Announcement

Collapse
No announcement yet.

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Կարող է այնպես լինել, որ Միհրան Պողոսյանը Երևան քաղաքում քայլելու պրոբլեմ ունենա


    ArmLur TV
     

    Comment


    • Վերջին թպրտոցն է․ սա ապստամբություն է իշխանության դեմ․ Լևոն Շիրինյան


      1in TV
       

      Comment


      • Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարական տա, ռիսկերը մեծ են․ պետք է լինի հանրաքվե


        1in TV
         

        Comment


        • Հեղափոխությունը գնում է դեպի կուլմինացիա. Վարչապետի հրաժարականը միակ ելքը չէ


          1in TV
           

          Comment


          • Քոչարյանը հեշտ հանձնվող չէ, բայց Սերժ Սարգսյանն այս փուլում չի գա առաջին պլան


            1in TV
             

            Comment


            • Կամ Նիկոլ Փաշինյանին են սխալ տեղեկացնում, կամ էլ նա է թաքցնում

              ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

              11.11.2018


              Հայաստանի սոցիալ-տնտեսական կառուցվածքի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել: Փաշինյանի մրցակիցների համար դա մանիպուլյացիաների լավ առիթ էր, բայց հասարակությունն էլ չի հասկացել Փաշինյանի ասածի էությունը: Մասնագետները սոցիալական ցանցերում հարց են տալիս, թե ով է խորհուրդներ տալիս վարչապետին եւ ով է տրամադրել այդ վիճակագրությունը:

              Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում 350 հազար մարդ աշխատում է, որ պահի 800 հազար հոգու: «Բանը հասել է նրան, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան», – ասել է Փաշինյանը: Նրա խոսքով, հասել ենք մի վիճակի, երբ 350 հազար մարդ ճռռում է, իսկ արդյունքը բաժանվում է 800 հազար միջեւ, որոնք պահանջում են լավացնել իրենց վիճակը, բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերն, ապահովել անվճար բժշկություն եւ ճանապարհների կառուցում:

              «Մարդիկ արդեն հին իներցիայով ասում են` դե աշխատանք լինի՝ աշխատենք, հետո հարց ու փորձ ենք անում, ու պարզվում է, որ այդ նույն գյուղից, որտեղ կառավարությունից աշխատանք էին պահանջում, 50 մետր հեռավորության վրա գտնվող ձեռնարկությունում թափուր աշխատատեղ կա, բայց սեփականատերը տարիներ շարունակ չի կարողանում աշխատող գտնել: Ինչու՞, որովհետև մարդիկ չեն ցանկանում աշխատել նպաստից չզրկվելու համար», – ասել է Փաշինյանը:

              Փաշինյանի ասածում ճշմարտության մեծ բաժին կա, բայց միայն՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության բնույթը, որը կառուցվել է վերջին տարիներին ընթացքում: Այն կառուցված է պարզ սկզբունքի վրա՝ ոչ մի լումա չներդնել աշխատատեղերի ստեղծման վրա՝ խթանելով աշխատանքային միգրացիան եւ «անվճար» տրանսֆերտների հոսքը:

              Երկար տարիներ պետական գործիքների միջոցով (հարկային տեռոր, օլիգարխների սեփականության ու եկամուտների իրավական պաշտպանություն, հողօգտագործողների ճնշում) «հաջողվել է» հասնել նրան, որ բնակչության մեծ մասին զրկել են սեփականությունից: Դա վերաբերում է ինչպես հողին, որը շահավետ չէ մշակել ու բերք ստանալ, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսին, որին խոշոր ընկերություններն աստիճանաբար կլանել են:

              Հայաստանում մնացել է գյուղական եւ քաղաքային լյումպենը, որը կամ չնչին աշխատավարձով պիտի աշխատի լատիֆունդիստների ու մոնոպոլիստների համար, կամ էլ մեկնի Ռուսասան: Շատերը երկրորդ ճանապարհն են ընտրել, որովհետեւ Հայաստանում ստացած աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել:

              Իրավիճակը փոխելու համար պետք է արմատականորեն փոխել սոցիալ-տնտեսական քաղաքականության նկատմամբ վերաբերմունքը: Կառավարությունը պետք է սովորի փող ներդնել երկարաժամկետ նախագծերում, Սերժ Սարգսյանի կառավարության պես չվախենա ներդրումներից: Հայաստանում նրա կառավարման 10 տարիներին յուրահատուկ վիճակ է ստեղծվել՝ արտասահմանում աշխատած փողը հոսում էր երկիր, եւ պետությունը գումար չէր ծախսում մարդկանց պահելու վրա: Ավելին, պետությունը ներդրում չէր անում Հայաստանում, որ փաստորեն խթանի արտագաղթը:

              Հիմա էլ ներդրումների մասին չի խոսվում, մարդկանց նախատում են, որ չեն ցանկանում ժամանակը ծախսել գրեթե անվճար աշխատանքի վրա: Կամ Նիկոլ Փաշինյանին ճիշտ չեն տեղեկացնում, կամ էլ նա փորձում է ինչ-որ բան թաքցնել, օրինակ, աշխատանքային միգրանտների հայրենադարձման ծրագրի բացակայությունը:

              Ամերիկան 1929 թվականի մեծ դեպրեսիան հաղթահարել է ճանապարհաշինական խոշոր ծրագրի շնորհիվ, որը ներդրումներ է ներգրավել եւ աշխատատեղեր ստեղծել: Գերմանիան նույնպես մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը ներդրումներ է արել ճանապարհաշինության մեջ: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ամոթանք տալ չաշխատողներին, քանի դեռ իրական փողեր չներդրվեն աշխատատեղերի ստեղծման մեջ, մարդիկ չեն աշխատելու: Իսկ եթե նպաստները կտրեն, նրանք կհեռանան արդեն ոչ թե փող աշխատելու, այլ մշտական: Ռուսաստանն էլ հեշտ անձնագիր է խոստանում բոլոր «հայրենակիցներին»:

              Comment


              • Compliments of the Great Arevordi for all you chatlax nikolikakans LOL

                Welcome to Nikol Pashinyan's "նոր Հայաստան" - Autumn, 2018
                Last edited by Serjik; 11-29-2018, 08:23 PM.

                Comment


                • ՀՀԿ-ի անսպասելի նվերն ընտրությունից առաջ

                  Lragir.am

                  02.12.2018


                  Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ՀՀԿ-ն անվանել է հանցագործների բանդա, որից հետո ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանն ու Մարգարիտ Եսայանը հայտարարել են, որ դատի են տալու նրան: Նրանք Արարատ Միրզոյանի հայտարարությունը որակել են ցինիզմի գագաթնակետ եւ պատժելի արարք: Արմեն Աշոտյանն ասել է, որ բազմաթիվ հանրապետականներ դատական հայցեր կներկայացնեն:

                  Սա ՀՀԿ-ի ցուցակի հոգեվարք հիշեցնող քարոզարշավի միակ պետականպաստ ու ազգանպաստ քայլն է, իսկական նվեր հանրությանը, եւ ահա թե ինչու: Արարատ Միրզոյանին զանգվածաբար դատի տալու պարագայում վերջինս ստիպված է լինելու ներկայացնել հիմնավորումներ ու փաստեր, ապացուցելու, որ ՀՀԿ-ն, իհարկե խոսքը տվյալ դեպքում այդ կուսակցության վերնախավի մասին է, հանցագործների բանդա է:

                  Այս պարագայում անհրաժեշտ է համակարգված եւ իրավաբանորեն գրագետ աշխատանք: Ոչ թե այն պատճառով, որ առաջին փոխվարչապետը հայտարարել է վիճելի ինչ որ բան: Տասնյակ սպանություններ, կոռուպցիա, իշխանության յուրացում ընտրությունները կեղծելու, ընտրակաշառք բաժանելու միջոցով, քրեական օրենսգիրքն ընդգրկող գրեթե բոլոր հոդվածներով այլ դեպքեր, այնքան բացահայտ, որ դրանց մասին բոլորը գիտեն, եւ մամուլն էլ պարզապես անցյալ տասնամյակին հեղեղված էր համապատասխան նյութերով:

                  Մյուս կողմից, պետք է նկատել, որ ՀՀԿ-ականների մոտ թղթերով, ըստ սահմանման, ամեն ինչ կարգին է, կան համապատասխան դատական որոշումներ եւ այլն: Կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ առայժմ խոշոր հաշվով իրավիճակային բնույթ է կրում, երբեմն կրելով ներքաղաքական զարգացումների կնիքը, ինչն էլ կասկածներ է առաջացնում դրանց հիմնավորվածության վերաբերյալ:

                  Սակայն Արարատ Միրզոյանին զանգվածաբար դատի տալու պարագայում, ինչը խոշոր հաշվով նշանակում է դատի տալ նաեւ կառավարությանը, անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում: Եվ այս դատավարությունը կարող է դառնալ պատճառ, որ կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների դեմ պայքարը վերածվի ինստիտուցիոնալ համակարգված գործընթացի, վերացնելու ոչ միայն հետեւանքները, այլեւ պատճառները:

                  Դա կունենա նաեւ կանխիչ նշանակություն հետագա իշխանությունների համար, միեւնույն ժամանակ՝ կտրվի սպառիչ իրավա-քաղաքական գնահատական ՀՀԿ-ի գործունեությանը, ինչն անհրաժեշտ է քաղաքական դաշտի առողջացման համար:

                  Comment


                  • Interesting observations

                    Comment


                    • Another
                      Follow 24 TV on social platforms:Telegram: https://t.me/twentyfournewsFacebook: https://www.facebook.com/24news.amInstagram: https://www.instagram.c...

                      Comment

                      Working...
                      X