Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Amulsar will remain a Montain

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #31
    Քո հեռանալը փախուստ է մենակությունից. վերջին օրերին շատ եմ մտածում թիմի, դրա բնույթի, արժեքների մասին. Վարազդատ Կարապետյանը՝ մանդատից հրաժարված Էդգար Առաքելյանին

    31.08.19

    Քաղաքականություն




    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը բաց նամակ է հղել նույն խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին, ով որոշել է վայր դնել մանդատը: Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
    «Հարգելի Էդգար,
    կարդացի պատգամավորական մանդատը վայր դնելու քո որոշման մասին։
    Քեզ որպես մարդ չեմ հասցրել ճանաչել, սար չենք բարձրացել միասին, բայց լսել եմ հրապարակային խոսքդ, ելույթներդ, մտքերդ, տեսել ու կիսել եմ քո վերաբերմունքը տարբեր բարդ իրավիճակներում։

    Ու հաճախ, երբ մտածում եմ, թե ու՛մ հետ եմ ես անցնում այս ինձ համար անօրինակ ճանապարհը, դու եղել ես այն մարդը, ով ուժ է տվել ու կամք, մեր արժեքներին չդավաճանելու վճռականություն։

    Վերջին օրերի ընթացքում շատ եմ մտածում թիմի, դրա բնույթի, արժեքների մասին։
    Դու այն եզակի մարդն ես, ով հստակ դեր ունի՝ նոր ճանապարհ ցույց տալու և դրանում առաջնորդելու, անարդարությունն ի ցույց դնելու և ազատությունը պաշտպանելու դեր։
    Քո խոսով ու վարքով դու այն հիմքն ու հենարանն ես, որի վրա կարելի է խարսխել ամբողջ պետական համակարգը վստահությամբ, որ մենք չենք լճանա, որ չենք հարմարվի մեր տաք աշխատասենյակներին ու մեքենաներին, աշխատավարձին ու "էլիտար" շրջապատին, որ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ չենք կտրվի։
    Դու չունես ենթաօրակարգ, ենթաթիմ, այլ տարբեր ենթաներ։

    Իմ համար 131- ից դու առաջինն ես, 87- ից՝ նույնպես։
    Վստահ եմ, որ այս որոշումը կայացնելիս թեթևություն ես զգացել, կարծես մի մեծ բեռ են ուսերցդ վերցրել։
    Բայց էդ բեռը հետո կա՛մ չի բաշխվի որևէ կերպ, կա՛մ հավասարապես չի բաշխվի։ Դու ցանկանում ես թողնել մի դեր, որի կրողը չկա։ Քո տեղը չի լրացվի, այն դատարկ կմնա։
    Ու էդ դատարկ տեղը քեզ ամբողջ կյանքում կճնշի, ինձ ու իմ նման մտածողներին մենակ թողնելը քեզ հանգիստ չի՛ տա։
    Իմ համար քո հեռանալը փախուստ է․․․ մենակությունից։

    Բայց էս նամակի հիմնական իմաստը մեկն է՝ դու մենակ չես ու ինձ դու պետք ես։
    Չգնա՛ս»


    Comment


    • #32
      Ճիշտ էր ասվում, որ Լիդիանի ՇՄԱԳ-ում կան բազմաթիվ կարևոր բացթողումներ. Լևոն Գալստյան




      30/օգոստոսի/2019




      Կարևորի և հրատապի մասին տեղեկացի՛ր առաջինը

      Դիտել նաև

      Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
      «Ամուլսարի վերաբերյալ ամերիկյան ԹիԱրՍի ընկերության փորձագետները բավականին որակյալ գործ են արել՝ չնայած նրան, որ քննչական կոմիտեն ամեն կերպ փորձել է նրանց շեղել ճիշտ ուղղությունից։ Նրանց զեկույցում նշված գիտական փաստարկները մեկ անգամ ևս հաստատեցին 2011 թվից տարբեր գիտնականների, էկոլոգների և բնապահպանների բազմիցս ներկայացված հարցադրումների իրավացիությունը։
      Պարզ դառավ, որ ճիշտ էր ասվում, որ Լիդիանի ՇՄԱԳ-ում կան բազմաթիվ կարևոր բացթողումներ, ոչ լիարժեք ուսումնասիրություններ և տվյալներ, անհիմն պնդումներ, թերի գնահատումներ, անհամապատասխան փորձարկումներ և այլն։
      Որոտան-Արփա թունելի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարի, Սևանա լճի և Ջերմուկի ջրերի վրա ազդեցության մասով ԹիԱրՍի ընկերության ներկայացրած եզրահանգումները վիճելի են, որին հետագայում դեռ կանդրադառնամ»։

      Last edited by Vrej1915; 08-31-2019, 10:26 PM. Reason: https://infocom.am/?p=12845&l=am

      Comment


      • #33
        Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն




        29/օգոստոսի/2019






        ​​


        Կարևորի և հրատապի մասին տեղեկացի՛ր առաջինը


        INFOTAG Ամուլսար





        2016 թվականին «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ն (2016 թվականից՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրեց Ամուլսարի շահագործման փոփոխված նախագիծը և նույն թվականի ապրիլի 29-ին Բնապահպանության նախարարության կողմից ստացավ դրական եզրակացություն:
        «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի նախագծին դրական եզրակացություն տվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչն էլ հաստատվել է 2016 թվականին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից: Նկարները՝ ստորև.
        ​​




        ​​
        Ինչպես գիտենք 2018 թվականի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:
        2018 թվականի օոստոսի 28-ին Յուրա Սերյոժայի Իվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն,սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ: Յուրա Իվանյանը նաև Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն է:
        Infocom-ը փորձեց հասկանալ թե արդյո՞ք ազգակցական որևէ կապ կա նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի և Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի միջև: Հետաքննության համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ և՛ Յուրա Իվանյանը, և՛ Արամայիս Գրիգորյանը ծնվել են Արարատի շրջանի Ավշար գյուղում։ Արդյունքները ներկայացնում ենք ստորև:
        Ինչպես նկատեցինք բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի կենսագրությունից՝ վերջինիս ծննդավայրը Արարատի շրջանի Ավշար գյուղն է:
        ​​


        Ընտրողների ռեգիստրից պարզեցինք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի գրանցումը նույնպես Արարատի շրջանի Ավշար գյուղում է:
        ​​
        Ինչպես տեսնում ենք Յուրա Իվանյանի հետ նույն հասցեում գրանցված են Գրիգորյան ազգանունով երկու անձ՝ Գրիգորյան Անուշ Սերյոժայի և Գրիգորյան Սերյոժա Իվանի:
        Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով գտանք Արարատի շրջանում բնակվող Անուշ Գրիգորյանին (ով գրանցված է Յուրա Իվանյանի հետ նույն հասցեում)։ Վերջինիս էջում որպես ընտանիքի անդամ (քույր) նշված է ֆեյսբուքյան օգտատեր Ոսկի (Ոսկեհատ) Գրգորյանը:
        ​​


        Ուսումնասիրելով Ոսկի Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը պարզեցինք, որ Յուրա Իվանյանը Ոսկի Գրիգորյանի եղբայրն է: Նկարները՝ ստորև.


        ​​
        ​​
        ​​



        Comment


        • #34
          Ոսկի Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից պարզելով ծննդյան տարեթիվը՝ ընտրողների ռեգիստրում գտանք նրա հայրանունը՝ Սերյոժա։












          Այսպիսով, պարզ է դառնում, որ Անուշ Սերյոժայի Գրիգորյանը Ոսկեհատ Սերյոժայի Գրիգորյանի քույրն է, ով էլ իր հերթին հանդիսանում է Յուրա Սերյոժայի Իվանյանի քույրը: Բոլորի հայրանունները համընկնում են, Յուրա Սերյոժայի Իվանյանի հետ նույն հասցեում են բնակվում և՛ Անուշ Սերյոժայի Գրիգորյանը, և՛ Սերյոժա Իվանի Գրիգորյանը: Հետևաբար, Սերյոժա Գրիգորյանը հանդիսանում է Անուշ Գրիգորյանի, Ոսկեհատ Գրիգորյանի և Յուրա Իվանյանի հայրը։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Յուրա Իվանյանը փոխել է իր ազգանունը: Հավանաբար նոր ազգանվան հիմք է վերցրել պապի՝ Իվան Գրիգորյանի անունը:

          Այսպիսով, Յուրա Իվանյանի իրական ազգանունը Գրիգորյան է:

          Յուրա Իվանյանի(Գրիգորյանի) իրական ազգանունը պարզելուց հետո անդրադառնանք բնապահպանության նախկին նախարար, Ամուլսարի նախագծի դրական եզրակացությունը հաստատած Արամայիս Գրիգորյանի հետ կապին:

          Արամայիս Գրիգորյանի եղբայրը նախկին ԱԺ ՀՅԴ-ական, այնուհետև ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանն (Ավշարի Արայիկ) է: Նկարները՝ ստորև.





          Քանի որ Թեմուր Գրիգորյանը մահացած է, ընտրողների ռեգիստրով չէինք կարող պարզել վերջինիս հայրանունը: Սակայն Ավշարի գինու գործարանի մասին պատմող տեսանյութերից (03:11 րոպեից) մեկում երևում է գործարանի դիմաց կանգնեցված Թեմուր Գրիգորյանի արձանը, որի վրա գրված է նաև նրա անունը, ազգանունը և հայրանունը՝ Թեմուր Իվանի Գրիգորյան:

          Ինչպես տեսնում ենք, և՛ Սերյոժա Իվանի Գրիգորյանի (Յուրա Իվանյանի հայրը), և՛ Թեմուր Իվանի Գրիգորյանի (Արամայիս Գրիգորյանի հայրը) հայրը նույն անձն է՝ Իվան Գրիգորյանը: Հետևաբար, Արամայիս Թեմուրի Գրիգորյանը և Յուրա Սերյոժայի Իվանյանը (Գրիգորյանը) հորեղբոր տղաներ են:

          Միաժամանակ, Յուրա Իվանյանի (Գրիգորյան) քույրը՝ Ոսկեհատ Գրիգորյանը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում՝ որպես կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ:





          Ընդ որում, Ոսկեհատ Գրիգորյանի նախկինում Բնապահպանության նախարարությունում աշխատելու վկայություններ կան դեռևս 2014 թվականից, երբ Բնապահպանության նախարարը Արամայիս Գրիգորյանն էր:



          Քանի որ արդեն նշել էինք Արամայիս Գրիգորյանի և Յուրա Իվանյանի (Գրիգորյանի) հորեղբոր տղաներ լինելու փաստը, ստացվում է, որ Արամայիս Գրիգորյանը նաև Ոսկեհատ Գրիգորյանի հորեղբոր տղան է:



          Infocom-ն այս հետաքննության միջոցով փորձեց ցույց տալ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի (Գրիգորյան) և 2016 թ.-ին Ամուլսարի նախագծի դրական եզրակացությունը հաստատած նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապը: Այս փաստերի՝ Ամուլսարի գործի քննության օբյեկտիվության վրա ազդեցության եզրակացությունները թողնում ենք ձեզ:

          Արփի Ավետիսյան, Սևակ Մամյան






          Comment


          • #35
            Քաղաքական իրավիճակը և Ամուլսարի հիմնախնդիրը. Գ. Չուգասզյան. Ուղիղ
             

            Comment


            • #36
              Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

              Lragir.am,
              02.09.2019








              Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:
              Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Infocoom-ը հետաքննություն էր հրապարակել, որով հայտնել էր, որ Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցականներ են: Վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը:


              Comment


              • #37
                Կասկած չկա, որ Ամուլսարի շահագործումը վատ ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա. իմ անձնական զգացողությամբ՝ նոր ՇՄԱԳ-ը չի անցնի փորձաքննությունը. Վ. Կարապետյան

                02.09.19

                Իրադարձային




                «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի շահագործման խնդրին և Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը: Ըստ նրա՝ քննություն անցկացնելը ճիշտ որոշում է:


                «Քանի որ ծառայողական քննություն է նախատեսված, եկեք սպասենք այդ ծառայողական քննության արդյունքներին: Ընդհանրապես ես կողմ եմ, որ պրոֆեսիոնալ դաշտում հարցերը լուծվեն: Հիմա եթե ես իմ կարծիքն ասեմ՝ այո կամ ոչ, դրանից ոչ մի բան չի փոխվի: Պրոֆեսիոնալ դաշտում հարցը քննարկվում է, քննարկվում է նաև ՇՄԱԳ-ի հարցը Շրջակա միջավայրի նախարարությունում: Վաղը մենք կունենանք դրա վերաբերյալ նախարարության կարծիքը: Կոնկրետ ծառայողական քննության մասով նույնպես կսպասենք արդյունքներին»,- ասաց նա:
                Կարապետյանը նշեց, որ կարդալով «Էլարդ» ընկերության ներկայացրած հաշվետվությունը, տեսել է բազմաթիվ խնդիրները, որոնք վեր հանվեցին նաև վարչապետի ներկայությամբ իրականացված տեսակոնֆերանսում, որը ցույց տվեց՝ հարցը ճիշտ հասկանալու համար բոլոր տեսանկյուններից է պետք նայել: Կառավարությունը հիմա այդ գործընթացում է:


                Comment


                • #38
                  Ինչպե՞ս վերջնական որոշում կայացնել Ամուլսարի նախագծի վերաբերյալ

                  Lragir.am,
                  02.09.2019









                  Այսօր Հայաստանում սա գլխավոր հարցն է ժողովրդի և Հայաստանի կառավարության համար:
                  Թվարկելով այս նախագծում ընդգրկված հիմնական ռիսկերը և հասկանալով բացասական հետևանքների մեծությունը, և աղտոտման կանխարգելման քաղաքականություն մշակելով, Հայաստանի կառավարությունը կարող է խուսափել բազմաթիվ աղետներից Ամուլսարի և առաջիկա հանքարդյունաբերական ծրագրերից: Շրջակա միջավայրի աղտոտումը կանխելը որպես ռազմավարական կառավարման սկզբունք հնարավորություն է տալիս խուսափել կամ նվազագույնի հասցնել մետաղների արդյունահանման բնապահպանական նշանակալի ազդեցությունները: Ամուլսարի դեպքում լավագույն տարբերակը այս նախագիծը դադարեցնելն ու չեղարկելն է, քանի որ բնության աղտոտման ամբողջական կանխարգելումն այս դեպքում անհնար է:
                  Ստորև բերված են Ամուլսարի համար տարբեր ռիսկային գործոնները:
                  Խնդրում եմ դիտել այս տեսանյութը թթվային դրենաժի բացասական և կործանարար ազդեցությունների մասին գաղափար տալու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ Ամուլսարում:
                  https://www.youtube.com/watch?v=bjAUm_0wf9s
                  Լիդյանի այս փաստաթուղթը https://goo.gl/FYwyRD ցույց է տալիս և վկայում է, որ ստորերկրյա ջրերի հոսքի ուղիները գործառնական ժամանակաշրջանում ԱԶԴՈՒՄ են շրջակա ջրային ռեսուրսների վրա, ներառյալ Ջերմուկի և Սևանա լճի վրա: Այն, ինչ ասում են Քննչական կոմիտեի հանձնաժողովի նախագահը լիովին սխալ է:
                  Risk = Probability of occurrence X Consequence of outcome
                  Ռիսկ = Առաջացման հավանականությունը X Հետևանք
                  Ամուլսարի համար հավանականությունը շատ մեծ է `կապված Ամուլսարի գտնվելու վայրի, Լիդիանի կողմից նախկին փորձի բացակայության, հանքաքարի մեջ ոսկու շատ ցածր կոնցենտրացիայի և Լիդիանի թույլ ֆինանսական և տեխնիկական հնարավորությունների հետ: Բացասական կործանարար հետևանքները հարյուրամյակների ընթացքում կանդրադառնան բոլոր ջրային ռեսուրսներին, ներառյալ Ջերմուկը և Սևանա լիճը:
                  Ամուլսարի վայրը, իմ կարծիքով ամենից կարեւոր ռիսկային գործոնն է: Խնդրում եմ վերանայել Ամուլսարի տեղանքը https://goo.gl/rx1pi5 եւ http://bit.ly/2JKnvep, Ջերմուկի մոտ, երեք գետերի, երկու ջրամբարների եւ ստորգետնյա թունելի միջեւ: Թթվային դրենաժի անկառավարելի բարձր մակարդակով, ի՞նչ եք կարծում, կարող է պատահել Հայաստանի լավագույն ջրային ռեսուրսների սրտում, հարյուրավոր տարիների ընթացքում: Ընդհանրապես, հանքարդյունաբերական գործունեությունը չպետք է մոտ լինի ջրային ռեսուրսներին: Դուք արդեն տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում Սեւանի հետ, վատ կառավարման արդյունքում:
                  Կարդացեք Լիդիանի իսկ մարտի 2017 վերջնական տեխնիկական փաստաթղթից էջ 397-ը, որտեղ ասվում է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ անհրաժեշտ են գեոքիմիայի, ջրերի մաքրման և ջրային հաշվեկշիռների համար:
                  Sandman Media Inc located in Vancouver BC doing compliant Web Design Development via CMS for public issuers IPO TSX NYSE and NASDAQ managing press release from newswire for IR Websites

                  Սակայն, մինչ օրս էլ Լիդիանը նման վերջնական և հաստատված գրավոր տեղեկություններ չունի այս ուղղությամբ, սակայն պնդում է, որ պետք է հանքավայրի շահագործումը շարունակվի:Առանց վերջնական գեոքիմիայի, ջրերի մաքրման և ջրային հաշվեկշիռների բալանսավորման պլանների, բոլոր երաշխիքներով, ոչ մի հանք չի կարող թույլտվություն ստանալ եւ գործել որեւէ վայրում եւ համապատասխանի միջազգային չափանիշներին: Այդ հիմնական ուսումնասիրությունները Լիդիանի պարտականությունն են, և դրանք պետք է արվեին նախքան թույլտվություն ստանալու դիմումը և գործի սկսելը, ոչ թե դրանից հետո: Սա 2016 թ. պայմանագրի պայմաններից փոփոխություն է: Հետեւաբար ՀՀ Կառավարությունը եւ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ծրագիրը չեղյալ հայտարարեն և կատարված ցանկացած աշխատանք, գործողություն, շինարարություն կամ ներդրում դառնում է Լիդիանի և ոչ թե Հայաստանի կառավարության պատասխանատվությունը:
                  Լիդիանը հանքարդյունաբերության ոլորտում որեւէ նախնական փորձ եւ վարկանիշ չունի, ունի շատ թույլ ֆինանսական հնարավորություններ եւ աշխարհում որեւէ վայրում չի իրականացրել նման քիմիականապես եւ էկոլոգիապես վտանգավոր նախագիծ: Լիդիանի առաջին և միակ ծրագիրը Ամուլսարն է:
                  Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի դեպքում, երկարաժամկետ կործանարար բնապահպանական եւ թթվային դրենաժի հետևանքները կշարունակվեն հարյուրավոր տարիներ: Արդյունքում երկարաժամկետ կորուստները բազմաթիվ անգամ ավելին կլինեն, քան 10 տարվա կարճաժամկետ օգուտները: Ուստի ինչու՞ Հայաստանի կառավարությունը դեռ ցանկանում է իրականացնել այս նախագիծը:
                  Ինչպիսի՞ն է Հայաստանի ռիսկային հանդուրժողականությունը Ամուլսարի համար: Հավանաբար շատ ցածր է, զգայուն դիրքի / վայրի, Լիդիանի անփորձ վարկանիշի եւ հսկայական հանրային ընդդիմության շնորհիվ:
                  Լրացուցիչ ռիսկի գործոն է նաև հանքային ապարների կառուցվածքը, 0,75 գրամ ոսկի մեկ տոննա հանքաքարի մեջ: Դա նշանակում է տարածքի մեծ ավերում:
                  Անիրատեսական է ենթադրել, որ Ամուլսարի նախագիծը ոչ մի ջուր չի թողնի շրջակա միջավայրին: Կլինի ջրի աղտոտում: Մի ընկերություն, որը երբեք չի շահագործել հանքավայրը, առաջարկում է հանքարդյունաբերություն ՝ բարձր թթվային արտադրությամբ և աղտոտող արտահոսող ներուժով Հայաստանի ջրամատակարարման համակարգի սրտում: Միացյալ Նահանգներում լայնածավալ հանքերի վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքերի 75-ից 93% -ը բացասաբար է անդրադարձել ջրի որակի վրա, և որ մեղմացման միջոցառումները ձախողվել են հանքերի 64% -ում:
                  ELARD-ը նշում է, որ Լիդիանի բնութագրման ուսումնասիրությունները անբավարար են և, հետևաբար, չեն կարող հանգեցնել արդյունավետ մեղմացման միջոցառումների նախագծման: Նաև հանքի բնութագրումը լիովին անբավարար է: Բայց առանց մեծապես բարելավված բնութագրման, շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխատեսումները չափազանց անորոշ են հանքարդյունաբերության հետ կապված: Այս միջոցները պետք է իրականացվեն ցանկացած հանքարդյունաբերությունից շատ առաջ, և պետք է լրացնել բացերը որոշակիությունը բարձրացնելու և բնական ռեսուրսներն ու համայնքները պաշտպանելու համար: Չնայած Լիդիան պարտավորվել է կիրառել մեղմացման առաջարկվող շատ միջոցներ, սակայն ինժեներական մանրամասներ չեն ներկայացվում, ուստի արդյունքների և հետևանքների մասին հնարավոր չէ համոզվել:
                  Lydian-ի Ամուլսարի ներդրողներին չի հաջողվել ներկայացնել այս նախագծում հուսալի տեխնիկական, բնապահպանական և ֆինանսական երաշխիքներ, որոնց համար իրենք միայն պատասխանատու են: Լիդիանը իր թերի փաստաթղթերով և ապակողմնորոշող քարոզչությամբ ապատեղեկացրեց Հայաստանին, ներդրողներին, բանկերին, Սփյուռքին, և, հետևաբար, ի վիճակի չէ իրականացնել հաջող հանքարդյունաբերական գործողություն:
                  Ես հավատում եմ, որ Լիդիանի թերի տեխնիկական փաստաթղթերը և 2016-ին թույլտվություն ստանալուց առաջ Լիդիանին ներգրավված ռիսկերի ոչ թափանցիկ ներկայացումը, նույնիսկ մինչև այսօր, բավարար հիմքեր են այս նախագիծը օրինականորեն դադարեցնելու համար:
                  Այս նախագիծն ունի բազմաթիվ բացասական սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի ռիսկեր և հետևանքներ, որոնք հարյուրամյակներ շարունակ հետապնդելու են Հայաստանին տարբեր եղանակներով: Այս նախագծի չեղարկումը այդ ապակառուցողական հետևանքները կանխելու միակ միջոցն է:
                  Լիդիանը պետք է թափանցիկ լիներ Ամուլսարի նախագծի բոլոր բացասական ռիսկերը և հետևանքները ներկայացնելու համար, նախքան թույլտվություն ստանալու դիմումը: Նույնիսկ այսօր նրանք համարձակություն չունեն դա անել:
                  Այս անորոշություններից ազատվելու համար Հայաստանի, Լիդիանի և ներդրողների համար լավագույն տարբերակը Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը դադարեցնելն է:
                  Գովելի է նաև այն, որ վարչապետ Փաշինյանը ELARD-ի հետ անցավ այս նախագծի մանրակրկիտ գնահատման և հարցաքննության: Սա վստահություն է տալիս ցանկացած ներդրողի, որ այսուհետև Հայաստանը, հուսով եմ, հետևելու է խիստ օրենքներին և խրախուսելու է փորձառու և որակավորված ընկերությունների իրական ներդրումները, ի տարբերություն Լիդիանի:
                  Հուսով եմ, որ կարողացա աջակցել Հայաստանին՝ այս նախագծի վերաբերյալ փաստերը բերելու համար, և որոնք գուցե ձեզ առաջնորդեն ճիշտ որոշումների կայացման գործընթացում:
                  Մաղթում եմ ձեզ հաջողություն ՝ ձեր որոշումների կայացման գործընթացում:
                  Հարգանքներով, Յարութ Բրոնոզեան
                  Քիմիական / բնապահպանական ինժեներ, MS
                  Գլենդել, Կալիֆորնիա
                  Հղումներ
                  https://hetq.am/hy/article/106848?fb...B7jEmtNPPn4Tyg Դոկտոր Էնն Մաեստ. «ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ-ի զեկույցում ջրերի վրա ազդեցության վերաբերյալ դրական բան դժվար գտնվի»
                  https://www.youtube.com/watch?v=e4nhBD72UCs&t=144s ELARD ընկերության փորձագետների հետ անցկացվել է տեսակոնֆերանս

                  https://hetq.am/hy/article/106850 «ԷԼԱՐԴԻ» փորձագետը՝ «Լիդիան»֊ի ներկայացուցչին. «Ես պնդում եմ, որ Ձեր գնահատումը թերի է»
                  https://armlur.am/927056/ Ամուլսարի մասին թաքցրած տվյալներն ու նախկին նախարարի ազգականի ունեցվածքը
                  https://www.eli.org/sites/default/fi...ubs/d10_02.pdf POLLUTION PREVENTION AND MINING: A Proposed Framework For The Americas


                  Comment


                  • #39
                    Ամուլսարի հանքը բացելու հարցն անիմաստ է քննարկել. Մարուքյան
                    02.09.2019











                    Ամուլսարի հանքը բացելու հարցը անիմաստ է քննարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
                    «1.5 տարի հանքը փակված է եղել, ով ինչ վնաս կրելու էր, կրել է եւ հիմա պետք է հասկանանք` հնարավոր արբիտրաժից ինչպես պաշտպանվենք: Իսկ հանքը բացելու հարցը ես կարծում եմ` անիմաստ է քննարկել եւ ավելին ասեմ, անիմաստ է նաեւ այն համեմատել այլ հանքերի հետ, որովհետեւ եթե այլ հանքերի հետ հիմա համեմատում ենք, մենք քաղաքներ ունենք, որ հանքի շահագործման, դրա հիման վրա կառուցված գործարանի շուրջ են ձեւավորվել, իսկ Ամուլսարը մեծ պատուհաս է հենց Ջերմուկի համար, իսկ Ջերմուկը մեր կարեւոր բրենդներից է՝ հենց Ջերմուկ քաղաքը, իր հարակից համայնքներով եւ իր ունեցած առողջարանային հնարավորություններով»,- ասաց նա:
                    Պատգամավորը նաեւ նշեց, որ իրենց համար ի սկզբանե կասկածելի է եղել ԷԼԱՐԴ-ի զեկույցը:
                    «ԷԼԱՐԴ-ի այդ զեկույցը ի սկզբանե կասկածելի էր մեզ համար, եւ այդպես էլ եղավ, ըստ էության, այդ քննարկման ընթացքում, որ ասվում էր՝ դրական եզրակացություն են տվել, հիմա էլ ասում են` չէ, պրոբլեմներ կան, խնդիրներ կան եւ, հետեւաբար, նոր ՇՄԱԳ-ի կարիք կա: Հիմա տեսնենք` ինչ կլինի, եթե ես չեմ սխալվում Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 4-ին պետք է ասի՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, թե չկա»,- հավելեց նա:



                     

                    Comment


                    • #40
                      Ամուլսարի գործով քննիչը և ՔԿ նախագահի տեղակալն ազատվել են պաշտոնից

                      Lragir.am,
                      05.09.2019









                      Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին հայտնում է news.am-ը:
                      Յուրա Իվանյանը հրաժարվեց պատասխանել NEWS.am-ի հարցերին, միայն ասաց, որ հարցազրույց չի տալիս, եւ անջատեց հեռախոսը։
                      Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել՝ Ամուլսարի գործով ոչ անաչառ քննություն վարելու վերաբերյալ հայտարարությունները ստուգելու համար


                      Comment

                      Working...
                      X