Announcement
Collapse
No announcement yet.
Scarfaces of Armenia
Collapse
X
-
-
Պետք չէր նման բաներ ասել
Lragir.am
19.06.2018

Ելք խմբակցության պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին, լրագրողներին ասել է. «Տղաներն անցան պատերազմով, բայց չհաղթահարեցին նյութապաշտությունը: Աններելի է, բայց մեղքը պետք է նայել այն համակարգի մեջ, որը մարդկանց դարձրեց այդպիսին»:
Նա ասել է, որ պատերազմի տարիներին Մանվել Գրիգոյանը ոչինչ չուներ, եւ ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 27-ից հետո: «Նա Երեւան եկավ հոկտեմբերի 27-ից հետո: Նրան բերեց Քոչարյանը եւ տվեց գեներալ-լեյտենանտի կոչում: Գեներալ Մանվել Գրիգորյանի երկրապահը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի երկրապահն էր»:
Արամ Սարգսյանի այս խոսքերի ենթատեքստը պարզ է՝ Մանվել Գրիգորյանին «հեռացնել» իր եղբորից եւ ողջ մեղքը դնել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համակարգի վրա: Մյուս կողմից, եթե նա ցանկանում է ամեն ինչ նայել համակարգային կտրվածքով, ինչը ճիշտ մոտեցում է, ապա պետք է սկսեր ամենասկզբից, այլապես ստացվում է նենգափոխում եւ մանիպուլյացիա, որից հայ հանրությունը ներկայում ցանկանում է ձերբազատվել:
Մանվել Գրիգորյանը Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի օրոք ուղարկվել էր հարավային ճակատ՝ «հեղաշրջում» անելու եւ վերցնելու այդ շրջանի ռազմական հրամանատարությունը: Դա այն շրջանն էր, երբ պատերազմին զուգահեռ, երեւանյան իշխանությունը փորձում էր Արցախում հեռացնել դաշնակցականներին:
Մանվելին չհաջողվեց իրականացնել այդ առաքելությունը, պատճառների ու մանրամասների մասին գուցե իրենք՝ այդ շրջանի հրամանատարները երբեւէ կպատմեն: Սակայն Մանվելն իր ստորաբաժանումով մնաց հարավային հատվածում, եւ Արամ Զավենի Սարգսյանը կարող է մեկնել օրինակ Էդիլլու գյուղ եւ հետաքրքրվել, թե ինչով էին այնտեղ զբաղված Մանվելն ու ազգի համար «ո. տվող» Շմայսը:
Կարող է հետաքրքրվել Հորադիզից մինչեւ ՀՀ վարչական սահման Մանվելի դրած շլագբաումներով, Արցախից տարվող թալանի մասշտաբներով եւ այլն: Մինչ ընթանում էր պատերազմը, Մանվելը զբաղված էր «կապիտալի նախնական կուտակմամբ», իսկ տեղական հրամանատարները հանդուրժում էին դա, միայն թե զենք ու վառելիք ստանան ու կռվեն թշնամու դեմ:
Իրավիճակն ի դեպ ոչ միայն հարավային հատվածում, այլեւ ողջ ճակատում փոխվեց այն բանից հետո, երբ Վազգեն Սարգսյանը հեռացվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, եւ նշանակվեց Վազգեն Մանուկյանը: Այդ ժամանակ հայկական ուժերը ստիպված չէին «կռվել երկու ճակատով» եւ կենտրոնացան թշնամուն ջախջախելու վրա: Այդ շրջանում ձեռք բերվեցին հաղթանակները:
Արամ Սարգսյանն այս մասին նույնպես կարող է հարցնել առաջին պատերազմի գումարտակների հրամանատարներին, նրանց, ովքեր պատերազմից հետո համեստ կյանք են վարել եւ չեն զբաղվել «կապիտալի նախնական կուտակմամբ»:
Ինչ վերաբերվում է հետագային: Մանվել Գրիգորյանը հարմար նյութ էր բոլորի համար, եւ բոլորն օգտագործում էին նրան՝ պատելով հերոսական լուսապսակով: Նրան օգտագործեց Տեր-Պետրոսյանի իշխանությունը 1995-ի եւ 1996-ի ընտրությունը կեղծելու եւ ներքին հաշվեհարդարների համար, նրան օգտագործեցին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույն նպատակներով:
Ինքը Մանվելը հերթով ծախում էր բոլորին՝ սկսած Վազգեն Սարգսյանից ու Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով, երբ նրա հրաժարականի օրը ուրացավ թե նրան, թե ՀՀԿ-ին:
Այնպես որ, մինչեւ հոկտեմբերի 27-ը, ինչպես ասում է Արամ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանն արդեն ահռելի սեփականության տեր էր: Եվ ժամանակի հետ բազմապատկում էր այն՝ ծառայություններ մատուցելով օրվա իշխանություններին ու դրա դիմաց տնտեսա-քաղաքական քվոտաներ ստանալով:
Պետք չէ նման բաներ հայտարարել, այդ ժամանակներն արդեն անցել են:
Comment
-
Ներքին կարգով հրահանգ է եղել. Վովա Գասպարյանի փեսան՝ Մանվել Գրիգորյանի և մյուսների մասին
Lragir.am
20.06.2018
«Ինձ թվում է՝ հիմա իրավապահները ունեն թույլտվություն բռնելու, բռնել են, այն ժամանակ չեն ունեցել»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է: Նա այս հայտարարությունն արեց՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի մասով բացահայտումներին: Նա ասաց, որ այս բացահայտումներին լավ է վերաբերվում, իսկ երևույթին՝ վատ: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը միակ մարդը չէ, ով նման պատմության մեջ է հայտնվել:
«Նախկինում էլ եղել են նման բացահայտումներ, բայց երբևիցե նման արձագանքի չեն արժանացել, որովհետև երևի թե ներքին կարգով հրահանգ է եղել չընդլայնվել և ավելի զուսպ լինել: Գործերին ընթացք տրվել են, բայց լրատվամիջոցներով նման արձագանքի չեն արժանացել»,- ասաց նա:
Հարցին, թե Մանվել Գրիգորյանը միայնակ կարո՞ղ էր գործել, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ շատերն են մեղքերի տակ: Ասեմ ավելին՝ Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով երևի թե այս երկրի առաջին հարյուրի մեջ էլ չի մտնի»:
Մանրամասները տեսանյութում
Comment
-
Նիկոլ Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ
Lragir.am
21.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի որդու` Նվեր Ծառուկյանի անունը հանեն կառավարություն ներկայացված տարկետման իրավունք ստացողների ցուցակից: Սա փորձում են ներկայացնել որպես Ծառուկյանի կողմից արված մի վեհանձն քայլ, որով նա իր որդուն դնում է մյուս զինապարտների հետ հավասար հարթության մեջ: Բայց իրականությունը բոլորովին այլ է:
Պարզվում է՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը ընդամենը իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու եւ սեփական դեմքը փրկելու միջոց է: Մեր տեղեկություններով՝ Նվեր Ծառուկյանին բանակից ազատելու մասին լուրը հրապարակվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին եւ նրան շատ հանգամանալից բացատրել, որ այդ պաշտոնը իրեն տրված չէ իր հովանավորների որդիներին բանակից ազատելու միջնորդություններ գրելու համար: Փաշինյանը ասել է, որ եթե իր որդին կամավոր մեկնում է Արցախ ծառայության, ապա ինքը չի հանդուրժելու, որ մյուս պաշտոնյաների եւ օլիգարխների որդիները օգտվեն ինչ-որ սողանցքերից եւ ազատվեն ծառայությունից:
Նա նաեւ հանձնարարել է ուսումնասիրել այլ պաշտոնյաների որդիների ծառայության կամ դրանից ազատվելու հանգամանքները եւ զեկուցել իրեն: Եվ միայն դրանից հետո է Ծառուկյանը դիմել իր նշանակած նախարարին՝ որդու անունը այդ ցուցակից հանելու համար: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ Ծառուկյանի որդին այս ամառ Նիկոլ Փաշինյանի որդու հետ կզորակոչվի հայկական բանակ:
Ծառուկյանի որդին սովորում է Տնտեսագիտական համալսարանում` անվճար ուսուցման համակարգում, եւ առնվազն մինչեւ ուսման ավարտը ազատված է ծառայությունից: Մի՞թե Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցել օգտագործել իր դիրքն ու ազդեցությունը որդուն նման մի տեղ խցկելու կամ, ասենք, գիտության թեկնածուի աստիճան շնորհելու եւ բանակից ազատելու համար»:
Comment
-
Իրավապահները հասան Սերժի Վաչոյին. Հայտնաբերվել է 1 միլիոն դոլար
Lragir.am
21.06.2018

ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Յանս ռեստորանային համալիրում խուզարկությունների մասին՝ «պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները»:
Պարզվում է՝ ընկերության հաշվապահի յուրացումների արդյունքում ընկերությունը կրել է 25 մլն դրամի վնաս, որից փոխհատուցել է 6 միլիոն դրամը:
Կատարվել են խուզարկություններ նաեւ համալիրի տնօրենի եւ փաստացի սեփականատեր Ռուզաննա Բեգլարյանի բնակության վայրերում:
«Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ, հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար», ասված է հաղորդագրության մեջ։
Յանս ռեստորանը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչիկ Ղազարյանի ընտանիքին: Փաստացի սեփականատերը Ղազարյանի կինն է՝ Ռուզաննա Բեգլարյանը:
Comment
-


Comment