Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Is Russia an ally or foe, nowadays?

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Is Russia an ally or foe, nowadays?

    I heard that. But also everybody was comparing SU25 with US groundhogs. Those we know are ground support crafts. In any case it would be easy to damage azery airforse because you could see them coming a wile longer than they could see you when you pop up from behind the mountain and over their troops.

    Comment


    • Re: Is Russia an ally or foe, nowadays?

      Մոսկվան պատրաստվում է արյուն թափել Երեւանում
      Իգոր Մուրադյան
      Կիրակի, 10 Նոյեմբերի 2013,


      Ռուսները վատ գյուտարարներ չեն եղել, սակայն միշտ ինչ որ տարօրինակ ռեժիմով՝ հայտնագործությունները, որպես կանոն, հայտնվում էին այլ երկրներում նույնանման հայտնագործություններից որոշ ժամանակ անց: Օրինակ, մինչ այժմ հասկանալի չէ՝ ով է հայտնագործել ռադիոն՝ Պոպովը, թե այնուամենայնիվ Մարկոնին: Պատմական փորձը, սակայն, մեծ բան է, եւ երեւում է ռուսները սկսել են հարմարվել արեւմտյան նոու-հաուներին, եւ ոչ թե հեծանիվ հայտնագործել:
      Նախկին դեսպան Կովալենկոն, ժամանակին տապալելով աշխատանքները նախ Վրաստանում, հետո Հայաստանում, ներկայում զբաղվում է Հայաստանի ուղղությամբ քարոզչությամբ, առաջարկում է հեծանիվ չհայտնագործել, այլ փող բաժանել հայ (եւ երեւի ոչ հայ) քարոզիչներին, ինչպես անում են արեւմտյան պետությունները:
      Ռուսները շատ են ուզում ապրել ու աշխատել ամերիկացիների պես, ոչ թե եվրոպացիների, այլ հենց ամերիկացիների պես: Եւ դա միայն ներկայիս սերունդը, իսկ ինչ ասել ռուսների ապագա սերնդի մասին, որը կրթություն է ստացել արեւմտյան համալսարաններում: Ոման մեջ «ամերիկանիզմը» ներդրվել է հարմարվողականության պատճառով, ոմանց մեջ էլ՝ թերարժեքության բարդույթից: Որքան մեծաշուք էր կայսրությունը, այնքան ցավոտ է անկումը:
      Ներկայում ակնհայտ է դառնում, որ քարոզչությամբ ռուսները չեն սահմանափակվելու: Նրանք շատ լավ են հասկանում, որ պրո-ռուսական քարոզչությունը Հայաստանում միշտ եղել է բավական ծավալուն եւ բազմազան, սակայն քիչ թե շատ մրցակցության պայմաններում ռուսական քարոզչությունն անխուսափելիորեն պարտվում է: Եւ ռուսների նպատակը հայկական ԶԼՄ-ների եւ այն ամենի լիակատար ոչնչացումն է, որոնք ինչ որ կերպ ընդունակ են պաշտպանել մեր Հայրենիքի շահերը:
      Այդ պատճառով Կովալենկոյի եւ այսպես կոչված Ռոսսոտրուդնիչեստվոյի շեֆ Կրիվոպուսկովի պասաժներն ուղղված են Հայաստանի գաղութացման դիմադրության չեզոքացմանը: Դա պետք է անել արագ ու վճռական, առավել եւս Պուտինի այցի նախաշեմին: Խնդիր է դրվել մաքրել «կանաչ ուղեգորգը» Ռուսաստանի անհաջողակ նախագահի համար:
      Սակայն սրանք դետալներ են: Ընդհանուր առմամբ, Մոսկվայում հասկանում են, որ հնարավոր չէ ազգային ընդդիմության գոյության պայմաններում հետագայում էլ ազդել Հայաստանի վրա, առավել եւս ակնհայտորեն առաջանում է գաղութացման դիմադրության շարժում:
      Հայաստանը պետք է լիովին վերահսկելի լինի, իշխանության բոլոր մակարդակներում: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնի ձեւով կախման մեջ է դրվել ռուսներից, հիմա եկել է ոստիկանության ժամանակը, քանի որ առաջացել է հայ հանրությանը ճնշելու խնդիրը: Այսինքն, Հայաստանը պետք է զրկվի նույնիսկ կարծիք հայտնելու իրավունքից: Այդ մասին արդեն խոսում են Ռուսաստանի պաշտոնական դեմքերը, եւ դա արվելու է ավելի համոզիչ:
      Դրա համար կա համապատասխան հակասոցիալական բազա, ի դեմս ռուսական ագենտուրայի ու կրեատուրայի: Գործակալները մարդիկ են, որոնց վճարում են: Կրեատուրան մարդիկ են, որոնք իրենք են վճարում:
      Ռուսները չեն կարող անտեսել այն հանգամանքը, որ շատ ազդեցիկ մարդիկ Հայաստանում, ինչպես նաեւ Ղարաբաղում մնացել են չհավաքագրված: Հայաստանում կան մարդիկ, որոնք տասնամյակներով աշխատում են ռուսների վրա, ընդ որում՝ այնքան ոչ պրոֆեսիոնալ ձեւով, որ հայտնի են նույնիսկ նրանց կոդային անունները: Սակայն ոչ բոլորի բախտն է բերել: Շատերը զբաղվում են այդ գործով, ակնհայտ պատրանքներ ունենալով, որ իրենք նույնպես «գործակալներ են»: Աստիճանաբար պարզվում է, որ ոչ «գործակալ» են, ոչ էլ «կրեատուրա», այլ պարզապես թափթփուկներ ու սոցիալական պեդերաստներ:
      Սակայն հայ անտաղանդ քարոզիչների հետ հույսեր չեն կապում, եւ մարտի են նետվում ռուսական ռեսուրսները: Երեւան ժամանող ռուս լրագրողներն իրենց պահում են ինչպես գաղութում, ոտքերը սրբելով հայկական ֆիզիոնոմիայի վրա, թքելով Հայաստանի ու հայերի վրա: Եթե նման բան անեին Ադրբեջանում, նրանց գլուխը կկտրեին, կփաթաթեին փայլաթիթեղի մեջ ու փոստով կուղարկեին նրանց ծնողներին: Իսկ Հայաստանում ուրախ են, որ այդ կերպ իրենց վրա ուշադրություն են դարձնում:
      Ներկայում թերեւս էքսպերիմենտ է անցկացվում: Արդյոք հնարավոր են ձերբակալություններ ռուսական դեսպանատան հրահանգով: Շանթ Հարությունյանի օրինակով կցանկանային ցույց տալ, թե ինչպես կարելի է ռուսների հրամանով Երեւանում փակել հայերի բերանը եւ նրանց ներկայացնել որպես հասարակության թափթփուկներ:
      Սակայն խնդիրն ավելի արդյունավետ լուծելու համար պետք է հայերի արյունը թափել Երեւանում: Ռուսների ողջ հույսը արյունն է: Եւ դրան աջակցելու եւ արդարացնելու է հակասոցիալական բազան (հարցման իր տոկոսներով), այն պատրաստ է դրան: Սակայն հարցն այն է, թե կհաջողվի արդյոք այս անգամ փրկվել կտրուկ շրջադարձերին: Եւ այնուամենայնիվ, ռուսները ստիպված են հեծանիվ հայտնագործել...
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....LiSAGp4s.dpuf

      Comment


      • Re: Is Russia an ally or foe, nowadays?

        Originally posted by Vrej1915 View Post
        Մոսկվան պատրաստվում է արյուն թափել Երեւանում
        Իգոր Մուրադյան
        Կիրակի, 10 Նոյեմբերի 2013,

        Ներկայում թերեւս էքսպերիմենտ է անցկացվում: Արդյոք հնարավոր են ձերբակալություններ ռուսական դեսպանատան հրահանգով: Շանթ Հարությունյանի օրինակով կցանկանային ցույց տալ, թե ինչպես կարելի է ռուսների հրամանով Երեւանում փակել հայերի բերանը եւ նրանց ներկայացնել որպես հասարակության թափթփուկներ:
        Սակայն խնդիրն ավելի արդյունավետ լուծելու համար պետք է հայերի արյունը թափել Երեւանում: Ռուսների ողջ հույսը արյունն է: Եւ դրան աջակցելու եւ արդարացնելու է հակասոցիալական բազան (հարցման իր տոկոսներով), այն պատրաստ է դրան: Սակայն հարցն այն է, թե կհաջողվի արդյոք այս անգամ փրկվել կտրուկ շրջադարձերին: Եւ այնուամենայնիվ, ռուսները ստիպված են հեծանիվ հայտնագործել...
        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....LiSAGp4s.dpuf
        Ha ha ha ... Look at this idiot Muraian. According to him Shant Harutyunian's and his band's arrest was ordered by russian embassy.
        Unless I saw something else on news, Shant harutyunian with his followers were marching to presidential palace armed with clubs, molotov xxxxtails and handmade magnesium bombs to start a revolution (his own words). They started the fight themselfs with escorting police. Everything was clear on cameras. This man's actions were so erratic and extreme that all the other oppositions in Armenia have distanced themselfs from him and his followers as far as they can. Some other activists explain this with his mental instability.
        So according to mouradian it was the russians who ordered to stop him. A clear lunacy. In his article above he mumbles about how russians copy west and did not invent this and that like it is a matter to us. Further he insists that russians are going to spell blood in Armenia to etablish total conroll as colonialists.... Marazm. And he calls himself a political analist.
        Maybe he does not reflect to himself that his articles are looking more and more like soviet time propaganda articles against west. Same kind of mixing of any fact without discrimination, as long as they are as much anty-west as possible.
        I can picture how much his mouth was foaming when he wrote this.
        We need political analists who are not anti russian or anti west. Ones that can critisize russia or US based on our own benefits, not becoming propagandists for either side.
        Last edited by Hakob; 11-10-2013, 09:11 AM.

        Comment


        • Re: Is Russia an ally or foe, nowadays?

          All Vrej1915 posts is crap like this and that is why i do not bother reading his posts anymore. I think hate in Vrej and Gegeve for the Russians is deeper then their love for their own people, its like an obsession.
          Hayastan or Bust.

          Comment


          • Re: Is Russia an ally or foe, nowadays?

            Originally posted by Eddo211 View Post
            I don't think so....he can take those Iskanders back to Russia and stick it. If he wants to show that Armenia is an ally and we are comrades then he should have brought with him attack aircraft instead of stupid mobile missiles when you as Russia has given Azerbaijani the air superiority over the conflict and then some.



            Keep us dumb and happy....
            Just for the irony:
            Lebanon is a small country, with virtually no national identity. It is the sum of 17 religious communities (among them 3 Armenian, registered as 3 different entities).
            The Lebanese army was always a parade force, with no fighting operational or tactical capacity.

            At best, it was meant to serve as an internal police force, more often as 'peacekeeper' among the various militias, during the chronic civil fights.
            In good days, it served during independence parade, once a year, in November 22, with brand new uniforms and shining swords for new, well paid officers, of middle class maronite and sunnite communities... in bad days, hiding behind sand bags, in the middle of two fighting forces, ordered to not use its small fire power...
            Since the 2006 war, the armed milicia of the most numerous religious entity, is by far more capable, than the official army of the state.

            The Lebanese National Army was always "pro-West", first in "French" hands after the independence, then US...
            Accordingly the Army was always lightly armed, just in case it dared to counter its southern border....
            Anyway, the need of an effective armed forces was never expressed by any Lebanese government, at any time...

            During the years preceding the civil war of 75, the Lebanese Air Force was equipped with 'state of the art' french jets, if I'm not wrong a squadron of 12 Mirage F1 or FIII ?? Plus it did have UK made Hawker Hunters, which by the times were used as training jets by most owners, just as our nowdays Albatros..
            It also had a bunch of choppers, French made Puma's, Alouette's, and some US made Vietnam era ones...
            The only use of this force was in 72, when the President Frangiye used some Hawker Hunter sorties, to bomb Palestinian camps in the outskirts of Beirut... just to order a halt, when the Arab League (i.E. Saudi Arabia,& Koweit) went furious...
            The Mirages never flew , as a matter of fact... most did rust in the Bunkers of the only Airbase of the state in Rayak (under Syrian control for 25 years..), and very occasionally did the Hawker Hunters take a tour for independence parade...
            The only memorable incident concerning this air force, was the sensational killing of the Prime Minister Karame, by a bomb installed under his seat (supposedly prepared by the mos-ad, and installed by the Lebaneese Forces Militia ?), which was actioned during a transport mission of the French made military transport helicopter Puma, between the Sunni hometown of Tripoli and muslim held West Beirut, while fliying the costline of Eastern Beirut (or the Christian enclave), where the Lebaneese Forces milicia was based....
            The Chopper did land "unharmed", everybody was safe and well (put aside a psychological shake and the fear of their life, something non uncommon in those days Lebanon), apart a hole in the place of the chair, where the chair of Mr Karame was.... The explosion was so well directed, that it ejected only the seat of the Prime minister, and all his body, into the Mediterranean...but the hole was not big enough, and the already corpse, or body (??) was beheaded, and the head remained in the arms of the Minister sitting just next to the Prime Minister...
            In my knowledge, this was a unique case of selective targeting, concerning a military chopper in the air ...

            (The second incident, is more from 007 series, when KGB agents, tried to pay a Lebanese pilot, before the civil war, in early 70's, to steal his Mirage from Rayak base, and fly to Baku, so they could examine it... this supposed plot never materialized, thanks to the "efficiency of the Lebanese counter intelligence", and the "patriotism of the pilot" who gave away the word to the latter..
            PS: I'm not sure of the veracity of this story, which came out lately, in the lebanese press, a couple of years ago)

            So, this to say, that the Lebanese Air Force is a virtual one, and in no ways does need state of the art, 4 rth generation jets, specially not russian made, since all the equipment is western, and they do not have the capacity to maintain them, if they did not manage, or needed to manage their cheaper, older, simpler Mirages....

            Plus, if ever 10 Mig 29 were to land in Beirut, and provided they could be of any use (threat), they would be instantly be destroyed by the Israeli Air Force, hundred times stronger , patrolling all day Lebanese skies, regardless of international norms...

            Nevertheless, Russia, did offer 10 Mig 29 free of charge to Lebanon....in 2008-2010 (the same lot that was produced for Algeria, but was returned by the latter for technical defects ??):
            Lebanon Glad about Free Russian MiG-29 Fighters, but Wants Helicopters InsteadLebanon is grateful for Russia’s MiG-29 fighter jets, which Russia promised to...


            Lebanon Glad about Free Russian MiG-29 Fighters, but Wants Helicopters Instead
            26.02.2010

            Lebanon is grateful for Russia�s MiG-29 fighter jets, which Russia promised to give to the Mideastern country as a gift. However, Lebanese officials wonder whether the country really needs them. Lebanon tries to find out if Russia could replace the fighters with something else.

            Lebanese President Michel Suleiman, who is currently visiting Russia, said that Lebanon would have to evaluate its technical opportunities to understand where the jets could be deployed and decide if Lebanese pilots and specialists would be ready to service the Russian aircraft.

            Moscow announced its intention to deliver ten fighter jets to Lebanon free of charge in December of 2008. It was said that the jets would arrive in the country in 2010. One Mig-29 costs approximately $30 million. The gift therefore totals $300 million.

            The Lebanese president stated that the Russian initiative showed a very positive influence on the morale of the Lebanese army against the background of the informal embargo in the world to deliver military hardware to Lebanon.

            �Special committees of the two countries are investigating the issues of the delivery of the planes and decide whether they are needed in Lebanon,� the Lebanese president said.

            Russia and Lebanon also try to find out an opportunity to replace the MiG fighters with something else.

            �Maybe, the Lebanese would master a different model of the Russian aircraft faster and easier,� Suleiman said.

            He added that Lebanon considered other planes or helicopters as an alternative.

            �We need combat helicopters indeed. Most likely, helicopters will be our choice,� Michel Suleiman said.

            Speaking about the issues of the regulation of the conflict in the Middle East, Suleiman said that Lebanon was expecting Russia�s assistance at this point too.

            The president of Lebanon also spoke about the disarmament of Hezbollah, a non-governmental armed organization.

            �The members of Hezbollah are our citizens. The question of arms is quite solvable. They do not carry arms openly. Of course, the arms will be left in Lebanon, for the governmental army. However, it will happen only after there is no threat to the country,� he said.

            Vremya Novostei
            Last edited by Vrej1915; 11-10-2013, 01:56 PM.

            Comment


            • Re: Is Russia an ally or foe, nowadays?

              Ռուսաստանը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում
              «Ռուսաստանը իր շահերը առաջ տանելու համար ամեն ինչ փորձելու է անել, երևի նույնիսկ կպայքարի, որ ռուսական մանկապարտեզ էլ բացենք»,- ասում է Թևան Պողոսյանը։


              Ռուզաննա Ստեփանյան
              Հրապարակված է՝ 18.11.2013

              Ռուսական կողմը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում: Այս մասին երեկ խորհրդարանում բարձրաձայնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ:

              Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը պատմեց, որ Լեոնիդ Սլուցկին, խոսելով եվրասիական տնտեսական միության մասին, թեև ասել է, որ բոլորը անդամները պետք է հավասար լինեն և ինքնիշխանության կորուստներ չունենան, բայց միևնույն ժամանակ շատ մեծ ուշադրություն է դարձրել ռուսաց լեզվի զարգացման խնդրին և այս ուղղությամբ ծրագրերին։ Սա, ըստ հայ պատգամավորի, շատ ճնշող է եղել:

              «Ասում էր, որ պետք են անպայման խնդիրներ դնեն` Եվրասիական միությունում ռուսաց լեզուն պետք է դառնա եթե ոչ բարձր կարգավիճակի, առնվազն տեխնիկական կարգավիճակի լեզու, որովհետև բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը կլինեն ռուսերեն լեզվով, և Բելառուսն ու Ղազախստանը դա ընդունել են»,- ասաց պատգամավորը։

              Թևան Պողոսյանի փոխանցմամբ՝ ինքը հակադարձել է, թե ինչն է խանգարում, որպեսզի աշխատանքային փաստաթղթերն ու պայմանագրերը թարգմանվեն ազգային լեզուներով, որպեսզի Եվրասիական տնտեսական գոտու անդամ երկրների լեզուները պահպանվեն, ինչպես որ Եվրամիությունում է արվում: Այս հարցը, ըստ Պողոսյանի, զայրացրել է ռուս պատգամավորներին:

              «Ռուսները փորձում էին արձագանքել, որ «գիտեք՝ պրոֆեսիոնալ թարգմանիչներ պետք է լինեն, չէ՞ որ լեզուն տեխնիկական է, կարող է բոլորը չկարողանան»։ Վարձեք լա՛վ մասնագետների, իսկ ո՞վ է ձեզ ասում՝ վարձեք վատ մասնագետի, ստանաք վատ որակով փաստաթուղթ։ Վերջում իրենք փորձեցին ավելի շատ տեխնիկական խնդիրների հետ կապել լեզվի խնդիրը, չնայած փորձում էին ասել՝ «մենք մեր ազգային շահերն էլ ունենք»... դե, որ Ռուսաստանը ցանկանում է իր լեզուն տարածել աշխարհով մեկ։ Իրենք ծրագրում են դա դպրոցներում անել, փորձելու են կենտրոն ձևավորել, ռուսաց լեզվի տարածման, պահպանման շրջանակներում գումարներ հատկացնեն»,- ասաց Պողոսյանը։

              Հայաստանում ռուսական դպրոցներ կամ կենտրոններ բացելու ռուսների մտադրությանը Թևան Պողոսյանը արձագանքել է, որ եթե եվրասիական տնտեսական գոտում կամ Մաքսային միությունում բոլորը հավասար են, ապա մյուս երկրներն էլ պետք է հնարավորություն ունենան Ռուսաստանում պետական մակարդակով, ասենք, ղազախական կամ հայկական դպրոցներ և ուսումնական հաստատություններ բացել:

              Այն, որ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում ռուսները ավելի շատ խոսել են ռուսաց լեզվի զարգացման, քան որևէ այլ թեմայի մասին, իր ելույթում ընդգծել է նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

              «Արվեց շեշտադրում, որը, կներեք, տարակուսանքի տեղիք է տալիս. ակնարկվեց, որ ՀՀ-ում ռուսերենը պետական կամ ինչ-որ հատուկ կարգավիճակ չունի։ Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ չունեն ՀՀ-ում հատուկ կարգավիճակ անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը... եթե այսպիսի շեշտադրումներ արվեն, որ ռուսաց լեզվին պետք է հատուկ կարգավիճակ տրվի ՀՀ-ում, դա էական կնվազեցնի Մաքսային միության իմիջը Հայաստանի քաղաքացիների աչքում և գիտակցության մեջ»,- ասել է Փաշինյանը։

              Ի դեպ, «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ասաց, թե իսկապես ուրախ էր, որ երեկ հնարավորություն է ունեցել Հայաստանի խորհրդարանում խոսել հայերեն, իսկ ռուս պատգամավորների համար հատուկ թարգմանություն է ապահովվել, անգամ իշխանական պատգամավորներն են հայերեն խոսել:

              Պողոսյանի փոխանցմամբ՝ իրենք, այդ թվում՝ իշխանական պատգամավորները երեկ ցույց են տվել ռուսներին, որ Հայաստանը ունի շահեր և այդ շահերի հետ պետք է հաշվի նստել:

              «Իրենց պատկերացումը այն չէր, որ եկել են կոնկրետ երկիր, այս երկրի շահերի մասին խոսեն։ Իրենք այստեղ էին միայն ռուսական մոտեցման համար։ Ռուսաստանը իր շահերը առաջ տանելու համար ամեն ինչ փորձելու է անել, երևի նույնիսկ կպայքարի, որ ռուսական մանկապարտեզ էլ բացենք։ Բայց խնդիրը այն պետք է լինի, թե մենք մեր շահերը ինչպես ենք պաշտպանելու»,- ասաց Պողոսյանը։

              Ռուսաց լեզվից բացի, Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիրները քննարկել են նաև ՀԱՊԿ-ին առնչվող հարցեր: Մասնավորապես, երբ Պետդումայի եվրասիական ինտեգրացման հանձնաժողովի նախագահը ասել է, թե ՀԱՊԿ-ը կլինի Եվրասիական տնտեսական միության անվտանգության երաշխավորը, «Ժառանգության» պատգամավորը հետևյալ հարցադրումն է արել, թե արդյոք ՀԱԿՊ-ը միայն թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպությո՞ւն չէ: Ո՞ւր է այդ անվտանգության երաշխավորը, երբ պարբերաբար գնդակոծվում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքները: Պարզվել է՝ ռուսները առաջին անգամ են այդ մասին լսում:

              «Տավուշի մարզը ՀԱՊԿԻ-ի պատասխանատվության տարածքի սահմաններ են, որոնք ամեն օր գնդակոծվում են և նույն զենքով, որը Ռուսաստանն է վաճառել։ Մի քանի պատգամավորներ ասացին, որ իրենք տեղյակ էլ չեն, թե ինչի մասին է խոսքը, քարտեզը չեն պատկերացնում»,- պատմեց Պողոսյանը։

              Նիկոլ Փաշինյանն էլ ռուս պատգամավորներին մեկ այլ օրինակ է բերել՝ ասելով, թե Հայաստանում շատերը չեն կարողանում հասկանալ՝ ինչպես է ռազմավարական գործընկեր Ռուսաստանը հրթիռային համակարգեր՝ «Սմերչ» վաճառում Ադրբեջանին, որն այդ զենքերով կարող է հարվածներ հասցնել նաև Երևանին:

              «Ըստ էության, Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է այդ զինատեսակների նշանառության տակ, ընդ որում, ՀՀ-ում նաև ՌԴ-ի դեսպանատան շենքը»,- ասել է Փաշինյանը։

              Comment


              • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                18.11.2013
                Լեոնիդ Սլուցկի. Տնտեսական ինտեգրացիան հիմք կստեղծի քաղաքական ինտեգրացիայի համար
                Սարգիս Հարությունյան
                Մաքսային միության, իսկ հետո նաև Եվրասիական միության շրջանակում ընթացող տնտեսական ինտեգրացիան հիմք կստեղծի քաղաքական ինտեգրացիայի համար։ Այսպիսի հայտարարություն Երևանում արեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

                Մենք պետք է ուշադիր լինենք ռուսաց լեզվին՝ որպես հետխորհրադային տարածքում, եվրասիական հարթությունում ցանկացած ինտեգրացիոն գործընթացի ցեմենտող հիմքի: Միաժամանակ պետք է կարևորենք ցանկացած այլ լեզուներ՝ համաձայն Տարածաշրջանային ու ազգային փոքրամասնությունների լեզուների մասին խարտիայի։
                ​​Սլուցկին լրագրողների հետ հանդիպել էր նոյեմբերի 17-ին երեկոյան Ազգային ժողովում՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ հրավիրած համատեղ ասուլիսին:

                «Գիտեք, ոչ ոք չեղյալ չի հայտարարել Լենինի արտահայտությունը, թեև ես կոմունիստ չեմ, որ քաղաքականությունը հանդիսանում է տնտեսության կենտրոնացված արտահայտությունը: Հիմա մենք չենք խոսում քաղաքական ինտեգրացիայից: Աստված հեռու պահի՝ մենք չենք ստեղծում նոր Խորհրդային Միություն: Գիտեք․․․ինչ-որ ժամանակ ծանոթ աղջիկ ունեի Մերձբալթիկայից, իրեն ասացի՝ քեզ հետ կստեղծենք փոքրիկ Խորհրդային Միություն: Եթե լուրջ խոսենք՝ մենք փոքր-ինչ կարոտել ենք միմյանց, ցանկանում ենք ուղղակի ավելի հաճախ տեսնվել, ցանկանում ենք միասին լուծել այն հարցերը, որոնք մենք կարող ենք միասին ու ամբողջովին լուծել։ Սակայն այսօր մենք խոսում ենք տնտեսական ինտեգրացիայի մասին, խոսում ենք ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ շրջանառության մասին, բայց սա հակադարձ կապ կապահովի այդ թվում դեպի քաղաքական հարթություն. մենք դա հստակորեն հասկանում ենք»,- ասաց ռուս խորհրդարանականը:

                Հիշեցնենք, անցած տարի դեկտեմբերին Դուբլինում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե Կենտրոնական Ասիային և Արևելյան Եվրոպայի մի մասին սպառնում է «վերախորհրդայնացումը».- «Փորձ է արվում վերախորհրդայնացնել տարածաշրջանը։ Սա կկրի կամ Մաքսային միության, կամ Եվրասիական միության, որևէ նման մի անուն: Բայց չմտնենք սխալմունքների մեջ: Մենք գիտենք, թե որն է նման ջանքերի նպատակը, և մենք կփորձենք արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի կամ դանդաղեցնենք, կամ կասեցնենք այս գործընթացը»,- ասել էր նա։

                Սլուցկին ասում է.- «Մենք սա քաղաքական ինտեգրացիա չենք կոչում՝ չվախեցնելու ինքներս մեզ ու արտաքին գործընկերներին, որոնք չեն ցանկանա տեսնել այս ինտեգրացիան: Ամենայն հավանականությամբ, դուք մեզ նման հետևում եք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին՝ Կոսովոյի, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի վերաբերյալ․․․սևով սպիտակի վրա գրված է՝ ոչ մի զինված ուժեր, իսկ հետո այդ նույն բանաձևերով թաքնվելով՝ գալիս են [որոշ երկրների] զինված ուժերը ու ջնջում իրենց ոչ պիտանի ռեժիմները ու այդ ռեժիմների առաջնորդներին: Կարծում եմ, Սիրիան այն կետն է, որը վերջ դրեց նման գործելաոճին և որից սկսած այդ միաբևեռ միտումներ պետք է հետ գնան: Կարծում եմ, ՄԱԿ-ի գլխավորությամբ բազմաբևեռ աշխարհակարգը, այն հավասարակշռված աշխարհակարգն է, որն իրեն արդարացրեց 20-րդ դարի երկրորդ կեսին և մեր դարաշրջանի սկզբին, և այդ աշխարհակարգի շրջանակում մենք ստեղծում ենք հզոր, տարածաշրջանային խաղացող, որն, իհարկե, կհանդիսանա ազդեցության բևեռ և՛ համաշխարհային տնտեսությունում, և՛ անխուսափելիորեն, համաշխարհային քաղաքականությունում»։

                Իսկ ներկայում, Սլուցկիի խոսքով, Մաքսային միությունը և հետո այդ միության հիման վրա ստեղծվելիք Եվրասիական միությունը ունեն ոչ միայն տնտեսական հարթություն:

                «Այդ հարթություններից առանցքայինը տնտեսականն է, սակայն կան նաև միասնական տեղեկատվական հարթություն, միասնական անվտանգության հարթություն, որի ներքո մենք տեսնում ենք ՀԱՊԿ-ն և որի մասին այսօր խոսել են Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդարանների ներկայացուցիչները»,- ասաց նա։

                Այսքանից հետո ռուսաստանցի պաշտոնյան տեղեկացրեց, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալը տեղի կունենա «բառացիորեն հաշվված ամիսների ընթացքում».- «Կարծում եմ, որ Հայաստանի վերաբերյալ եվրասիական գործընթացներն իրենց «ճանապարհային քարտեզը» կստանան մոտ մեկ ամսից: Նոյեմբերի 18-ին Մոսկվայում բանակցություններ կընթանան արտգործնախարարներ Լավրովի ու Նալբանդյանի միջև, ովքեր անխուսափելիորեն նաև այս հարցին էլ կանդրադառնան: Այնուհետև՝ Սանկտ-Պետերբուրգում կկայանա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում Մաքսային միության անդամ-երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վարչապետները կհանդիպեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այսօր աշխատանքի լավ տեմպ է վերցված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոորդինացիայի ներքո: Ուստի, կարծում եմ, որ Մաքսային միությանը միանալուց առաջ Հայաստանի միջազգային պայմանագրերի կոդավորումը, ու Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը՝ բառացիորեն մի քանի ամսվա գործ է»:

                Լեոնիդ Սլուցկին սկանդալային հայտարարություն արեց նաև «Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման և Ռուսաստանում հայկական դպրոցների բացման» մասին:

                «Եվ իհարկե, խոսելով մշակութային, հումանիտար, կրթական միասնական հարթության մասին՝ մենք առաջին հերթին մտածում ենք ռուսաց լեզվի մասին։ Աշխարհում ռուսերեն խոսող մարդկանց թիվը կտրուկ կերպով կրճատվում է՝ նախորդ 20 տարիներին 80 միլիոնով կրճատվել է՝ հասնելով 270 միլիոնի և մենք պետք է ուշադիր լինենք ռուսաց լեզվին՝ որպես հետխորհրադային տարածքում, եվրասիական հարթությունում ցանկացած ինտեգրացիոն գործընթացի ցեմենտող հիմքի: Միաժամանակ պետք է կարևորենք ցանկացած այլ լեզուներ՝ համաձայն Տարածաշրջանային ու ազգային փոքրամասնությունների լեզուների մասին խարտիայի»,- ասաց նա։
                «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2013

                Ռուս խորհրդարանականն ասում է՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալը տեղի կունենա «բառացիորեն հաշվված ամիսների ընթացքում»։

                Comment


                • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                  RUSSIA UPGRADING JOINT AIR DEFENSE SYSTEM WITH BELARUS, ARMENIA AND KAZAKHSTAN

                  InSerbia
                  Nov 19 2013

                  VOR, RIA

                  Russia is upgrading its joint air defense system with Belarus and
                  building similar joint systems with Armenia and Kazakhstan, Russian
                  media reported.

                  It will also create joint regional commands with Belarus, Armenia,
                  Kazakhstan and Tajikistan.

                  President Putin spoke about this at a meeting with freshly promoted
                  top brass in Moscow on Tuesday.

                  He mentioned plans to expand defense cooperation within the
                  Commonwealth of Independent States, the Collective Security Treaty
                  Organization and the Shanghai Cooperation Organization.

                  Hayastan or Bust.

                  Comment


                  • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                    Մոսկվան ծանր պարտություն է կրում Հայաստանում
                    Հայկ Արամյան
                    Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2013,


                    Այն, ինչ ներկայում տեղի է ունենում հայ-ռուսական «հարաբերություններում», կարելի է բնութագրել մեկ բառով՝ օկուպացիա: Թվում էր, մինչեւ սեպտեմբերի 3-ը տեղի ունեցող շանտաժն ու սպառնալիքները պետք է սեպտեմբերի 3-ին ավարտվեին, քանի որ Մոսկվան ստացավ իր ուզածը եւ կարող էր տոնել «հաղթանակը»: Սակայն, Մոսկվայում եւ Հայաստանում նրա կրեատուրայի միջավայրում ոգեւորություն չկա: Եւ ավելին, նկատելի է, որ շանտաժն ու սպառնալիքները շարունակվում են ավելի մեծ թափով եւ ընդգրկում նորանոր «ոլորտներ»:
                    Մոսկվան ներկայում հարվածում է հիմքերի հիմքին՝ հայոց լեզվին: Արդեն խոսակցություններ են գնում ռուսերենին Հայաստանում աշխատանքային լեզվի կարգավիճակ տալու մասին: Պետք չէ կասկածել, որ շուտով կվերաբացվեն ռուսական դպրոցները, եւ աստիճանաբար ռուսերենը կստանա պետական լեզվի կարգավիճակ: Եւ ժամանակի ընթացքում՝ գուցե միակ:
                    Ի՞նչ է ուզում Մոսկվան, ինչո՞ւ չի հանգստանում: Ինչո՞ւ իր գերիշխանությունն ընդունած մյուս երկրների ու ժողովուրդների հանդեպ զիջող է եւ հանդուրժող, իսկ հայերի դեպքում՝ ոչ:
                    Կարելի է հիշել 1920-ի իրադարձությունները, երբ Ռուսաստանը «հավաքում» էր կայսրությունը: Բոլոր «հանրապետություններում»՝ Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում իշխանությունը պահպանեցին «անկախական» ռեժիմները, վերածվելով կոմունիստական կուսակցության, բացի Հայաստանից. Այստեղ գնդակահարվեց ու կացնահարվեց անկախ Հայաստանի քաղաքական ու ռազմական վերնախավը: Դրանից հետո, գնդակահարվեց նաեւ կոմունիստական «էլիտան», որի ձեռքով ոչնչացրել էին անկախ Հայաստանի քաղաքական ու ռազմական վերնախավը:
                    Ներկայում էլ, Հայաստանի ու հայերի հանդեպ վերաբերմունքը թերեւս ամենադաժանն է ու նվաստացուցիչը: Այն դեպքում, երբ ի տարբերություն մյուսների, Մոսկվան այստեղ ոչ մի դիմադրության չի հանդիպում եւ իրականացնում է իր բոլոր մտադրությունները: Ոչ մի տեղ Մոսկվան չունի այնպիսի հավատարիմ ու ստրկամիտ կրեատուրա, ինչպես Հայաստանում: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ պատրաստ են արդարացնել Ռուսաստանի ցանկացած քայլ ու քաղաքականություն:
                    Ի՞նչ է պատահել: Արդյոք Մոսկվային նյարդայնացնում է այն, որ «հաղթանակը» շատ հեշտ է տրվում, առանց որեւէ դիմադրության: Եւ այդ «հաղթանակը» Մոսկվային դարձրել է ծաղրի առարկա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Հնարավոր է, որովհետեւ Մոսկվայում հասկանում են, որ նման «էլիտա» ունեցող երկրի հանդեպ «հաղթանակը» պարզապես ծաղր է, իսկ չդիմադրող հանրության դեպքում՝ պարզապես ողբերգություն: Եւ որ այս ամենը հանգեցնում է ընդամենը նրան, որ Ռուսաստանը դառնում է օկուպանտ, նույնիսկ հայերի «կամավորության» դեպքում:
                    Ինչպես ասում էր մի հայ ինտելեկտուալ, Ռուսաստանը նորմալ պետություն կդառնա այն ժամանակ, երբ ազատագրվի հայերից: Միտքը թվում է անհեթեթ, առաջին հայացքից: Սակայն դրանում թերեւս մեծ իմաստ կա: Ռուսական կայսրության պատմության մեջ հայերն ունեցել են նշանակալի ներդրում տնտեսության, զինված ուժերի եւ այլ ոլորտների զարգացման գործում: Ռուսական պետության ռազմական հաղթանակների մեջ հայերի դերն առավել քան նշանակալի է եղել:
                    Մյուս կողմից, Ռուսաստանի ու Հայաստանի շահերը գրեթե ոչ մի հարցում չեն համընկնում: Դա հատկապես ակնհայտ երեւում է այն ժամանակ, երբ Հայաստանն անկախ պետություն է եւ ստիպված է ունենալ արտաքին քաղաքականություն եւ պաշտպանել իր շահերը: Ահա այս դեպքում առաջանում է շահերի բախում, ընդ որում՝ բավական լուրջ:
                    Հայկական թեման սպառնալիք է Ռուսաստանի համար: Այն չեզոքացնելու, Հայաստանից «ազատագրվելու» համար Ռուսաստանը թե 1920-ականներին, թե ներկայում այլ միջոց չի գտնում, քան բացահայտ թշնամական քայլերը Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելու ուղղությամբ:
                    Կա իհարկե տարբերակը, երբ Հայաստանը եւ Ռուսաստանը կարող են հարաբերվել որպես իրական գործընկերներ, փորձելով խնդիրները լուծել շահերի հավասարակշռմամբ: Սակայն, իրականությունն այն է, որ Ռուսաստանը պատրաստ չէ նման հեռանկարի ու տարբերակի:
                    Մնում է այն, ինչ կատարվում է ներկայում: Ռուսաստանը քաղաքակրթական եւ քաղաքական ծանր պարտություն է կրում Հայաստանում:
                    Չի բացառվում, որ Ռուսաստանն ուզում է «ազատագրվել» հենց այս ճանապարհով, որովհետեւ հայերը չեն դիմադրում, չեն ցուցաբերում արժանապատիվ կեցվածք եւ պատրաստ են հանդուրժել ամեն ինչ: Ընդ որում՝ ատելությամբ: Ատելությունը լուրջ զգացում է եւ կարող է կործանել ամեն ինչ:
                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....bY26eR6Z.dpuf

                    Comment


                    • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                      Պուտինը եւ նրա մասնագիտությունը
                      Իգոր Մուրադյան

                      Պուտինին եւ նրա կնոջը՝ Լյուդմիլային, պատրաստել են Գերմանիայում անլեգալ աշխատանքի համար, սակայն տեղի է ունեցել խափանում: Ըստ պաշտոնական վարկածի, նրա կինը ցանկացել է երեխաներ ունենալ, եւ անլեգալ աշխատանքի տարբերակը դուրս է եկել:
                      Իրականում, առկա է այլ վարկած: Ղեկավարությունը չի ցանկացել իրական գնահատական տալ այդ արարքին, քանի որ իրենք էին ընկնում տհաճ վիճակի մեջ: Այլ ժամանակներում, նման արարքին կտային այլ գնահատական՝ «ցուցաբերել է փոքրոգություն», ինչը նշանակում է վախկոտություն:
                      Հետագայում էլ ամեն ինչ չէ, որ դասավորվեց այնպես, ինչպես ցանկանում էին: Խորհրդային հատուկ ծառայությունները ուշադիր հետեւում էին Շտազիում՝ ԳԴՀ հատուկ ծառայություններում, տեղի ունեցող գործընթացներին ու տրամադրություններին: Մոսկվա տեղեկանքներ էին հղվում, որոնցում վստահություն էր հայտնվում, թե Շտազին ամբողջովին լոյալ է կոմունիստական ռեժիմին: Մասնավորապես նշվում էր, որ Շտազիի կենտրոնական ապարատի հավաքի ժամանակ նետված «Պաշտպանենք սոցիալիստական հայրենիքը» կարգախոսին ծափահարել էին հոտնկայս:
                      Երկու ամիս անց ԳԴՀ-ն դադարեց գոյություն ունենալ: Սակայն, ղեկավարությունը կրկին նշանակություն չէր տալիս սեփական աշխատակիցների գործունեության այս կամ այն արդյունքներին: Հնարավոր է՝ Պուտինի հանդեպ ինչ որ մեկը համակրանք ուներ: Սակայն նրա անձնական գործում կարող էին մնացած լինել հետեւյալ բնութագրերը՝ «անբավարար աշխատանք բաց աղբյուրների հետ», «գործակալական տվյալներից օգտվելու անընդունակություն»: Այլ բան էլ է եղել, սակայն դա թողնենք այլ պարագային:
                      Տարբեր վարչական ու քաղաքական պաշտոններին սեփական մարդկանց առաջադրումը Ռուսաստանի հատուկ ծառայությունների ավանդույթն է, եւ որպես կանոն նրանք լինում են ոչ այնքան հաջող մասնագետներ, որոնք չունեն բավարար հավակնություններ:
                      Խոշոր պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները սեփական մայրաքաղաքներին տեղեկացնելու համար միշտ օգտվում են մեկից ավելի աղբյուրներից: Ռուսական դեսպանատունը նույնպես բավական դիվերսիֆիկացված է տեղեկատվություն հավաքելու եւ տրամադրելու պլանում:
                      Ռուս դիվանագետները Հայաստանում ունեցել են տեղեկատվական աշխատանքի բոլոր հնարավորությունները, եւ այնուամենայնիվ ոչ մի փուլում Մոսկվան չի ստացել օբյեկտիվ տեղեկատվություն Հայաստանի մասին, բացառությամբ երկրի քաղաքական ղեկավարության թույլ ու խոցելի տեղերի մասին տեղեկատվության:
                      Երեւում է, համարվում էր, որ դա բավարար է Ռուսաստանի շահերի պաշտպանության եւ քաղաքական բնույթի օպերացիոն գործունեության համար: Դրա վրա էր արվել խաղադրույքը, եւ Ռուսաստանին սպասում էր մեծ հաջողություն՝ սկսեց Հայաստանի գաղութացման գործընթացը:
                      Պարզվեց, որ հայկական իշխող վերնախավը ռուսական ագենտուրա է, եւ այդ կապակցությամբ չկար եւ չկա որեւէ կասկած: Սակայն Պուտինը համոզված է, որ դա բավարար է Հայաստանում իրավիճակը վերահսկելու եւ «հեռանկարը» նախապատրաստելու համար: Տեղեկատվության հավաքման եւ փոխանցման տվյալ մոտեցումները լիովին հասկանալի են Պուտինին, նրա կարծիքով՝ ավելին պետք էլ չէ:
                      Միեւնույն ժամանակ, Մոսկվա է հասնում նաեւ այլ տեղեկատվություն, Ռուսաստանի դեսպանատան պատերից դուրս, որում պարունակվում է զգուշացում ռուսական դիրքերի խարխուլ վիճակի, սոցիալապես ակտիվ շրջանակների կողմից աջակցության եւ համակրանքի բացակայության մասին: Դա անտեսվում ու ամեն կերպ լռության է մատնվում, սակայն նման բնույթի տեղեկատվության կուտակումը Մոսկվայում տեղի է ունենում հայտնի կանոններով:
                      Ներկայում Մոսկվայի մարտավարությունը հայերի վրա հոգեբանական ճնշումն է, հասկանալով հանդերձ, որ բացակայում է Ռուսաստանի քաղաքականության քիչ թե շատ գաղափարական սոցիալական բազան: Չափազանց հարստացած ֆունկցիոներներն, իհարկե, ընդունակ չեն կատարել այդ խնդիրը:
                      Պետք է ասել, որ Ռուսաստանն ամենեւին էլ աջակցության սոցիալական բազայի կարիք չունի, դրվում է բոլոր վարչական ու օպերատիվ հարցերի արագացված լուծման խնդիր, որոնք ենթադրում են լավ մշակված մեթոդներ:
                      Ներկայում ռուսական շահերի համար ամենաարդյունավետը կլիներ Հայաստանում լարվածության աճը, իրավիճակը արյունահեղության, ձերբակալությունների, դատավարությունների հասցնելը, եւ այդ իրավիճակում կարելի կլինի անել ինչ ասես:
                      Ռուսաստանը չունի Հայաստանի վերաբերյալ երկարաժամկետ, դրական քաղաքականություն վարելու նպատակ: Այստեղ եւ այս պահին, եւ վերջ: Ներկայում պետք է լուծել մի քանի հարց եւ դրանով փակել քննարկումը: Հայաստանը վեր է ածվում վասալի, կամ ավելի ճիշտ՝ գաղութի, որի հաշվին կարելի է լուծել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարցերը: Կարեւորը՝ թույլ չտալ այլընտրանքային ռազմավարություն տարածաշրջանում: Հետո Հայաստանը դեն կնետվի, ներառյալ «աջակցության սոցիալական բազան»:
                      ՖՍԲ-ն ճգնաժամ է ապրում եւ ի վիճակի չէ դուրս գալ այդ իրավիճակից, արդյունքում տեղի է ունեցել օրինակ սկանդալ Պաշտպանության նախարարությունում, որպես բանակը վերահսկելու ՖՍԲ-ի փորձի հետեւանք:
                      Բավական իրավասու մի շրջանակում փորձել են բնութագրել Պուտինին: Կամ վարչարար, կամ քաղաքական գործիչ, կամ ամեն ինչից մի քիչ: Առաջացել է կարծիք՝ «Ոչ մեկը, ոչ մյուսը, այլ՝ անհաջողակ հետախույզ», որն ունակ չէ օգտվել տեղեկատվությունից: Սակայն եթե հետախույզի բախտը չի բերում տեղեկատվության հարցում, ապա կբերի փողի եւ սիրո հարցերում:
                      Խնդիրը Հայաստանը չէ, ամենեւին, այլ Ռուսաստանի արտաքին քաղաքականության լիակատար տապալումը բոլոր ուղղություններով, նույնիսկ այնտեղ, որտեղ Մոսկվային թվում է, թե գործերը հիանալի են, եւ ձեռք են բերվել փայլուն արդյունքներ:
                      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....b65vjqq5.dpuf

                      Comment

                      Working...
                      X