգային շահ» հասկացությունից: Թե ինչ է սա նշանակում՝ ամեն ոք հասկանում է յուրովի: Բայց մի բան պարզ է՝ ավելի քան մեկ տարի պրակտիկացվող «սեւ-սպիտակ»-ի ներքաղաքական սխեմայի ժամանակն ավարտվում է: Եվ դա լավ է:


      Comment


      • #23
        Ամուլսարում ոսկին ավելին չէ, քան ցանկացած պոչամբարում. փորձագետ

        26.08.2019



        Հեղինակ՝ Մարիամ Լեւինա





        Ամուլսարի հանքավայրի խնդիրը տարբեր ասպեկտներ ունի ՝ իրավական, բնապահպանական, տնտեսական: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը:
        Փորձագետը ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր տեսակետը.
        Սկսենք նրանից, որ Lydian Armenia ՓԲԸ-ն Հայաստանում գրանցված է որպես ռեզիդենտ կազմակերպություն, այսինքն սա հայկական կազմակերպություն է:
        Ընկերության եւ Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարության միջեւ ընդերքների օգտագործման մասին կնքված պայմանագրի համաձայն՝ բոլոր վեճերը քննվում են Հայաստանի դատարաններում: Այն դեպքում, եթե բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է օտարերկրյա պետությանը, ապա միաժամանակ նրանց ներդրումները պաշտպանվում են Ներդրումների մասին պայամնագրով՝ կնքված ՀՀ եւ այն երկրի միջեւ, որի ռեզինդենտը տվյալ ընկերությունն է:
        Տվյալ դեպքում Lydian Armenia-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում են «Lydian resources Armenia» ընկերությանը, որը գրանցված է Վիրջինիա կղզում (Բրիտանիա)՝ օֆշորային գոտում:
        Հայաստանը պայմանագիր ունի Բրիտանիայի, Կանադայի եւ այլ երկրների հետ, սակայն օֆշորային գոտու ընկերությունների վրա Բրիտանիայի իրավասությունը չի տարածվում:
        Դրա համար այդ ընկերության հայցը չի կարող քննվել Միջազգային արբիտրաժում: Միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությոուն ստանալու համար ընկերությունը 2018-ի օգոստոսին՝ այսինքն Ջերմուկ քաղաքի բնակիչների կողմից հանք տանող ճանապարհը փակելուց 2 ամիս անց, գրանցել է երկու դուստր ընկերություններ Լոնդոնում եւ Տորոնտոյում:
        Այս նորից ստեղծված ընկերությունները այս տարվա մարտի 11-ին դիմում են ներկայացրել Հայաստանի կառավարություն՝ հետո արբիտրաժ դիմելու համար: Այս ընթացակարգը նախատեսված է ներդրումների մասին պայմանագրերով:
        Եթե հարցը խաղաղ ճանապարհով չի լուծվում, որոշակի ժամկետում կարող են դիմել արբիտրաժ: Բրիտանիայի հետ պայմանագրով նախատեսվում է դիմումից հետո 3 ամսվա ընթացքում դիմել արբիտրաժ: Կանադայի հետ պայմանագրով, որը կավարտվի սեպտեմբերի 11-ին, նախատեսվում է 6 ամիս:
        Եթե անգամ նրանք դիմեն Արբիտրաժ, նրանք գործը շահելու հնարավորություն չունեն, դա մեծ ծախսեր եւ երկարատեւ գործընթաց կառաջացնի:
        Հարց է ծագում. ինչու մեր կառավարությունը հող չի նախապատրաստում պետության եւ ժողովրդի շահերի պաշտպանության համար: Ինչու մեր պետությունը անգամ դիմումն ընդունելուց հետո միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի հետո այդ կազմակերպությունները դատարանի միջոցով չկարողանան ինչ-որ բան պահանջել:
        Հակառակը՝ իշխանության շատ ներկայացուցիչներ այդ կազմակերպությունների փաստաբանի եւ հաշվապահի դեր են ստանձնել:
        Անցյալ տարվա սեպտեմբերին ես իրավական եզրակացություն ներկայացրեցի Հայաստանի օրենսդրության եւ երկրի կողմից վավերացրած կոնվենցիաների խախտման մասին՝ նշելով կոռուպցիոն ռիսկերը եւ յուրաքանչյուրի վերաբերյալ պետք էր հետաքննություն անցկացնել եւ քրեական գործեր հարուցել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Ինչու՞ դա չի արվում: Ինչու՞ չի խոսվում վտանգների եւ պոտենցիալ վնասի մասին, այն մասին, որ իրականում այս կազմակերպության անգործությամբ մեր պետությանը վնաս է հասցվել:
        Ամենապարզ օրինակը. Lydian Armenia-ն առաջին բնապահպանական եզրակացությունը ստացել է 2009թ.: Հանքի շահագործման թույլտվությունը տրվել էր 10 տարով: Այսինքն՝ մենք այսօր պետք է խոսենք հանքի փակման, այլ ոչ թե բացման մասին:
        2009-ից նրանք պետք է աշխատեին, շահութահարկ վճարեին, այլ պարտադիր վճարներ կատարեին: Խոսակցություններն այն մասին, որ «կբացենք եւ ոսկու մեջ կլողանք», անհիմն են:
        Եթե հավատանք նրանց փաստարկներին, մենք արդեն 10 տարի պետք է «ոսկու մեջ լողայինք»: Իրականում մենք կորցրեցինք ունեցած ռեսուրսները: Այս տարածքում կարող էին հոտեր արածել, գյուղատնտեսական մշակաբույսեր աճել, այգիներ ծաղկել: Մարդիկ արտադրանք կտային, հարկեր կվճարեին, շահույթ կստանային: Դրա փոխարեն՝ անապատ, ծառահատված այգիներ:
        10 տարի ընկերությունը ոչինչ չի արել: Վերջին 2 տարում սկել էին ինչ-որ բան կառուցել:
        Հողի մի մասը գնել էին, մյուս մասն անհատույց վերցել ժողովրդից: Կտրել էին ծիրանի ագիներ: Ամենասարսափելին, որ կտրել էին գարնանը, երբ այգիները ծաղկում էին, ինչը խոսում է սեփականատերերի բարոյական կերպարի մասին:
        Մինչեւ հիմա չեմ կարող մոռանալ այդ պատկերը. ժողովրդից խլեցին 152 հա հող, զրկեցին այդ հողի հաշվին ապրելու հնարավորությունից: Ի՞նչ ենք մենք ուզում: Եվս 10 տարի այսպես նստե՞լ:
        Բայց չէ որ նախատեսվում էր այլ կերպ օգտագործել այս տարածքը: 2008-ին Կառավարությունը Ջերմուկում առողջապահության եւ տուրիզմի զարգացման մասին որոշում ընդունեց:
        Արդեն պայմանավորվածություններ կային շվեյցարական ընկերության հետ տուրիստական կենտրոնի եւ ամառային եւ ձմեռային տուրիզմի սպորտային կենտրոնի կառուցման մասին:
        Սա կգրավեր ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին: Ջերմուկը 2100 մ բարձրության վրա է գտնվում, Ամուլսարը՝ 3000 մ: Շատ մարզիկներ, անգամ խորհրդային տարիներին, Ջերմուկ էին գալիս մարզվելու: Եվ դա կլիներ տնտեսության երկարատեւ, այլ ոչ թե կործանարար զարգացում:
        Ընկերությունը կեղծել է հետազոտության բոլոր տվյալները: Ոչ մի խոսք չկա Ջերմուկի եւ Սեւանի էկոլոգիայի վրա բացասական ազդեցության բացակայության մասին: Հակառակը՝ շատ է խոսվում ռիսկերի մասին, շատ մատնանշումներ կան, որ ընկերությունը փորձաքննության է ներկայացրել ոչ ամբողջական տվյալներ, սխալ տվյալներ, օգտագործել է սխալ մեթոդ: Ընկերությունը հանքավայրի մշակման փորձաքննության ոչ մի օրվա փորձ չունի, չնայած հայկական օրենսդրությունը անհրաժեշտ պահանջ է համարում 5 տարվա փորձի առկայությունը:
        Պարզապես ծիծաղելի են «ռիսկերի բացակայության երաշխիքների» մասին խոսակցությունները: Անգամ Տեր Աստվածը չի կարող երաշխավորել: Հիմարություն է այդպիսի երաշխիքներ տալը, երբ դա կապված է բնության եւ լեռնային տեղանքի հետ: Տարածաշրջանում 10-բալանոց սեյսմիկ ռիսկեր կան: Տառացիորեն անցյալ շաբաթ գրանցվել է 2 ստորգետնյա ցնցում: Ինչի՞ մասին է սա ասում: Այն մասին, որ շատ մեծ ռիսկեր կան: Այն, որ արտասահմանցի փորձագետներն իրենք են ասում ոչ թե 100, այլ 500 տարի մոնիթորինգի անհրաժեշտության մասին, սա արդեն խոսում է ամբողջ մտահղացման հիմարության մասին: Եթե ռիսկեր չկան, ապա ինչո՞ւ 500 տարի: Եվ ինչո՞ւ Հայաստանի մի քանի սերունդ պետք է լինի ինչ-որ անհասկանալի ընկերության գերին: Երկրագնդի վրա չկա ոչ մի կազմակերպություն, որը 500 տարեկան լինի: Իսկ ո՞վ է վճարելու: Պարզ հաշվարկը ցույց է տալիս մտահղացման ոչ եկամտաբերությունը՝ 500 տարի շարունակ մոնիթորինգ, մաքրում, ռիսկերի նախազգուշացում: Իսկ տարօրինակն այն է, որ այն մասին խոսելու փոխարեն, որ ընկերությունը պետք է Հայաստանին վճարի մեծ գումար, քանի որ 10 տարի չի զբաղվել գործունեությամբ եւ պետությանը շահույթից զրկել է, բնակիչներին զրկել է եկամտից, դեռ մենք ենք վճարում նրանց ծախսերը: Սա ապաբարոյական է: Չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է այդ ընկերությանը փաստաբանական ծառայություններ տրամադրելու փորձ արվում:
        Ամուլսարի հարցն իրականում կարգավորված է օրենսդրությամբ: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետում դրույթ կա այն մասին, որ եթե մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը բնապահպանական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո գործունեություն չի սկսում, ինչի համար ստացվել է փորձաքննությունը (այն տրվել է կվարցային ոսկեբեր հանքի մշակման համար), որոշումն իրավաբանական ուժը կորցնում է: Այսինքն՝ 2017 թվականի ապրիլի 30-ին փորձաքննության եզրակացությունը իրավաբանական ուժը կորցրել էր: Ոչ մի ընկերություն առանց փորձագիտական դրական եզրակացության Ամուլսարի տարածքում որեւէ գործունեություն իրականացնելու իրավունք չունի: Այսինքն՝ առանց նոր փորձաքննության անհնար է գործունեության թույլտվություն տալ:
        Ինչ վերաբերում է այն քրեական գործին, որի շրջանակում փորձաքննություն է անցկացվել, եւ դրան հաջորդող հայտարարությունները, քրեական է եւ Քրեադատավարական օրենսգրքի տիրույթում է: Ինչո՞ւ են նրանք խնդիրը խորացնում եւ իրենց համար խնդիրներ ստեղծում: Իրականում ընկերությունն այնտեղ աշխատելու իրավունքը կորցրել է:
        Փոշու բացակայության մասին խոսակցությունները նույնպես հիմնազուկ են: Երբ պայթյունատեխնիկական աշխատանքներ էին անցկացվում, Ջերմուկի բնակիչները դարձել էին «փոշու բացակայության» վկաները՝ փոշի, մշուշ, ցեխ, անձրեւից հետո մեքենաների վրա կարմիր մուր էր նստել:
        Դրանից բացի, այստեղ գրանցվել է ճառագայթման բարձր մակարդակ, հետեւաբար այստեղ ռադիոակտիվ տարրեր կան: Ոսկու պարունակության մասին հնարավոր է խոսել, բայց այնտեղ այն ավելին չէ, քան ցանկացած այլ վայրում, նույնիսկ պոչամբարում: Ամուլսարի մեկ տոննա հանքանյութի մեջ մարունակվում է 0,75 գրամ ոսկի: Մեկ մատանու ոսկի արդյունահանելու համար պետք է մշակել 20 տոննա հանքապար: Նույն հաջողությամբ կարելի է մշակել ցանկացած պոչամբար:
        Իսկ պատկերացրեք, որ 2 տարի հետո ընկերությունը կսնանկանա: Նա արդեն հիմա վիթխարի խնդիրներ ունի, եւ աուդիտը նրան անհուսալի գործընկեր է ճանաչել: Ո՞վ պետք է վերացնի հետեւանքները: Հայաստանի կառավարությո՞ւնը: Ո՞ւմ հաշվին:
        Արդեն հիմա կարելի է խոսել ընկերության գործունեության հետեւանքով ռադոնային ֆոնի մեծացման մասին: Եվ սա ես չեմ ասում, այլ Հայաստանի ԳԱԱ Սեւանի հարցով հանձնաժողովը: Այնպես որ՝ բնակիչներն իրենք կարող են ՄԻԵԴ միջոցով պահանջել իրենց իրավունքների պաշտպանությունը:
        Ընկերությունը պատրաստվում է այդպիսի բարձրության վրա 10 հազար տոննայի ցիանային մակերես ստեղծել: 10-բալանոց երկրաշարժերի գոտում ինչ-որ մեկը երաշխիքների մասի՞ն է խոսում: Սա ռումբ է Հայաստանի տարածքի 80 տոկոսի տակ: Յուրաքանչյուր պայթյունից Ջերմուկի ջուրը կարող է անհետանալ: Ջերմուկում շենքեր կառուցելիս հիմքը մեխանիկական եղանակով են փորում՝ աղբյուրները կորցնելու վախից պայթեցման աշխատանքներ չկատարելով: Իսկ այստեղ պատրաստվում են պայթեցնել հազարավոր տոննաներով ապար:
        Չի հաշվարկված ծծմբաթթվի դրենաժավորումը Որոտանի թունել. մինչդեռ մշակվող հանքը ուղղակի դրա տակ է: Եվ հիմա թունելում շատ ջուր կա, սա դրենաժավորման հետեւանքն է, ընդ որում՝ ջրի թթվայնությունն արդեն բարձրացել է: Եվ ոչ մեկը չի հաշվարկել, թե այն ինչպես կազդի թունելի երկաթ-բետոնե կառուցվածքների վրա: Սա ռազմավարական նշանակության օբյեկտ է՝ մի քանի միլիարդ արժողությամբ: Մենք չգիտենք, թե դա ինչպես կազդի Սպանդարյանի ջրամբարի, Կեչուտի ջրամբարի ամբարտակի վրա: Պատկերացնո՞ւմ եք հետեւանքները: Հայաստանին նման բան թշնամին էլ չի ցանկանա:






        Comment


        • #24
          Վարչապետի հետ հանդիպել եմ, սակայն պաշտոն չեմ խնդրել.
          Հայկ Մարտիրոսյան
           

          Comment


          • #25
            Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները և ՀՀ իշխանության անընդունելի քայլերը. Ուղիղ
             

            Comment


            • #26
              ՇՏԱՊ ! Սենսացիոն բացահայտում․ ովքե՞ր են ապակողմնորոշել Փաշինյանին
               

              Comment


              • #27
                Փաշինյանը պետք է այս ամենից հետևություններ անի և «անվերապահորեն» թիմին չվստահի, թե ինչ են զեկուցում
                 

                Comment


                • #28


                  Եթե նույնիսկ իդեալական ՇՄԱԳ ունենանք, բայց բնակիչներն իրենց շրջակա միջավայրի այլ պատկեր տեսնեն, ապա հանքը չպետք է շահագործվի

                  ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                  31.08.2019









                  Մեր զրուցակիցն է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը
                  Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում elard ընկերության հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսը։ elard-ի փորձագետները պնդում են, որ Ամուլսարում հանքի շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում պետք է իրականացվի։ Այս պնդումներից հետո ի՞նչ է մնում անելու Շրջակա միջավայրի նախարարությանը՝ արձանագրել լրացուցիչ ՇՄԱԳ-ի անհրաժեշտությո՞ւնը։
                  Ըստ էության՝ Շրջակա միջավայրի նախարարն իր խոսքում արձանագրեց նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունը՝ փաստելով, որ ներկայում ուսումնասիրված ՇՄԱԳ-ում գետի ջրային ռեսուրսների հետ կապված որոշ սխալ հաշվարկներ կան։ Նոր հաշվարկներին համապատասխան նոր նախագիծ պետք է մշակվի, իսկ նախագծի որևէ փոփոխություն, ըստ օրենսդրության, նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն է առաջացնում։ Բայց սրանք օրենսդրական կարագավորումների հարցեր են, որոնց ես կատարելապես չեմ տիրապետում և որոնք երկրորդական նշանակություն ունեն։ Կարծում եմ՝ տեսակոնֆերանսը ոչ մեկի մոտ կասկած չթողեց, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության ներկայիս գնահատականով հանքի շահագործումից առաջացած վտանգների հետ կապված կասկածները հնարավոր չէ փարատել։ Այսինքն՝ այն, ինչ ուզում էր կառավարությունը, պարզելու համար՝ անվտանգ է շահագործումը, թե ոչ, հնարավոր չէ պարզել այս ՇՄԱԳ-ով։ Բացի օրենսդրական կարգավորումները, սա նաև քաղաքական որոշման հարց է։
                  Պարոն Սահակյան, եթե նախարարությունը նույնպես նշի, որ կա լրացուցիչ ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն, չի՞ ստացվում, որ կա հակասություն, քանի որ նույն նախարարությունն է տվել հանքի շահագործման թույլտվությունը։
                  Ընդհանրապես, ճիշտ է, որ պետք է քաղաքական գնահատական տրվեր նախկին քաղաքական համակարգին, որպեսզի նման հարց չառաջանար։ Առանց դրա ստացվում է, որ գործող կառավարությունը նախորդի շարունակությունն է, այնինչ ենթադրում ենք, որ պետք է փոխված լինի քաղաքականությունների ամբողջ տրամաբանությունը։ ՇՄԱԳ-ը հաստատող կառավարությունը մերժվել է, քանի որ այնպիսին չէր, ինչպիսին պետք է լիներ ըստ քաղաքացիների մեծամասնության տրամաբանության։ Անհայտ է մնում, թե ինչու է հաստատվել այդպիսի ՇՄԱԳ-ը, եթե ամեն ինչ այսքան վատ էր։ Նոր իրականության պայմաններում հարցի հնարավոր անարդար լուծման մասին քաղաքացիների բողոքն ավելի լսելի է դարձել և հարցը շարունակվել է քննարկվել, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարությունում։
                  Մի հանգամանք էլ կա․ եթե շարժվենք հարցի տրամաբանությամբ, ապա որևէ անկախ փորձագիտական խմբի դիմելը նույնպես անիմաստ էր, սակայն այդպիսի հարց չի առաջանում, այլ առաջանում է հենց այս մեկը։
                  Ձեր կարծիքով՝ Քննչական կոմիտեն ինչո՞ւ է այսքան շահագրգիռ, որ Ամուլսարը շահագործվի։ Արդյոք երեկվա elard-ի փորձագետների պարզաբանումներից հետո չպետք է վարչապետը վերանայումներ և եզրակացություններ անի որոշ պաշտոնյաների հետ կապված։
                  Իրոք, տեսակոնֆերանսից շատ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե լայն հանրության, կառավարության և կառավարող ուժի մեծամասնության մոտ elard-ի եզրակացության դրական լինելու մասին թյուր կարծիք ստեղծելու մեղավորը ՀՀ Քննչական կոմիտեն է։ Թե դրա համար ինչ շահագրգռվածություն ուներ Քննչական կոմիտեն, որպես պետական ինստիտուտ, անհայտ է, սակայն տեսակոնֆերանսի նույն օրը հրապարակվեց նյութ, որ ցույց էր տրվում քննչական խմբի ղեկավարի հնարավոր հետաքրքրությունը այդ հարցում։ Պարզվեց, որ քննչական խմբի ղեկավարն ու 2016-ին ԼԻԴԻԱՆ ընկերության ՇՄԱԳ-ը հաստատող բնապահպանության նախարարը մոտ ազգականներ են, և այլ պարագայում հարվածի տակ էր հայտնվելու հենց խմբի ղեկավարի ազգականը։ Իհարկե, այս դեպքը պետք է վարչապետին ստիպի անդրադառնալ թե՛ կադրերին, որոնք պատշաճ կարգով չեն զեկուցել շահերի բախման մասին՝ վտանգելով կառավարության հեղինակությունը, թե՛ տվյալ գործում ակնհայտ կոռուպցիոն գործելաոճի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու պրոցես սկսել՝ վերջնարդյունքում պատժելով մեղավորներին։
                  Հաշվի առնելով, թե ինչ քաղաքական համակարգ է գործել մեր երկրում, իրեն հեղափոխական հռչակող կառավարությունը առաջին հերթին պետք է լուծի իրավապահ համակարգի հանդեպ վստահության հարցը։ Այս միջադեպն է՛լ ավելի խորացրեց կասկածները, թե իրավապահ մարմինները գործում են հեղափոխության հռչակած արժեքների, սկզբունքների համապատասխան։ Կառավարությունը պետք է ցույց տա կոռուպցիոն երևույթների նկատմամբ իր անհանդուրժողականությունը։ Այլապես մենք, որպես քաղաքացիների համախումբ, չենք կարող գտնել իրավապահ համակարգի նկատմամբ կորսված վստահությունը։ Ոչ մի երաշխիք չկա, որ այլ գործեր նույնպես չեն քննվում նույնքան փնթի ու ուղղորդված, պաշտոնյաները նույնչափ չեն անցնում իրենց լիազորությունները։
                  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտարարել է, որ եթե լրացուցիչ ՇՄԱԳ անեն, միևնույն է, եթե ուսումնասիրեն, կտեսնեն, որ այդ տեխնոլոգիան չի կարող շրջակա միջավայրի վրա կործանարար ազդեցություն ունենալ։
                  Ես գիտեմ, որ ոչ շատ վաղ անցյալում հարգելի Հայկ Գևորգյանը ոլորտի մասնագետ չէր այնքան, որ կարողանար նման միանշանակ գնահատական տալ։ Սակայն ստեղծված իրավիճակում, երբ բնակչության մի մեծ հատված խորամուխ եղավ էկոլոգիական նեղ մասնագիտական գիտելիքների ուսումնասիրման ու յուրացման գործին, չի բացառվում, որ պատգամավորը առաջ է անցել մյուսներից։ Ամեն դեպքում, լիցենզավորված փորձագետների կարծիքը, կարծես, հակասում է նրա փորձագիտական կարծիքին։ Հետաքրքիր կլինի ունկնդրել պարոն Գևորգյանի ու, ենթադրենք, elard-ի փորձագետների գիտական բանավեճը թթվային դրենաժի ազդեցության, ստորգետնյա ջրերի կառավարման և թեմային առնչվող այլ հարցերի վերաբերյալ։
                  Ամեն դեպքում, ՇՄԱԳ-ի հաստատման գործընթացը ենթադրում է նաև ազդակիր համայնքի բնակիչների կարծիքը հարցնելու գործընթաց։ Եվ այս գործընթացը պակաս կարևոր չէ, քան բնության վրա բացասական ազդեցության գնահատականը։ Եթե նույնիսկ իդեալական ՇՄԱԳ ունենանք, բայց բնակիչները իրենց շրջակա միջավայրի այլ պատկեր տեսնեն, փաստարկեն, որ իրենք իրենց կյանքն այլ կերպ են պատկերացնում՝ ավելի կանաչ տնտեսությամբ, երկարաժամկետ առումով ավելի շահավետ, ավելի առողջ, ապա հանքը չպետք է շահագործվի։ Սա մեր կուսակցության սկզբունքային դիրքորոշումն է։ Սա նաև բխում է հեղափոխության հռչակած ուղիղ ժողովրդավարության գործելաոճից՝ որպես արժեք ու սկզբունք։


                  Comment


                  • #29
                    Կոշտ խոսակցություն՝ վերջին զգուշացումով. Հրապարակ

                    Lragir.am,

                    31.08.2019








                    Հրապարակ թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած տարաձայնություններով եւ պատգամավորի սկզբունքային դիրքորոշմամբ, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում դա տեղի է ունեցել «պատժիչ» գործողությունների շրջանակներում՝ Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար։
                    Մանդատից հրաժարվելու հայտարարությունից առաջ Առաքելյանին, ով օրեր առաջ Ամուլսարի հարցով դեմ էր արտահայտվել իշխանական տեսակետին, տեսել են ԱԺ բուֆետում Ռուբեն Ռուբինյանի հետ բարձրաձայն վիճելիս, ինչ-որ բաներում արդարանալիս։ Իսկ Ռուբինյանը փաշինյանական թեւի ամենակարկառուն ներկայացուցիչն է՝ նրա աջ թեւը խմբակցությունում։ Մեր աղբյուրների վկայությամբ, նախօրեին խմբակցությունում կոշտ խոսակցություն է ընթացել։ Բոլորին զգուշացրել են, որ սեփական կարծիք հայտնել կարող են, քանի դեռ խմբակցության ամփոփ որոշումը չկա, իսկ երբ վերջնական որոշում է կայացվում, մեկ մարդու նման պետք է կողմ քվեարկեն եւ կողմ արտահայտվեն։
                    Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացել է խմբակցության ղեկավարի վրա, նրան մեղադրել թուլության, իրավիճակին չտիրապետելու մեջ։ Անգամ ասել է, որ եթե այսպես շարունակվի, ԱԺ-ն կցրեմ։ Ապա, ըստ ամենայնի, որոշել են կոնկրետ մարդկանց էլ պատժել, որ բոլորի աչքը վախենա, եւ նման ընդվզումներ առաջիկայում չլինեն։ Մի քանի հոգի էլ կան «սեւ ցուցակում», օրինակ՝ Սոֆյա Հովսեփյանը, Միքայել Զոլյանը եւ այլք։ Թեեւ հնարավոր է, որ նրանց դեպքում սահմանափակվեն «դեղին քարտ» ցույց տալով։


                    Comment


                    • #30
                      Ամուլսարի հարցում Քննչական կոմիտեն իզոլացված չի գործել, ՔԿ-ի սազը լարել են ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները. Միքայել Նահապետյան (տեսանյութ)

                      31.08.19

                      Քաղաքականություն




                      ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանսը վկայում է, որ մենք չունենք հանրային կառավարման ապարատ. մեր կառավարությունը ջարդված է, գոյություն չունի ինստիտուտ, որը որոշումների կայացումը հենում է փաստերի, համակարգված աշխատանքի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:
                      «Եթե մի ապարատ բերում, որոշումը հասցնում է այնտեղ, ու վերջին պահին է պարզվում, որ կարող է՝ դա չէր ճիշտ որոշումը, սա առնվազն վկայում է, որ այդ կառավարման համակարգը գոյություն չունի: Ընդհուպ կարող է դրա հետևանքը լինել ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ, էկոլոգիական անդառնալի հետևանքները: Նկատի ունեմ ՀՀ քաղաքական ղեկավարությունը՝ որպես մեկ ամբողջություն: Ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն իզոլացված չի գործել: ՔԿ-ի սազը լարել են ԱԺ պատգամավորները, ովքեր պնդում էին, որ անվերապահ ինչ-որ բաների հավատում են և աջակցում են, իրենց սազը լարել են կառավարության անդամները: Սա համակարգված աշխատանք է եղել, և բոլորն ունեցել են կոնսենսուս այն բանի, որ Ամուլսարը պետք է շահագործվի»,- նշեց նա:
                      Միքայել Նահապետյանի տեղեկություններով՝ մինչև Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ տեսակոնֆերանսը, ԷԼԱՐԴ ընկերության փորձագետները տարակուսած են եղել, որ իրենց տված եզրակացությունը Քննչական կոմիտեն «ընկալել էր այնպես, ինչպես ընկալել էր»:
                      ՔՈ կուսակցության անդամը հանրային կառավարման լայն ռեֆորմներ իրականացնելու անհրաժեշտություն է տեսնում՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար:
                      «Այս անգամ մենք կարողացանք 2 շաբաթ սկանդալ բարձրացնելուց հետո մարդկանց բացատրել, որ այդ եզրակացությունը դրական չէ, բայց հնարավոր է, որ մենք մյուս անգամ չհաջողենք: Ի վերջո, քաղաքացիները հարկ են վճարում, որ այդ կառավարությունն աշխատի և աշխատի հնարավորինս որակով, և կարծում եմ՝ անարդար է, որ մի կողմից քաղաքացին հարկ վճարի 100-ավոր չինովնիկներին, և մյուս կողմից դուրս գա փողոցներում, եթերներում, ֆեյսբուքում իր ամբողջ օրն ու էներգիան ծախսի՝ անելու համար մի բան, որը պետք է արած լինեին այդ պաշտոնյաները»,- ասաց նա:
                      «Ինֆոքոմ» տեղեկատվական հարթակը նաև բացահայտում էր կատարել Քննչական կոմիտեում քննվող Ամուլսարի քրեական գործի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի և Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապ կա, նրանք հորեղբոր որդիներ են:
                      «Սա խայտառակություն է, երբ կառավարությունն այսպիսի որոշումների կայացումն այնքան անփույթ կազմակերպի, որ մի եղբայրը մյուս եղբորը հավանական առնչվող քրեական գործը քննի: Կար նաև տեղեկություն, որ ՇՄԱԳ փորձաքննությունների կենտրոնի տնօրենն էլ նախարար Արամայիս Գրիգորյանի խնամին է: Այստեղ շատ հետաքրքիր, ինչ-որ բոլիվուդյան իրադարձություններ են զարգանում՝ վերջում պարզվում է, որ բոլորը բոլորին եղբայր են ու բարեկամ»,- նշեց Միքայել Նահապետյանը:
                      Նրա խոսքով՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի, այսպիսի ազգակցական կապը՝ երրորդ կապի ազգակցական կապը, վարույթին մասնակցությունը բացառող հանգամանք է. «Մարդը ողջամտորեն կարող էր իմանալ, որ իր ազգակիցը կարող է լինել այս գործով անցնող անձ: Ինքը իրավունք չուներ ստանձնելու այս գործի քննությունը, պարտավոր էր իր ղեկավարությանը զեկուցել»:
                      Քննչական կոմիտեն հրապարակել է պարզաբանում, որում հաստատում է Յուրա Իվանյանի և Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապը, սակայն հերքում Ամուլսարի գործի քննության վերաբերյալ կասկածները. «Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ»,- ասվում էր պարզաբանման մեջ:
                      «Ուրեմն ինչ է այդ հայտարարության իմաստը, ասվում է՝ ոչինչ, որ մենք Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ ենք արել, բայց մենք երդվում ենք, որ դա ոչ մի խնդիր չի առաջացրել: Քննչական կոմիտեն մեզ կարող է երաշխիքներ տալ բացառապես օրինական գործելով»,- արձագանքեց Միքայել Նահապետյանը:
                      Մանրամասները՝ տեսանյութում:


                       

                      Comment

                      Working...
                      X