Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Scarfaces of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Հայասի գրուպը ապօրինի ջո՞ւր է օգտագործում. Գործարանը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին թույլ չի տալիս մոտենալ ջրատարին

    Lragir.am

    16.10.2018


    Հայասի գրուպ կոնյակի գործարանի աշխատակիցները Վեոլիա ջուր ՓԲԸ աշխատակիցներին չեն թողնում մոտենալ Վեոլիա ջուր-ին վարձակալությամբ հանձնված ջրատարին: Հոկտեմբերի 16-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի, Վեոլիա ջուր ՓԲԸ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելեցին գործարան, որի աշխատակիցներն արգելեցին պաշտոնյաների ու լրագրողների մուտքը Հայասի գրուպ-ի տարածք, հայտնում է Արմենպրեսի թղթակիցը:

    Գործարանը գտնվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում: Այն կառուցվել է Վեոլիա ջուր ՓԲԸ-ին վարձակալությամբ հանձնված 4 ջրագծերի վրա, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել ընկերության կողմից խմելու ջրի ապօրինի օգտագործման համար: Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սամսոն Զատիկյանի խոսքով` իրենք արդեն պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:



    «Գործարանը մինչ օրս Վեոլիա ընկերությունում գրանցված չէ որպես բաժանորդ: Ընկերությունն իր կողմից նախաձեռնություն ցուցաբերել է անցած տարի, որ նշված Հայասի գրուպ-ին բերի օրինական դաշտ: Այցելություններ են կատարել, սակայն որևիցե մեկը չի կարողանում ներս անցնել, տնօրենի հետ զրույց անցկացնել: Ամենազավեշտալին այն է, որ այստեղով անցնում է Էջմիածին քաղաքը սնուցող ջրատար խողովակը, և ի սկզբանե օրենքով արգելված էր, որ նման ջրատարի վրա կառուցվեր նման ընկերություն: Այս մեծ ընկերությունը, որը հյութեր ու խմիչքներ է արտադրում, խմելու ջրի բաժանորդ չէ: Կամ իրենք մեր ժողովրդին սպառման են տալիս գետի ջուր, կամ էլ՝ ապօրինի ջուր են օգտագործում: Կարծում եմ՝ համապատասխան իրավական նորմերով կդիմենք դատախազություն, որպեսզի իրենց պարտավորեցնեն մեզ թողնել տարածք, որպեսզի ուսումնասիրություններ կատարենք»,- ասաց Զատիկյանը:

    Վեոլիա ջուր ընկերության Արևմուտք տարածքային տնօրինության գոտիավորման խմբի ղեկավար Վահագն Թովմասյանի խոսքով` իրենք բազմիցս փորձել են մուտք գործել գործարանի տարածք և մոտենալ իրենց վարձակալության տակ գտնվող ջրատարին:

    «Ուսումնասիրությունների ժամանակ պարզ դարձավ, որ Բազմաղբյուրի ջրատարը, որը սնում է Էջմիածին քաղաքը, դրանից ճյուղավորվող ջրագծերն անցնում են Հայասի գործարանի տակով, որտեղ չեն պահպանվել ջրատարների, հարակից տարածքների օտարման կանոնները: Մենք սկսեցինք ուսումնասիրություններ կատարել: Բազմաթիվ անգամ վեճերով, տարբեր միջոցներով, իրավաբաններով փորձել ենք մուտք գործել, թույլ են տվել մեկ անգամ, բայց սահմանափակելով մեր մուտքը. թույլ չեն տվել ուսումնասիրել այն տարածքները, որտեղ անհրաժեշտ էր, որտեղ որ կասկածում էինք, որ հնարավոր է լինեն մեր ջրագծերից միացումներ: Արևմուտք տնօրինությունը որոշում կայացրեց, որպեսզի շահագործումը հեշտացվի, որոշ ջրագծեր շրջանցել են Հայասի գործարանի տարածքը: Կառուցել ենք մոտ 500մ ջրագիծ` շրջանցելով տարածքը: Մեկը տեխնիկապես հնարավոր չէ. Բազմաղբյուրի 500 մմ թուջե ջրատարն է, որը նիշերի տարբերությամբ հնարավոր չէր շրջանցել, քանի որ ջուրը չէր հոսի: Փորձեցինք ջրի ճնշումը նվազեցնել, որպեսզի հնարավորինս բացառենք տվյալ ջրատարից ջուր վերցնելը «Հայասիե գործարանի կողմիցե,- ասաց Թովմասյանը:

    Վեոլիա ջուր-ի ներկայացուցչի խոսքով` եթե Բազմաղբյուրի ջրատարի վրա տեղի ունենա վթար, ամբողջ Էջմիածին քաղաքը կջրազրկվի: Այդ ժամանակ իրենք, գուցե, չկարողանան մոտենալ իրենց վարձակալության տակ գտնվող ջրատարին՝ վթարը վերացնելու աշխատանքներ կատարելու համար:

    Comment


    • Արմեն Գևորգյանը ընտանիքի անդամներին հանել է Հայաստանից. «Ժամանակ»

      Lragir.am

      23.10.2018



      «Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի օֆշորային սկանդալի հետ կապված գործերը այնքան են վատացել, որ նա իր ընտանիքի անդամներին Հայաստանից հանել է։

      «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն Դուբայում են հանգրվանել Գևորգյանի ծնողները: Ինչպես հայտնի է, Արմեն Գևորգյանը կարող է մեղադրվել հարկերը թաքցնելու և ապօրինի հարստացման հոդվածներով: Հայաստանում գտնվող, նրան և իր բիզնես գործընկերներին պատկանող ընկերությունները գրանցված են եղել օֆշորային գոտիներում, ինչը հնարավորություն է տվել այստեղ աշխատած գումարները փոխանցել օֆշորային հաշիվներին, չվճարել հարկեր՝ այդ ճանապարհով Հայաստանի բյուջեին հասցնելով բազմամիլիարդանոց վնասներ»:

      Comment


      • Նոր Հայաստանի շմայսաբարո չինովնիկը. փաստեր՝ ի ապացույց Նարեկ Վանեսյանի լկտի պահվածքի. «Ժողովուրդ»

        Lragir.am

        26.10.2018


        «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե նոր Հայաստանում լկտիությունը տեղ չունի, եւ նոր Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում: Խոսքը ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի նախօրեի քաջագործությունների մասին է:

        Երկու օր է` լրատվամիջոցները հեղեղված են առողջապահության ոլորտի հայտնի մասնագետների նամակներով, որոնցում նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել են Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում Վանեսյանի պահվածքի վրա:

        Հիշեցնենք, Վանեսյանը միջոցառման ժամանակ պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին` խոչընդոտելով լուսանկարմանը, կոպտել է Առողջապահության նախարարության վարչության պետերից մեկին եւ այլն:

        Քանի որ այս ամենը տեղի էր ունեցել Երեւանի պետական բժշկական համալսարանի շենքում, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ բուհից պահանջեց ներկայացնել փաստեր: Համալսարանից ուղարկել են անվտանգության համար տեղադրված տեսախցիկների ֆիքսած կադրերը, որտեղ երեւում են Վանեսյանի գործողությունները:

        Իսկ նրա կողմից նման լկտի պահվածք ցուցաբերելը, թերեւս, պատահական չէ. Վանեսյանը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է, ըստ այդմ, վայելում է նրա հովանավորությունը: Ավելին, Վանեսյանը շատ տեղեր ակնարկել է, որ Թորոսյանի՝ նախարար նշանակվելու հարցում ինքն է մեծ դերակատարություն ունեցել: Ու հավանաբար դրա պատճառով էլ հոգեբուժարանի ղեկավարն իրեն արտոնյալ է զգում ամենուր:

        Փաստենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված Կառավարության ներկայացուցիչները կամ նրանց ենթակաները մշտապես քննադատում են «նախորդ հանցավոր ռեժիմին», սակայն իրենց կառավարության ներկայացուցիչների պահվածքը հաճախ չի զիջում նախկիններին»:

        Comment


        • Մանվել Գրիգորյանը ցանկանում է իր ահռելի տարածքը նվիրաբերել պետությանը

          Lragir.am

          26.10.2018



          Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը:

          «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը:

          «Մանվել Գրիգորյանի ներկայացուցչի կողմից գրություն է ուղարկվել մեր կոմիտե, որ նա պատրաստակամ է նվիրաբերել տարածք առանց որևէ պարտավորության: Մնացած մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ վարչության մյուս տեղակալի համակարգմանը ենթակա գործառույթների մեջ է մտնում պայմանավորվածությունը»,- ընդգծեց Աթանեսյանը:

          ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախագահի մյուս տեղակալը՝ Գևորգ Լոռեցյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ իրենց գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են պետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։

          «Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»,- գրել է Լոռեցյանը։

          Comment


          • Սաշիկից հետո Մանվելը. Կծիկը քանդվում է

            Lragir.am

            26.10.2018


            Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը:

            ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում հաստատել են տեղեկությունը եւ նշել, որ սահմանված կարգով կազմակերպելու են գույքի ընդունման գործընթացը։

            Սեպտեմբերի 17-ին՝ «թալանածը վերադարձնելու» Նիկոլ Փաշինյանի վերջնագրի ավարտին հայտարարություն էր տարածել Ալեքսանդր Սարգսյանը, որում պատրաստակամություն էր հայտնել իր ունեցվածքի մի մասը նվիրաբերել պետությանը. «հրապարակային հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»:

            «Վերջ օլիգարխիային» նախաձեռնությունը մշակել է փոխհատուցման դիմաց սեփականության ճանաչման օրենքիհայեցակարգ, որը ներկայացրել է տարբեր խմբակցությունների քննարկմանը: Դրա նպատակը Հայաստանում բիզնեսի ու քաղաքականության տարանջատումն է եւ անօրինական տնտեսական հարաբերությունների ապամոնտաժումը՝ սեփականության պաշտպանության երաշխիքների դիմաց:

            Մինչ հայեցակարգի ընդունումը, Ալեքսանդր Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը փաստորեն առաջարկում են «անհատական գործարք» թերեւս որոշակի երաշխիքների դիմաց: Ալեքսանդր Սարգսյանի մասով դեռեւս նորություններ չկան, իսկ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքի պետական ընդունումը սկսել է:

            Սա կարելի է համարել նախադեպ, որն անկասկած շղթայական էֆեկտ է ունենալու մյուսների մոտ: Առավել եւս, որ գնալով մարում են հին համակարգի ռեւանշի հույսերը: Կոռուպցիոն բազայից զրկված մեծահարուստների համար արդեն դժվար է պահպանել ահռելի ծավալների հասնող իրենց կապիտալն ու անշարժ գույքը: Մյուս կողմից, թվում է այս գործընթացը պետք է իրականացվի իրավականորեն անթերի, հիմնավոր ու համատարած, կամ ինչպես Լֆիկ Սամոն էր ասում Հովիկ Աբրահամյանի մոտ օլիգարխների հավաքից հետո՝ «արդարաբար»: Այդպես հանրությունից կողոպտածի վերադարձը եւ դրա դիմաց սեփականության ճանաչումը տեղի կունենա առավել արդյունավետ ու անկորուստ:

            Comment


            • Originally posted by Vrej1915 View Post
              Նոր Հայաստանի շմայսաբարո չինովնիկը. փաստեր՝ ի ապացույց Նարեկ Վանեսյանի լկտի պահվածքի. «Ժողովուրդ»

              Lragir.am

              26.10.2018


              «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե նոր Հայաստանում լկտիությունը տեղ չունի, եւ նոր Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում: Խոսքը ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի նախօրեի քաջագործությունների մասին է:

              Երկու օր է` լրատվամիջոցները հեղեղված են առողջապահության ոլորտի հայտնի մասնագետների նամակներով, որոնցում նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել են Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում Վանեսյանի պահվածքի վրա:

              Հիշեցնենք, Վանեսյանը միջոցառման ժամանակ պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին` խոչընդոտելով լուսանկարմանը, կոպտել է Առողջապահության նախարարության վարչության պետերից մեկին եւ այլն:

              Քանի որ այս ամենը տեղի էր ունեցել Երեւանի պետական բժշկական համալսարանի շենքում, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ բուհից պահանջեց ներկայացնել փաստեր: Համալսարանից ուղարկել են անվտանգության համար տեղադրված տեսախցիկների ֆիքսած կադրերը, որտեղ երեւում են Վանեսյանի գործողությունները:

              Իսկ նրա կողմից նման լկտի պահվածք ցուցաբերելը, թերեւս, պատահական չէ. Վանեսյանը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է, ըստ այդմ, վայելում է նրա հովանավորությունը: Ավելին, Վանեսյանը շատ տեղեր ակնարկել է, որ Թորոսյանի՝ նախարար նշանակվելու հարցում ինքն է մեծ դերակատարություն ունեցել: Ու հավանաբար դրա պատճառով էլ հոգեբուժարանի ղեկավարն իրեն արտոնյալ է զգում ամենուր:

              Փաստենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված Կառավարության ներկայացուցիչները կամ նրանց ենթակաները մշտապես քննադատում են «նախորդ հանցավոր ռեժիմին», սակայն իրենց կառավարության ներկայացուցիչների պահվածքը հաճախ չի զիջում նախկիններին»:
              Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացնելու

              Lragir.am

              29.10.2018



              Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ղեկավար Նարեկ Վանեսյանը հայտնել է հեռանալու մասին: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է.

              «Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ խոսել վերջին մի քանի իրադարձություններից։

              Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին։

              Հարգանքով՝ Նարեկ Վանեսյան»:

              Comment


              • Լիսկան Լոնդոնում է. Նա խուսափում է քրեական հետապնդումից. Ժամանակ

                Lragir.am

                02.11.2018


                «Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ, համատեղության կարգով օլիգարխ Սուրիկ Խաչատրյանը, հետեւելով իր ռուս բախտակիցների օրինակին, հանգրվանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:

                Խաչատրյանը իր մերձավոր շրջապատին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ մնալ տարագրության մեջ, բայց խուսափում է Հայաստան գալուց՝ վախենալով իր եւ որդու նկատմամբ քրեական հետապնդումից»:

                Comment


                • Ով է օգել Հայաստանից հեռանալ Վահագն Հարությունյանին. Ժամանակ

                  Lragir.am

                  02.11.2018



                  «Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այս պահին գտնվում է Մոսկվայում։ Նա Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո մեկնել է Հայաստանից։

                  «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրա Հայաստանից «անխափան» հեռանալու գործում մեծ ներդրում է ունեցել արդեն հետախուզվող Վահագն Հարությունյանի եղբայրը՝ Արտակ Հարությունյանը, ով հեղափոխությունից հետո նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի Զվարթնոցի բաժնի պետ։
                  Վահագն Հարությունյանը դեռ չի որոշել՝ կվերադառնա Հայաստան, թե ոչ։ Իրեն վկայի կարգավիճակով հարցաքննության մասին ծանուցագիր է ուղարկված, բայց ինքը բուժման կուրսեր է անցնում եւ ընթացքից ելնելով կորոշի՝ գալ, թե ոչ»։

                  Comment


                  • Ինչ կապ ունի Վարդան Այվազյանը ոսկու ապօրինի արդյունահանման հետ. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

                    Lragir.am

                    13.11.2018


                    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազության` այդ ամենը տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում, ինչի արդյունքում խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները:

                    «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանքարդյունաբերող ընկերությունը «Վայքգօլդ» ՍՊԸ-ն է: Այժմ այս ընկերությունը դադարեցրել է ընդերքաօգտագործումը: Պատճառը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն են: Բայց ուշագրավն ընկերության սեփականատիրոջ անունն է: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Վայքգօլդ» ընկերությունը 2012 թվականին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՆ նախկին նախարար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նշենք, որ «Վայքգօլդ» ՍՊԸ-ն արդյունահանման իրավունք ստացել է 2012 թվականին, իսկ գործողության ժամկետը մինչեւ 2037 թվականն է»:

                    Comment


                    • Հայաստանից մեծ քանակությամբ կապիտալ է դուրս գալիս. «Ժողովուրդ»

                      Lragir.am

                      07.12.2018


                      «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար: Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից: 2017թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը 779 մլն 196 հազար դոլար էր:

                      Հետաքրքիրն այն է, որ այս տարի կապիտալի արտահոսքի ծավալներն ավելացել են դեռ փետրվարից` մոտ 99.8 մլն դոլար, այս տեմպերը պահպանվել են հաջորդող երկու ամիսներին, երբ մարտին դուրս է բերվել 93.7, իսկ ապրիլին` 92.3 մլն դոլար: Բայց արդեն դրանից հետո կապիտալի արտահոսքի տեմպերը էապես նվազել էին ու վերսկսվել միայն վերջերս: Կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունները կամաց-կամաց երկրից հանում են իրենց հարստությունը` փորձելով ճողոպրել այստեղից:

                      Comment

                      Working...
                      X