ՀՀ պաշտպանության նախարարի այցը հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի
ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ տեղում ծանոթացել է սահմանային օպերատիվիրավիճակին, մարտական ծառայության և մարտական հերթապահության կրման պայմաններին, ընթացող ինժեներական աշխատանքներին ևթիկունքային ապահովման խնդիրներին:
Ընդգծելով, որ հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջևանյան հատվածում, Դավիթ Տոնոյանըհամապատասխան հանձնարարականներ և ցուցումներ է տրվել հրամանատարական կազմին` զգոնությունը չթուլացնելու և հակառակորդիստորաբաժանումների ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը գերազանց ծառայության համար խրախուսել է դիրքապահ զինծառայողներին ևխաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել:
Ավելի ուշ Դավիթ Տոնոյանն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն, հանդիպել բուժհաստատության անձնակազմի հետ և քննարկել քաղաքացիական հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի գործառույթների համադրմանն ու ներդաշնակ գործունեությանն առնչվող հարցեր։ Պաշտպանության նախարարը պատասխանել է բուժաշխատողների հարցերին և ներկայացրել ծրագրի հեռանկարները:
Պաշտպանության նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, ծանոթացել շենքային պայմաններին, բուժսպասարկման որակին և տեխնիկական հագեցվածությանը։
Այցի ավարտին պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
![](https://imagizer.imageshack.com/v2/xq90/922/HinVHh.jpg)
![](https://imagizer.imageshack.com/v2/xq90/922/kTuSXc.jpg)
![](https://imagizer.imageshack.com/v2/xq90/922/iQunpV.jpg)
![](https://imagizer.imageshack.com/v2/xq90/921/CGojqp.jpg)
![](https://imagizer.imageshack.com/v2/xq90/924/a3YYzR.jpg)
![](https://imagizer.imageshack.com/v2/xq90/922/pr2U87.jpg)

![](https://imagizer.imageshack.com/v2/xq90/921/8DcuAh.jpg)
Comment