Re: Sevan
EBRD FINANCES HYDROPOWER PLANTS IN ARMENIA
01/02/2013 04:12 (00:10 minutes ago)
The FINANCIAL -- The European Bank for Reconstruction and Development
(EBRD) is supporting investment in the generation of renewable energy
in Armenia with a US$ 25 million loan to International Energy
Corporation (IEC) to finance the rehabilitation of the seven
hydropower plants of the Sevan-Hrazdan Cascade.
Located along the Hrazdan river and running about 70km from Lake Sevan
to the capital Yerevan, the Sevan-Hrazdan Cascade is an essential
component in Armenia's electricity network. With a total installed
capacity of 565 MW, it provides 10 per cent of the country's annual
electricity production and its water channels supply enough water to
irrigate 70 per cent of Armenia's agricultural land.
The EBRD facility will provide essential support to the overall
rehabilitation programme of the cascade which was built between 1936
and 1961 and has had almost no further investment since. The
rehabilitation of the hydropower plants HPPs will raise the technical
standards in line with best international practices and restore the
lost capacity while avoiding further deterioration. As the European
Bank for Reconstruction and Development said, this will ensure the
continued stability and security of the country's electricity supply
while improving overall generation efficiency and carbon emissions.
IEC, established in 2003, is majority owned by OJSC RusHydro, one of
the largest hydropower companies in the world, and the owner of more
than 35 GW of generating capacity in Russia.
"We are very happy to be working with IEC on this important project
while also building on our long relationship with RusHydro. Both
companies bring a wealth of experience in the hydropower sector which
we are sure will make the project a success. It will be implemented
using the latest technologies which will not only increase the
production of clean electricity in Armenia but will also significantly
reduce the volume of water currently lost through dilapidated
channels", said Nandita Parshad, Director of Power and Energy for the
EBRD.
Konstantin Bessmertny, a member of RusHydro's management board,
commented: "We have a long-standing and productive relationship with
the EBRD. I am convinced that the Bank's support will be instrumental
in the Sevan-Hrazdan Cascade modernisation. This long-term financing
perfectly meets IEC's needs and what is very important is that the
project is highly cost effective and so is quite reasonable and
bearable in terms of tariff regulation in Armenia."
The EBRD has been active in Armenia since the country's independence
and to date has invested over ~@613 million. Investing in green energy
generation is one of the EBRD's key priorities in Armenia. In 2012,
the EBRD signed 15 projects worth a total of ~@94 million in Armenia.
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Re: Sevan
Նկատվում է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների սպառում ու որակի փոփոխություն
11:24 Հունվար 16, 2013
ԷկոԼուր
ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում իրականացվել է ստորերկրյա ջրերի մոնիթորինգ և նկատվում են ստորերկրյա ջրերի պաշարների սպառում ու որակի փոփոխություն: Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2012 թվականի գործունեությունն ամփոփող տեղեկանքում: Հիշեցնենք, որ Արարատյան դաշտավայրում ջրերի որակի վատացման մասին դեռ 2011 թ-ին ահազանգել էր երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:
«Չի կարելի Արարատյան դաշտավայրի ջուրը հզոր պոմպով քաշել: Ջրի երեք հորիզոն կա, վերեւի հորիզոնը քաղցրահամ է, բայց խմելու չէ: Ներքեւի երկու հորիզոնն են խմելու, նրանք կխառնվեն, շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել: Բացի այդ, մեր Արարատյան դաշտավայրի իջվածքի տակ անպայման հանքային ջրեր են բարձրանում: Եթե դու իջնես ցած, դու այդ հանքային ջուրն էլ կհանես, կխառնես, քաղցրահամ ջրերը կփչացնես»,- ասել էր Ռ. Յադոյանը:
Արարատյան դաշտավայրում 2011թ-ի դրությամբ գործում էր 234 ձկնաբուծարան, որոնք ընդհանուր առմամբ շահագործում էին մոտ 450 խորքային հոր: Ըստ մասնագետների հաշվարկների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին արդյունահանում: Թե ինչ վիճակում են Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները այժմ, դեռ պարզ չէ: ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրին, որի շրջանակներում սկսվել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման աշխատանքների իրականացման նախապատրաստական մասը:
Leave a comment:
-
Re: Sevan
Նկատվում է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների սպառում ու որակի փոփոխություն
11:24 Հունվար 16, 2013
ԷկոԼուր
ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում իրականացվել է ստորերկրյա ջրերի մոնիթորինգ և նկատվում են ստորերկրյա ջրերի պաշարների սպառում ու որակի փոփոխություն: Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2012 թվականի գործունեությունն ամփոփող տեղեկանքում: Հիշեցնենք, որ Արարատյան դաշտավայրում ջրերի որակի վատացման մասին դեռ 2011 թ-ին ահազանգել էր երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:
«Չի կարելի Արարատյան դաշտավայրի ջուրը հզոր պոմպով քաշել: Ջրի երեք հորիզոն կա, վերեւի հորիզոնը քաղցրահամ է, բայց խմելու չէ: Ներքեւի երկու հորիզոնն են խմելու, նրանք կխառնվեն, շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել: Բացի այդ, մեր Արարատյան դաշտավայրի իջվածքի տակ անպայման հանքային ջրեր են բարձրանում: Եթե դու իջնես ցած, դու այդ հանքային ջուրն էլ կհանես, կխառնես, քաղցրահամ ջրերը կփչացնես»,- ասել էր Ռ. Յադոյանը:
Արարատյան դաշտավայրում 2011թ-ի դրությամբ գործում էր 234 ձկնաբուծարան, որոնք ընդհանուր առմամբ շահագործում էին մոտ 450 խորքային հոր: Ըստ մասնագետների հաշվարկների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին արդյունահանում: Թե ինչ վիճակում են Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները այժմ, դեռ պարզ չէ: ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրին, որի շրջանակներում սկսվել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման աշխատանքների իրականացման նախապատրաստական մասը:
Leave a comment:
-
Re: Sevan
Սեւանա լճի բացասական բալանսը եւ ՀՀ բնապահպանության նախարարի լավատեսությունը
15:43 Հունվար 15, 2013
ԷկոԼուր
Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում Սեւանա լճը բացասական բալանս ունի: Տարեկան բալանսը որոշվում է հունվարի 1-ի դրությամբ: 2012թ. հունվարի 1-ին Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900,13մ, իսկ 2013թ. հունվարի 1-ին մակարդակն իջել է մինչեւ 1900,10 մ նիշը: Հիմնական պատճառը լճից 317 միլիոն խմ ծավալով ջրի բացթողումն էր, ինչը գերազանցում է Սեւանի համար թույլատրելի նորմաները` 170 միլիոն խմ-ն, որը սակայն օրինականացվեց ՀՀ ԱԺ-ի կողմից: Մեր տվյալներով` ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովն արդեն իսկ ՀՀ նախագահին է ուղարկել բացասական բալանսի մասին տեղեկատվությունը: Միեւնույն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր հաշվետվությունում, որը տեղադրված է նախարարության կայքում, որպես ձեռքբերում է նշում այն, որ Սեւանը պահպանում է դրական բալանսը: «Վերջին տաս տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով և 2012թ. գտնվում է 1900.11 նիշի վրա: Այս տարի 317 մլն. խոր. մ. ջրբացթողումների հետևանքով լճի մակարդակի բացասական բալանս չի արձանագրվել»:
Leave a comment:
-
Re: Sevan
2012 թ. վերանորոգվել են շուրջ 503.8 կմ խողովակաշարեր, ջրանցքներ և ջրատարներ
15 հունվարի, 2013
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին ներկայացվեցին 2012թ. կատարված աշխատանքները և 2013թ. ծրագրերն ու անելիքները:
Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2012թ. ևս շարունակվել են համակարգում կառուցվածքային փոփոխությունների, ջրամատակարարման տևողության ավելացման ու ջրի որակի բարելավxման, մասնավոր կառավարման պայմանագրերի վերահսկման, մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգում կորուստxների նվազեցման, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքները:
Ներկայացնելով հավաքագրումների ցուցանիշները՝ Ա. Անդրեասյանը նշեց, որ 2012 թ. համակարգի գանձումը կազմել է շուրջ 20.36 մլրդ դրամ (78.9 %)՝ նախորդ տարվա համեմատ 830 մլն դրամով ավելի: Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 16.29 մլրդ դրամ (97,8 %)՝ 520 մլն դրամով ավելի 2011թ. ցուցանիշի համեմատ: Տարվա ընթացքում ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններով ՀՀ պետական բյուջե են փոխանցվել շուրջ 7.14 մլրդ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ՝ 2011թ. համեմատ 1.56 մլրդ դրամով ավելի:
Տարվա ընթացքում կառուցվել, վերականգնվել և վերանորոգվել են շուրջ 503.8 կմ խողովակաշարեր, ջրանցքներ և ջրատարներ, այդ թվում՝ խմելու ջրագծեր՝ 398.1 կմ, կոյուղու կոլեկտորներ՝ 20.8 կմ, ոռոգման ջրանցքներ և ջրատարներ՝ 84.9 կմ։
Ոռոգման համակարգի համար կարևոր նշանակություն է ունեցել այս տարի Մարմարիկի ջրամբարի շահագործումը: Վերականգնված ջրամբարը թույլ է տալիս կուտակել 23 մլն խմ լրացուցիչ ջրաքանակ, ինչպես նաև գարնանային վարարումների ընթացքում կարգավորել Մարմարիկ գետի հոսքերը: Մեկնարկել է Կապսի անավարտ ջրամբարի կառուցման համար նախագծային կազմակերպության ընտրության գործընթացը: Եղվարդի անավարտ ջրամբարի շինարարության, ինչպես նաև Վեդու ջրամբարի կառուցման նպատակով դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններ են վարվում:
Շարունակվել են Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքները և հնարավորություն է ստեղծվել լուծել թունելի առավել վտանգավոր հատվածների անվտանգ շահագործման հարցերը։
Նշվեց, որ ջրառ իրականացնող ընկերությունների, ինչպես նաև ջուր մատակարարող ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեությունների արդյունքներով ապահովվել է կայուն ջրամատակարարում: 2012թ. առաջին անգամ ոռոգման համակարգի ընկերությունների կողմից գանձումը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 340 մլն դրամով:
Անդրադառնալով խմելու ջրի ոլորտում կատարված աշխատանքներին՝ Ա. Անդրեասյանը նշեց, որ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների սպասարկման տարածքներում միջինում առնվազն 1 ժամով ավելացել է ջրամատակարարման տևողությունը:
Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների բաժանորդների մոտ տեղադրված են 638 հազ. 500 ջրաչափական սարք՝2011 թ. համեմատությամբ 13,7 հազարով ավելի: Ջրաչափերով ապահովվածությունը կազմում է 87.1 %։ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ավարտվել են Վարդենիս, Մարտունի և Գավառ քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքները, կառուցվել են 20.8 կմ կոյուղագծեր՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներում, կառուցվել են պոմպակայաններ՝ Սևան և Գավառ քաղաքներում։
Խոսելով 2013թ. անելիքների մասին՝ Ջրտնտպետկոմի նախագահը նշեց, որ այս տարի ևս կշարունակվեն համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ոռոգման համակարգերի շահագործման հուսալիությանն ուղղված միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ապահովման ուղղությամբ աշխատանքները:
Ոռոգման համակարգերի վերականxգնմաxն ծրագրով 2013թ. նախատեսվում է շուրջ 50 կմ ոռոգxման ջրանցքների վերականգնում։ Կնախապատրաստվեն ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը։ KfW բանկի ֆինանսավորմամբ կիրականացվեն ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավմանը, ինչպես նաև ներդրումային և կառուցվածքային բարեփոխումներին ուղղված ուսումնասիրություններ։
Կշարունակվեն նաև խմելու ջրի կայուն և հուսալի ջրամատակարարման, ջրի կորուստների կրճատման, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացման, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման ու կառուցման աշխատանքները:
Փոխվարչապետը կարևորեց համակարգի ընկերությունների արդյունավետ աշխատանքը՝ նկատելով, որ դրանից է մեծապես կախված համակարգի անխափան գործունեությունը: Նշելով, որ 2012թ.-ը ոռոգման ոլոտի համար բավականին բարդ տարի էր՝ պայմանավորված սակավաջրությամբ, փոխվարչապետը նկատեց, որ, այնուամենայիվ, հաջողվեց ջրաքանակի անհրաժեշտ պահանջարկը բավարարել: Ըստ նրա՝ գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու ջրամբարաշինության և ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման խնդիրները:
Ա. Գևորգյանը կարևորեց նաև ոլորտում միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետ կատարումը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ոռոգման համակարգի ընկերությունների հետ ավանդական հանդիպում-քննարկումը փետրվարի սկզբին կազմակերպելու վերաբերյալ:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Leave a comment:
-
Re: Sevan
From 2012-12-11
Water level of Sevan
1900.11m
Water Count
m³
On 11/12/2011
The Water level was
1900.16 m
That is, for the first time in a decade, Sevan Lost 5 cm year on year.
Tragedy for our generations, by our own criminal hands.....
Leave a comment:
-
Re: Sevan
Հիմա էլ անցան Հայաստան-Թուրքիա սահմաններին
Հանուն այսօրեական շահույթի արդեն տասնյակ քառ.կմ. տարածք հանձնել են Թուրքիային
Հայաստան- Թուրքիա սահմանի հիմնական հատվածի կողմնորոշիչը Արաքս գետի հունն է, որը փոփոխական է:
ԽՍՀՄ տարիներին պարբերաբար միջպետական սահմանների ճշգրտումներ էին իրականացվում, քանի որ Արաքսի գարնանային վարարումների արդյուքում գետը փոխում էր իր հունը և անհրաժեշտություն էր առաջանում միջպետական սահմանային հանձնաժողովի շրջանակներում սահմանների ճշգրտումներ կատարել:
Վերջին տասը տարում առնվազն 5 անգամ Արաքսի վարարումներ են եղել, որոնց արդյունքում գետը փոխել է հունը Ռանչպար գյուղի հատվածում և ի վնաս Հայաստանի տարածքի: Թե ով և ինչպես պետք է սահմանի ճշգրտումներ կատարի և որ գերատեսչությունն է պատասխանատու հաշվարկների համար , առայժմ անհայտ է:
Հայաստանում ունենք Ազգային անվտանգության խորհուրդ, սակայն այդ խորհուրդը միայն զբաղված է եվրոպական դրամաշնորհների իրացմամբ հայ-վրացական սահմանի սահմանային անցակետերում: Սակայն հեղեղումների արդյունքում սահմանների փոփոխությունն այլ խնդիր է , տնտեսական գործունեության արդյունքում սեփական երկրի տարածքին վնաս հասցնելն այն խնդիր:
Հայաստանի կողմից Ազատավան և Դալար գյուղերի , իսկ Թուրքիայի կողմից Ռամազանկենտ և Հաջիաղա գյուղերի հատվածում անհայտ գործարարներ Արաքսի Հայաստանի ափից ավազ են հանում օգտագործելով ծանր տեխնիկա: Արդյունքում Արաքս գետը փոխում է հունը դեպի Հայաստանի տարածք , իսկ թուրքական կողմում նոր տարածքներ են ավելանում:
2012 թ-ից Ռամազանկենտ և Հաջիաղա գյուղերի բնակիչները սկսել մշակել հայկական կողմից “նվեր” ստացած հողատարածքները: Հիմա հարց է առաջանում, թե ովքեր և ում հովանավորությամբ են ավազ հանում Արաքս գետի ափերից: Ինքնին պարզ է , որ այդ ավազի հանումն անօրինական է: Սա արդեն ստվերային տնտեսական գործունեության չէ, ոչ էլ` կոռուպցիա:
Սա արդեն հայրենիքի դավաճանություն է, որի թիկունքում կանգնած են նաև մարդիկ իշխանական ամենաբարձր մակարադակներում:
Թե որքան տարածք ենք հանձնել Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի բավարար ճշտությամբ կարող է հաշվել, եթե հեռադիտակով ուսումնասիրի Հայաստան- Թուրքիա սահմանի Ռանչպար-Ազատավան- Դալար գյուղերի հատվածները:
Leave a comment:
-
Re: Sevan
Ուրմիա լճի խնդիրը Իրանին ստիպում է արագացնել Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը
13:25 Նոյեմբեր 21, 2012
Իրանի խորհրդարանում քննարկումների ժամանակ նախագահ Ահմադինեժադն առաջարկել էր ջրառ կատարել Նախիջևանի ջրամբարից
Ուրմիա լճի ցամաքացման և աղակալման կանխարգելումը կարևոր քաղաքական և բնապահապանական նշանակություն ունի Իրանի համար: Թավրիզում Իրանի ադրբեջանցիները պարբերաբար ցույցեր և անկարգություններ են կազմակերպում , Իրանի կենտրոնական իշխանությունից պահանջելով լուծել Ուրմիա լճի խնդիրը:
Նրանք նախագահ Ահադինեժադին անհիմն մեղադրում են , որ Ուրմիա լճի ցամաքեցման արդյունքում Թեհրանը նպատակ ունի երկրի հյուսիս-արևելքում բնակվող ադրբեջանցիներին ստիպել լքել իրենց բնակավայրերը:
Այս կարգի շահարկումներից խուսափելու համար դեռևս 2012թ-ի հուլիս 7-ին Իրանի խորհրդարանում Արևմտյան Ատրպատակարանից պատգամավոր Նադեր Քազիպուրը հայտարարել էր, որ նախագահ Ահմադինեժադը համապատասխան կառույցներին հանձնարարական է տվել մշակել ծրագիր Նախիջևանում գտնվող Արաքսի ջրամբարից ջուրը Ուրմիա լիճ ուղղորդելու նպատակով:Սակայն խնդիրն այն է , որ Արաքսի ջրամբարը կառուցվել է 1970 թ-ին և այդ ջրամբարից ջրառը և հիդրոէլեկտրակայանների անխափան աշխատանքը կարգավորվում է նախկին ԽՍՀՄ և Իրանի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Այժմ ջրառն իրականացնելու համար Իրանը ներկայումս բանակացություններ է վարում Ադրբեջանի հետ, նրա համաձայնությունը ստանալու համար: Նախիջևանի ջրամբարի մաքսիմալ տարողությունը կազմում է 1.75 խոր /կմ ջուր , իսկ նորմալ պայմաններում` 1.5 խոր/կմ ջուր:
Չի բացառվում, որ թեև Իրանի և Ադրբեջանի միջև կարող է կայանալ համաձայնություն Արաքսից ջրառ իրականացնելու համար, սակայն համաձայնությամբ որոշված ջրի քանակը կարող է չբավարարել Ուրմիա լճի խնդիրը լուծելու համար:
Այս պարագայում, որպես այլընտրանքային տարբերակ, Իրանը կարող է օգտգարոծել նաև Մեղրի ՀԷԿ-ի հնարավորությունները ջրառի համար: Հիշեցնենք, Ուրմիա լիճը շատ արագ ցամաքում է և նրա ջրի բաղադրության մեջ աղի պարունակությունը հասել 1լ-ի մեջ 330 գրամի, համաձայն բնապահպանների հայտարարությունների:
5200 քառ. կմ մակերեսային հայելի ունեցող լճի տիեզերքից պատկերը ցույց է տալիս, որ վերջին 10 տարում լճի մակերեսի ոքրացումն արագացել է կրկնակի անգամ:
Leave a comment:
Leave a comment: