Lragir.am
26.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ռեգիոնալ այցի շրջանակում Հայաստան այցից առաջ եղել է Բաքվում: Հետաքրքիր է, որ ադրբեջանական առաջատար ԶԼՄ-ները կեղծել են Բոլթոնի մի շարք հայտարարություններ: Օրինակ, Բոլթոնը հայտարարել է, որ Հարավային Կովկասը ԱՄՆ ռազմավարական հետաքրքրությունների շրջանակներում է, բայց ադրբեջանական ԶԼՄ-ներում դա ներկայացվել է այնպես, թե իբր Բոլթոնն ասել է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է:
Հաջորդ օրինակը վերաբերվում է Ղարաբաղի խնդրին: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բոլթոնն իբր հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Այնինչ նա նման եզրաբանություն չէր օգտագործել: Նա հայտարարել էր, որ ծանոթանալու է կողմերի տեսակետներին, իսկ Երեւանում էլ ասել է, թե եթե դա հեշտ հարց լիներ՝ վաղուց լուծված կլիներ, եւ կողմերն իրենք պետք է կարողանան լուծումներ գտնել:
Իսկ երրորդ օրինակն ընդհանրապես հետաքրքիր է: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Բոլթոնի թարգմանիչը սխալ էր թարգմանել նրա խոսքերը Ռուսաստանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցների մասով եւ ներկայացրել այնպես, թե իբր ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի կիրառելու Ռուսաստանի դեմ: Այնինչ, Բոլթոնը լրիվ այլ բան էր ասել:
Ինչո՞ւ են Բաքվի ԶԼՄ-ները կեղծել Բոլթոնի հայտարարությունները: Ըստ ամենայնի, ԶԼՄ-ները ներկայացրել են Ադրբեջանի իշխանության ցանկությունը, բայց դատելով իրողություններից՝ Բաքվում չեն ստացել այն, ինչ ցանկացել են:



Արցախի վերաբերյալ Փաշինյանը մոտեցումները անհարմար իրավիճակի մեջ են դնում ադրբեջանական կողմին։ Մինչ այժմ տարբեր հարթակներից հող հանձնելու մասին հայտարարություններ տարածելով ադրբեջանական կողմը շոյում էր իր բնակչության ականջները ու իբր հեռու էր պահում պատերազմից, իբր իրենք անթերի քաղաքականություն են վարում, ինչի արդյունքում թուղթ ու գրիչով հարցերը են լուծելու։
Leave a comment: