Re: Is Russia an ally or foe, nowadays?
Իրոք որ, ամեն ինչ վերջացած է
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
Չորեքշաբթի, 18 Հունիսի 2014
Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ամեն ինչ վերջացած է, եւ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Այս համատեքստում նա խոսել է Ղարաբաղի խնդրից, կրկնելով մի քանի օր առաջ Ծաղկաձորում իր հայտարարությունը, որ Ղարաբաղն առանձին պետություն է, եւ Հայաստանը ՄՄ-ին անդամակցում է այն սահմաններով, որով անդամակցել է նաեւ այլ կազմակերպությունների:
Սերժ Սարգսյանը նաեւ կոչ է արել իր քննադատներին, ասելով. «Մի պաշտպանեք Արցախը ինձնից, դա ոչ միայն վիրավորական է, այլ նաև՝ անհեթեթ»:
Երբ երկրի ղեկավարը հարցազրույց է տալիս, ենթադրվում է, որ կարեւոր բաներ պետք է ասի: Առավել եւս Հայաստանի ղեկավարի պարագայում, նկատի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է մեր երկիրը: Օրինակ, ենթադրելի էր, որ Սերժ Սարգսյանը պետք է պատասխաներ հանրության շրջանում կուտակված բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերվում են եվրասիական նախագծերին միանալու դեպքում երկրի անվտանգության եւ Ղարաբաղի խնդիրներին:
Իսկ այդ հարցերն իսկապես կարեւոր են ու մտահոգիչ: Մասնավորապես, որքանո՞վ է մաքսային-եվրասիական համակարգը նպաստում Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության խնդիրների լուծմանը, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով: Արդյոք այդ համակարգը նպաստելու է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ի՞նչ մեխանիզմներով ու ռեսուրսներով, արդյոք այդ համակարգն ունի տեխնոլոգիական ժամանակակից հնարավորություններ: Ի՞նչ է սպասվում այդ համակարգում Հայաստանին, այն պայմաններում, երբ դրա առաջատարը՝ Ռուսաստանը, ենթարկվում է միջազգային կոշտ շրջափակման ու մեկուսացման եւ վեր է ածվում Չինաստանի ու Արեւմուտքի հումքային կցորդի: Բացի այդ, Ռուսաստանը դառնում է Արեւմուտքի ու Իրանի հակառակորդը, ինչը ենթադրում է նաեւ, որ Հայաստանն էլ պետք է հայտնվի նույն դիրքում: Արդյոք Հայաստանը կգնա դրան, դրանից բխող հետեւանքներով հանդերձ:
Ընդհանրապես, արդյոք այդ համակարգում Հայաստանը մնում է ինքնիշխան պետություն, որը կարող է ինքն ընտրել իր շահերից բխող զարգացման ու անվտանգության ապահովման ճանապարհը: Եթե այո, ապա ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվում աշխարհքաղաքական շահավետ նախագծերից, որոնք «զարմանալիորեն» չեն համընկնում Ռուսաստանի շահերին: Արդյոք Հայաստանը կոչված է սպասարկել ընդամենը Ռուսաստանի շահերը:
Հարցերը շատ են, եւ ենթադրելի էր, որ երկրի ղեկավարը պետք է պատասխաներ հանրության մտահոգություններին, հարցադրումներին: Փոխարենը, որերորդ անգամ, մենք ականատեսն ենք «մուննաթի»: Սերժ Սարգսյանն այդպես էլ չի փոխում իր ոճը՝ «Մի պաշտպանեք Արցախը ինձնից, դա ոչ միայն վիրավորական է, այլ նաև՝ անհեթեթ»:
Ո՞ւմ է հետաքրքրում, թե ինչից է վիրավորվում Սերժ Սարգսյանը: Հանրությանը հետաքրքիր են վերոհիշյալ հարցերի պատասխանները: Եթե դրանք չկան, նշանակում է՝ երկրի ղեկավարը չունի այդ հարցերի պատասխանները, կամ էլ հարկ չի համարում այդ մասին կիսվել հանրության հետ: Այդ դեպքում իրոք որ ամեն ինչ վերջացած է:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....4kOeUbUa.dpuf

Comment