Re: Jalousy, mother of stuoidity
Ինչո՞ւ է HSBC-ն դուրս գալիս Վրաստանից եւ մնում Հայաստանում. քննարկում է ամերիկյան The Financial թերթը
Սեպտեմբեր 28, 2011 | 02:22
Ինչո՞ւ է HSBC-ն դուրս գալիս Վրաստանից եւ մնում Հայաստանում: Այս հարցի պատասխանն է փորձել պարզել ամերիկյան The Financial թերթն իր սեպտեմբերի 26-ի համարում, անդրադառնալով HSBC բանկի հարավկովկասյան ռազմավարությանը: Ազգությամբ վրացի հոդվածագիրն առնվազն տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ HSBC-ն դուրս է գալիս վրացական շուկայից, սակայն մնալու է հայկական շուկայում: Ըստ հոդվածագրի` դրա հիմնական պատճառը սփյուռքահայ գործարար Վաչե Մանուկյանն է, որին պատկանում է HSBC Georgia-ի բաժնետոմսերի 30 տոկոսը: Վաչե Մանուկյանը նաեւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի խոշոր բաժնետերերից է: Բացի այդ`վրացի հոդվածագիրը նշում է, որ HSBC Georgia-ի տնօրենների խորհրդում 2 հայեր կան, իսկ մյուսները օտարերկրացիներ են:
Հոդվածում մեջբերվում է նաեւ HSBC Georgia-ի առաջին գործադիր տնօրեն Էնթոնի Թըրների խոսքն այն մասին, որ հետխորհրդային տարածքի զարգացող երկրների շարքում Վրաստանն ունի մի շարք էական առավելություններ եւ «իր հարեւաններից ավելի բարձր է կանգնած»: Ու չնայած դրան` հոդվածագիրը մտահոգություն է հայտնել, որ HSBC Georgia-ն փակվել է 3-ամյա գործունեությունից հետո:
Պետք է նշել, որ վրացի հոդվածագրի նմանօրինակ եզրակացությունները բավական միակողմանի են եւ անհիմն: Անշուշտ` սփյուռքահայ ներդրողի առկայությունը Հայաստանին առավելություն է տալիս, եւ ինչու չպետք է տա` ի վերջո հայկական սփյուռքը Հայաստանի զարգացման պոտենցիալն է, ոչ թե Վրաստանի: Բայց հոդվածագիրը շրջանցում է այն փաստը, որ Հայաստանի բանկային համակարգը մի շարք առավելություններ ունի վրացականի համեմատ, որ կարող են որոշիչ լինել անգամ անկախ Վաչե Մանուկյանի գործոնից: Օրինակ` Վրաստանի բանկային համակարգը աչքի է ընկնում իր կենտրոնացվածության բարձր աստիճանով: Երկու բանկեր` Bank of Geogia եւ TBC, տիրում են վրացական բանկային շուկայի մոտ 60 տոկոսին, այնինչ Հայաստանում նման կենտրոնացվածություն չկա: Սա էական հանգամանք է շուկայում առաջխաղացում ունենալու համար: Նշենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը Հայաստանի ֆինանսական շուկայում բավական մեծ մասնաբաժին ունի, որ մի շարք ծառայությունների գծով տատանվում է 20-30 տոկոս միջակայքում:
Բացի այդ` կապիտալի եկամտաբերության ցուցանիշով (22 տոկոս) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը, ըստ նրա գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդի, գերազանցում է ոչ միայն HSBC Georgia-ին, այլեւ HSBC խմբի միջին ցուցանիշին:
Այսպիսով` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը իր վրացական «քրոջը» գերազանցում է եւ իր եկամտաբերությամբ, եւ իր շուկայական դիրքով, հետեւաբար` շատ ավելի հեռանկարային է: Ավելին` Ասթրիդ Քլիֆորդը նաեւ հայկական բանկի մեկ այլ առավելություն է նշել. նրա վարկային պորտֆելը ձեւավորված է եւ ընդլայնվում է ավանդների հաշվին, այնինչ Վրաստանում բանկի վարկային պորտֆելը ապահովված չէ սեփական ավանդներով:
Այս ամենից հետո ոչ մի զարմանալու բան չկա, որ HSBC-ն դուրս է գալիս Վրաստանից, բայց մնում է Հայաստանում:
Նշենք, որ The Financial-ում տպագրած հոդվածում վրացի հոդվածագիրը մի քանի հղում է արել նաեւ Ասթրիդ Քլիֆորդին (հիմնվելով Առկա գործակալության հրապարակման վրա), սակայն հմտորեն խուսափել է այն ձեւակերպումներից, որոնք ակնառու ցույց են տալիս «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մրցակցային առավելություները HSBC Georgia-ի նկատմամբ:
Հիշեցնենք, որ HSBC-ն 2011 թ. ապրիլին հայտարարեց, որ գործունեությունը դադարեցնելու է մոտ 20 երկրում եւ կրճատելու է 25 հազ. աշխատատեղ:

Comment