Announcement

Collapse
No announcement yet.

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    ԱՄՆ դեսպանատան հրապարակած ուշագրավ լուսանկարը. Դեսպանի աղմկոտ հայտարարության հետքով

    Lragir.am

    17.10.2018



    Միացյալ Նահանգների դեսպանատան ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել, որ ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլզը մեկնել է Հայաստանից, եւ դեսպանատան աշխատակիցները հրաժեշտ են տվել նրան:

    Նախկին դեսպան Միլզը մինչ իր մեկնելը հասցրեց իր հարցազրույցներից մեկում արված հայտարարությամբ առաջացնել բավական աղմկոտ հանրային արձագանք, կապված Արցախի խնդրի կարգավորման եւ «տարածքների վերադարձի» հետ: Լրագիրը անդրադարձել է այդ հայտարարությունների տողատակին: Դեսպան Միլզի այդ հայտարարության համատեքստում ուշագրավ է նրա հրաժեշտի մասին գրառմանը հրապարակված լուսանկարների շարքը, որ պատկերում է դեսպանի 3,5 տարիների հայաստանյան գործունեությունը:

    Եվ ահա այդ շարքում ուշագրավ է լուսանկարներից մեկը՝ տարածքների եւ Արցախի խնդրի մասին դեսպանի արած հայտարարության համատեքստում: Դրանում ԱՄՆ դեսպանն է եւ ԱՄՆ ազգային գվարդիայի ծառայողը, եւ նրանց ձեռքին է հուշանվեր-ժամացույց ուշագրավ աշխարհագրական պատկերով՝ Հայաստանն ու Արցախը ներկայիս սահմաններով, ու նաեւ Արարատ լեռը:

    Անշուշտ դա ընդամենը հուշանվեր է, ոչ թե պաշտոնական եւ դիվանագիտական փաստաթուղթ, բայց այն խորհրդանշականություն է ստանում ԱՄՆ դեսպանի եւ ազգային գվարդիականի ձեռքին եւ լուսանկարի տեսքով:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ամերիկայի դեսպանի հրաժեշտի նվերը Հայաստանին

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

    17.10.2018


    Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը EVN Report-ին տված հարցազրույցում ասել է, որ արցախյան խնդրի կարգավորումն առանց «որոշ գրավյալ տարածքների վերադարձի» հնարավոր չէ:

    «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը:

    Նա նշել է, որ հասկանում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

    ԱՄՆ դեսպանն ավարտել է լիազորությունները եւ արդեն հասցրել է հրաժեշտ տալ Հայաստանի նոր ղեկավարությանը: Ղարաբաղյան հակամարտության մասին նրա հայտարարությունները խոսում են ղարաբաղյան կարգավորման հարցում ԱՄՆ մոտեցումների փոփոխության մասին, որն ավելի է մոտենում Դոնալդ Թրամփի հռչակած «իրողությունների ճանաչման» սկզբունքին:

    Ամերիկացի դեսպանը, փաստացի, հայտարարում է «տարածք խաղաղության դիմաց» բանաձեւի ակտուալության կորստի մասին: Նա ասում է, որ իր կառավարությանը ճիշտ չեն տեղեկացրել, այդ բանաձեւը Հայաստանի հանրությունում անգամ չի քննարկվել: Ըստ ամենայնի, դեսպանը նկատի ունի Հայաստանի նախորդ իշխանություններին, որը բանակցում էր այդ բանաձեւով՝ չունենալով աջակցություն հասարակությունում:

    Բայց հիմա Հայաստանում նոր իշխանություն է, ինչպես ԱՄՆ-ում: Հիմա ԱՄՆ-ում գիտեն, թե ինչ է մտածում Հայաստանի ժողովուրդը: Չնայած դեսպանն ասում է, որ «տարածքների որոշ մասի վերադարձը» անխուսափելի է, եթե կարգավորում ենք ցանկանում, իրականում նա արձանագրում է հայ հանրության մոտեցումը եւ դիրքերից չնահանջելու նրա մտադրությունը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    ԱՄՆ դեսպանի անակնկալ բացահայտումը

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    16.10.2018



    «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի», EVN Report-ին ասել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

    ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Հայաստանում թերեւս աղմուկ կհանի, որի հեղինակները մատնացույց կանեն, որ Միացյալ Նահանգները արտահայտվում է տարածքների հանձնման օգտին:

    Իրականում սակայն դեսպան Միլզի հայտարարության մեջ նորությունը բոլորովին այլ բան է եւ չի առնչվում տարածքները հանձնելու վերաբերյալ դիրքորոշմանը: Բանն այն է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների այդ առնվազն ֆորմալ դիրքորոշումը ակնառու է վաղուց, եւ բոլորին է հայտնի, որ երեք համանախագահ երկրները հակամարտության կողմերին առաջարկում են հենց այն տարբերակը, որը ենթադրում է նաեւ տարածքների հանձնում: Ու Հայաստանի երեք նախկին նախագահները խոշոր հաշվով բանակցել են հենց այդ տարբերակի շուրջ, նրանցից որեւէ մեկը առնվազն ֆորմալ, հրապարակային առումով չի մերժել այդ տարբերակը եւ կարգավորման այդ սկզբունքը: Հետեւաբար որեւէ նորություն չկա, որ Միլզը խոսում է այն մասին, որ առանց տարածքների հանձնման չի կարող դիտարկվել կարգավորում:

    Հայաստանի նախկին երեք նախագահներն են իրավիճակը բերել այդ տրամաբանության եւ հենց այդ տրամաբանության բերել նաեւ համանախագահ երկրներին:

    Ահա այստեղ է Միլզի խոսքի առանցքային հարցը եւ ըստ էության նրա բացահայտումը, որի տողատակում շատ պարզորոշ այն է, որ ինչ որ մեկը խաբել է համանախագահներին, տվյալ դեպքում կոնկրետ Նահանգներին: ԱՄՆ հեռացող դեսպանը բավական անկեղծ տողատակով բացահայտում է, որ Նահանգներին հավաստիացրել են տարածք հանձնելու հայ ժողովրդի պատրաստակամությունը, բայց ինքը եկել է ու Հայաստանում զարմանքով արձանագրել, որ դա այդպես չէ:

    Ո՞վ է ԱՄՆ կառավարությանը հավաստիացրել, որ հայերը պատրաստ են հանձնել եւ հենց դրա համար են ժամանակին վերցրել այդ տարածքները: Օրինակ, ՀՀԿ նախագահ, Հայաստանի նախագահ դառնալու հավակնություն ունեցող պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հենց այդ մասին գրեթե բաց տեքստով հայտարարում էր ԱԺ ամբիոնից: Այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե որեւէ կերպ չփորձեց անգամ առարկել նրան, հարցնել իր պաշտպանության նախարարին, թե այդ ի՞նչ ես ասում:

    Իհարկե, այդ տրամաբանությունն աշխարհին փոխանցվել սկսվել է առաջին պատերազմի հրադադարից անմիջապես հետո, բանակցային գործընթացի հենց սկզբից:

    Խիստ հատկանշական է, որ այդ մասին խոսում է դեսպան Միլզը: Բանն այն է, որ Ռիչարդ Միլզը եղել է ամերիկացի այն դիվանագետը, ով ըստ էության սկսել է համակարգել Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերության հաստատման գործընթացը Հայաստանի անկախության սկզբից:

    Ներկայում, դեսպան Միլզը Հայաստանում իր դեսպանական աշխատանքի գրեթե չորս տարիների ավարտին արձանագրում է, որ Արցախի հարցում Հայաստանի ժողովուրդը ունի բոլորովին այլ պատկերացում, քան քառորդ դարից ավելի՝ անկախության գրեթե սկզբից պատկերացրել է ԱՄՆ կառավարությունը:

    Առաջին հայացքից Միլզը հայտարարում է, որ ԱՄՆ-ին խաբել են: Խորքում սակայն նրա հայտարարությունն ունի խիստ ուշագրավ երանգ, այն իմաստով, որ ԱՄՆ դեսպանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի ժողովուրդը տարածք չի հանձնի: Նա դիվանագետ է, նա այդ բանը չի կարող ասել այլ կերպ, քան այն, ինչպես որ ասում է՝ այսինքն, թե առանց տարածք հանձնելու չկա կարգավորում:

    Բայց նա ասում է, որ ինչ որ մարդիկ հայ ժողովրդի անունից սխալ հավաստիացում են արել Նահանգներին, սխալ պատկերացում տվել իրավիճակի եւ հնարավոր ուղիների վերաբերյալ: Եվ մյուս հատկանշական պահը, որ դեսպան Միլզը այդ մասին ասում է արդեն նոր Հայաստանում, որտեղ իշխանությունը փաստացի հենց այն ժողովրդինն է, որը նրա խոսքով չի հանձնի տարածք:

    Այլ կերպ ասած, Հայաստանից հեռացող ԱՄՆ դեսպանը փաստացի արձանագրում է նոր իրավիճակը եւ դիվանագիտական հռետորաբանության նրբությամբ հաղորդագրություն տալիս, որ Արցախի հարցում պետք է մտածել այլ բան, որ պետք է փոխել պատկերացումները հայ ժողովրդի տրամադրության մասին եւ դուրս գալ պատրանքներից: Հատկանշական է, որ դեսպանը հիշատակում է նաեւ ապրիլյան քառօրյան, դրանով հիմնավորելով հայ ժողովրդի մոտեցումը:

    Սովորաբար, հեռացող դեսպաններին է հատուկ այդօրինակ բաց տողատակերն ու ըստ էության անկեղծությունը, ինչն առավել հետաքրքիր է դառնում օրերս դեսպանի մեկ այլ՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում արտահայտած մտքի համատեքստում, երբ խոսելով թավշյա հեղափոխության մասին, նա հայտարարել էր. «Նախորդ 25 տարիների ընթացքում ուշադրությամբ հետևելով Հայաստանին՝ հասկացել եմ, որ երբեք չես կարող գնալ հայ ժողովրդի դեմ: Չնայած ողբերգական, մեծ պատմությանը` հայ ժողովուրդը վերապրել է դժվար հարևանություն և նպատակասլաց կերպով շարունակում է առաջ գնալ: Հայերը գիտեն ինչ են ցանկանում և հասնելու են այդ նպատակին: Ուստի վստահ եմ, որ այստեղ ժողովրդավարության ապագան փայլուն է»:

    Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ՆԱՏՕ Վեհաժողովի շրջանակում բարձրաձայնեց նոր Հայաստանի ռեգիոնալ անվտանգության բանաձեւը, ասելով, որ հարձակումն Արցախի եւ Հայաստանի վրա նշանակում է այլեւս հարձակում ժողովրդավարության վրա, եւ ըստ այդմ ռեգիոնալ անվտանգության ու խաղաղության գրավականը ոչ թե տարածքների հանձնումն է եւ դրանով Ադրբեջանին հաջորդ պատերազմի համար առավելության տրամադրումը, այլ հայկական ժողովրդավարության զարգացումը եւ պաշտպանությունը:

    Leave a comment:


  • Azad
    replied
    We are getting a minivan soccer mom as US ambassador to Armenia. Ourish esh che menatsadz. A Lynne Tracy of Ohio.

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Originally posted by Vrej1915 View Post
    Huge scandal

    At least 3 Million USD worth Armenian Molybden sent unprotected in a simple truck across Turkey, stolen by a gang....



    I bet that molibden was being shipped illegally without proper declaration to avoid taxes and duties.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Huge scandal

    At least 3 Million USD worth Armenian Molybden sent unprotected in a simple truck across Turkey, stolen by a gang....



    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայերը Նիկոլ Փաշինյանի համար հեղափոխական զրահակիր են ստեղծել

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

    17.09.2018

    Հայկական հեղափոխությունը վստահ առաջ է շարժվում՝ մտնելով այլ երկրներ: Երեկ Ադրբեջանի նախագահ Ալիեւը ստիպված էր որդուն բանակ ուղարկել: Ի՞նչն է Ալիեւին ստիպել այդպիսի անսպասելի քայլ անել: Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելու որոշու՞մը: Թե՞ Ադրբեջանում հանրային կարծիքի փոփոխությունը, որի բնակչությունը տեսնում է, թե ինչպես է Հայաստանը նոր պետություն կառուցում:

    Հայկական հեղափոխության ազդեցությունն արտացոլվել է նաեւ Ռուսաստանում: Նիկոլ Փաշինյանի Սոչի առաջին այցից եւ հայկական համայնքի ընդունելությունից հետո Ռուսաստանում խոսում են այն մասին, թե արդյոք ժողովուրդը նույնպիսի ֆուրորով կընդունի Պուտինին կամ Լուկաշենկոյին: Ռուսաստանում գլխավոր կարգախոսներից մեկն է դարձել «հայերը կարող են, մենք էլ կարող ենք»: Հիմա անընդհատ ցույցեր են տեղի ունենում, որոնք գնալով ավելի կոշտ են կանխարգելվում: Գագաթնակետը Ռոսգվարդիայի ղեկավարի մենամարտի մարտահրավերն էր Նավալնիին:

    Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցից հետո այդ երկրում ցույցեր սկսվեցին, փոխվեց կառավարությունը: Վրաստանի նոր վարչապետն արդեն այցելել է Երեւան եւ, հնարավոր է, հասկացել է, որ Հայաստանի հետ պետք է այլ լեզվով խոսել: Ավելի ճիշտ, հիմա Հայաստանը խոսելու է առանց ուրիշներին նայելու:

    Հայ ժողովուրդը հեղափոխական զրահակիր է ստեղծել, որը վստահ առաջ է շարժվում: Երբեմն, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, զրահակիրը կանգ է առնում եւ սկսում անիմաստ կրակել ճնճղուկների վրա՝ կորցնելով ժամանակ ու արկեր, բայց դրա ընթացքն արդեն հնարավոր չէ կանգնեցնել:

    Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանը փորձել է ձեւակերպել հայկական հեղափոխության առաքելությունը: Նա ասել է, որ հեղափոխության նպատակն իրական ժողովրդաիշխանությունն է պլեբիսցիտի միջոցով: Նա նաեւ ձեւակերպել է արցախյան խնդրի լուծման տեսլականը՝ Արցախը պետք է որոշի, թե ինչպես է մտնելու Հայաստանի կազմ:

    Հայկական հեղափոխության նշանակությունը դեռ անհրաժեշտ կերպով չի ձեւակերպվել՝ չնայած Նիկոլ Փաշինյանը խոսում է դրա միջազգային կարեւոր առաքելության մասին: Հնարավոր է, հեղափոխության աշխարհքաղաքական դերը թերագնահատված է, որովհետեւ ոչ ոք չի ցանկանում խոստովանել, որ հին աշխարհակարգը տապալվում է, եւ Հայաստանը կարող է նոր կարգի մոդելը դառնալ: Նոր կարգը ենթադրում է նոր իրողությունների ինստիտուցիոնալացում, ինքնիշխանություն եւ քաղաքականություն ազգային շահերի հիման վրա:

    Այդ առաքելությունը կատարելու համար Հայաստանը պետք է մի քանի նշանային քայլ կատարի: Որոշ քայլեր արդեն ձեռնարկվել են. Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայտարարել է, որ Ռուսաստանն այլեւս չի միջամտի Հայաստանի ներքին գործերին: Հաջորդ քայլը ղարաբաղյան խնդրում հստակ դիրքորոշումն է, որը ստիպել է Ադրբեջանին եւ Թուրքիային նյարդայնանալ: Եվս մեկ քայլ կարող է լինել սպառազինության աղբյուրների դիվերսիֆիկացիան, ինչը կարող է անվտանգության ապահովման ինքնիշխան լուծում լինել:

    Հայկական հեղափոխության գլխավոր ձեռքբերումն այն է, որ որոշումների ընդունումը տեղափոխվում է Երեւան: Եթե կշռադատված որոշումներ կայացվեն, միջազգային գործընկերները ստիպված են լինելու ընդունել դրանք, եթե անգամ համաձայն չլինեն: Երեւանը պետք է ամուր ձայն ունենա, երբ սկսվի աշխարհքաղաքական նոր իրողությունների քաղաքական ամրագրումը: Հայաստանը չպետք է թույլ տա, որ առաջվա պես մեր սահմանները որոշվեն պայմանագրերով, որոնց տակ չկա Հայաստանի ստորագրությունը:

    Leave a comment:


  • Azad
    replied
    "Russian airspace control systems have registered missile launches from a French frigate in the Mediterranean on Monday, the Russian Defense Ministry reported.

    The French Navy’s newest frigate, FS Auvergne, fired rockets around 8pm GMT Monday, the Russian military said.

    “Airspace control has recorded rocket launches from the French frigate Auvergne,” the ministry’s statement read. The Auvergne is deployed in the Mediterranean Sea, off the coast of Syria.

    The launch was detected around the same time as four Israeli jets were carrying out missile strikes against targets in Syria’s Latakia province, the MoD added."

    Russian airspace control systems registered missile launches from a French frigate in the Mediterranean on Monday, the Russian Defense Ministry reported.

    Leave a comment:


  • Azad
    replied
    "Russian plane disappears from radars during Israeli attack on Syria’s Latakia – MoD

    A Russian military Il-20 aircraft with 14 service members on board went off the radars during an attack by four Israeli jets on Syria’s Latakia province, the Russian Defense Ministry said."

    A Russian military Il-20 aircraft with 14 service members on board went off the radar during an attack by four Israeli jets on Syria’s Latakia province, the Russian Defense Ministry said.

    Leave a comment:


  • Azad
    replied
    See the turks turned the whole meeting to an "Artsakh" issue.

    Leave a comment:

Working...
X