Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Scarfaces of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը. ԱԱԾ սենսացիոն բացահայտումը

    Lragir.am

    03.07.2018

    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

    Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

    Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

    Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն ՀՀ դրամ:

    Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ:

    Արա Վարդանյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

    ==========
    The worst was not that we were governed by a regime made by thieves with no sense of sacral limit, but worse of all, made by literal donkeys...
    With all my apologies to the animal kind of that definition......

    Comment


    • Գագիկ Ծառուկյանն ի վիճակի չէր հասկանալու, որ ինքն այլևս ապրում է նոր Հայաստանում

      ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

      03.07.2018


      Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

      Պարոն Սաքունց, Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 112 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով։ Ըստ տուժողի՝ հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, հետո նոր Էդուարդ Բաբայանը։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։ Փաստորեն պատասխանատվության են ենթարկվում նաև Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնողները։

      Այս ձևակերպումն ամբողջությամբ արտահայտում է մինչ թավշյա հեղափոխությունը Հայաստանում ձևավորված այն մոտեցումը, որ օրենքի առջև բոլորը հավասար պատասխանատու չեն եղել, երկրորդ՝ քրեական հանցագործությունների մեջ մեղադրվողները կարող էին պատասխանատվության չենթարկվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կամ, ընդհակառակը, մարդիկ կարող էին քրեական պատասխանատվության ենթարկվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Եվ գործում էր ընտրողական արդարադատության պրակտիկան, որ մինչ այժմ գոյություն ուներ Հայաստանում։ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետի ձերբակալումը խոսում է այն մասին, որ այլևս ընտրովի արդարադատությունը ըստ քաղաքական նպատակահարմարության փակված էջ է։ Այս փաստը ցույց է տալիս նաև մեկ կարևոր հանգամանք, որ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չհասկացավ կամ ի վիճակի չէր հասկանալու, որ ինքն այլևս ապրում է նոր Հայաստանում։ Եվ կարծում եմ՝ այդ անպատժելիության մտածելակերպը որպես գործողություն, որը դրսևորվեց այս վերջին խայտառակ բռնարարքով, վկայում է այն մասին, որ իրապես խիստ հարաբերական է եղել կամ խիստ պայմանական կարելի է Ծառուկյան դաշինքը կամ ԲՀԿ-ն որպես ՀՀԿ-ին ընդդիմադիր կուսակցություն համարել։ Նախ՝ անցած ժամանակահատվածում իրենք պարբերաբար եղել են իշխանության հետ դաշինքի մեջ, և ըստ քաղաքական նպատակահարմարության՝ ինչպես ցանկացել են, այնպես էլ օգտագործել են Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Եվ հիմա Գագիկ Ծառուկյանը, երևի մնալով առանց օգտագործվելու, որոշել է ինքնուրույն գործել և կատարել է, մեղմ ասած, չթույլատրված արարք։ ԲՀԿ-ն կկարողանա՞ գոյություն ունենալ առանց Գագիկ Ծառուկյանի՝ դա արդեն իր խնդիրն է, բայց որ կրիմինալը և քաղաքականությունը, կրիմինալը և իշխանությունն այլևս չեն կարող միատեղվել, միանշանակ է։ Եվ ձերբակալման գործողությունը, քրեական հետապնդման մասին որոշման կայացումը ցույց է տալիս, որ մենք գնում ենք հենց այդ ուղղությամբ։ Քաղաքականությունը չի կարող իրականացվել քրեական մտածողությամբ և գործելակերպով մարդկանց կողմից։

      Սա ցույց է տալիս, որ քաղաքական իշխանությունն ունի քաղաքական կամք օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի ապահովման, դրա իրականացմանը նպաստելու ուղղությամբ, որովհետև եթե վարչապետը որևէ քաղաքական տեսակետից հրահանգ տար ոստիկանությանը կամ դատախազությանը, կամ իրավապահ որևէ մարմնի, ինչպես նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն էին հրահանգում, ապա վստահեցնում եմ ձեզ, որ մենք ոստիկանության կողմից նման գործողության ականատես չէինք լինի։ Սա խոսում է այն մասին, որ իրապես կա օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքն իրականացնելու և գործողության մեջ դնելու քաղաքական կամք։

      Տեղի ունեցածն ի՞նչ հետևանք կունենա առաջիկա արտահերթ ընտրություններին Գագիկ Ծառուկյանի կուսակցության վրա։

      Գործելու է ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը, այլ գործելու են քրեական դատավարության, քրեական օրենսգրքի նորմերը։ Այսինքն՝ պետք է իրականացվի բազմակողմանի օբյեկտիվ քննություն և նրա շրջանակներում եթե ապացուցվի Գագիկ Ծառուկյանի կողմից անմիջական հարվածներ տեղալը կամ առնվազն իր օգնականի կողմից բռնությունների կատարման փաստի ներկա լինելը, չկանխելը, այդ թվում՝ ներկա պաշտոնատար այլ անձանց, որովհետև նշվում է նաև նախարարի անունը, ապա համապատասխան քրեական հետապնդման հիմքով կարծում եմ պետք է սպասել որոշ ժամանակ անց ԱԺ-ում գլխավոր դատախազի միջնորդությանը՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու, այդ թվում՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ գործողություններին։ Սա բացարձակապես կապ չունի քաղաքական այն գործընթացների հետ, որում ապրում ենք և որը ակնկալվում է։ Մենք ապրում ենք կոռուպցիոն համակարգի ապամոնտաժման, քաղաքականությունը ապաքրեականացնելու գործընթացում։ Եվ առանց օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքի ապահովման՝ ես վստահեցնում եմ ձեզ, որևէ ԸՕ չի կարող երաշխիք լինել ազատ և արդար ընտրությունների իրականացման համար։ Այսինքն՝ ինչպես քաղաքականության ապաքրեականացումը, այնպես էլ կոռուպցիոն համակարգի ապամոնտաժումն է հանդիսանում ազատ և արդար ընտրությունների անցկացման երաշխիքը։

      Պարոն Սաքունց, նոր բացահայտումներ են տեղի ունենում Մարտի 1-ի գործով։ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Ինչպե՞ս եք գնահատում։

      Եկեք արձանագրենք մեկ փաստ. Մարտի մեկի՝ իմ որակմամբ պետական ահաբեկչության գործով քննությունը տեղաշարժ արձանագրեց միմիայն ՀՔԾ պետի փոփոխմամբ։ Ի դեպ, սա որպես փաստարկ բոլոր այն կասկածողներին, որ նոր մարդիկ են պետք նոր Հայաստանում իրավական և ժողովրդավարական գործընթացների ապահովման համար։ Սա նշում եմ համեմատության համար, որ նույն գլխավոր դատախազը, որ կարող էր հենց ինքը սեփական նախաձեռնությամբ քրեական հետապնդում իրականացներ նույն Միքայել Հարությունյանի նկատմամբ և որի լիազորություններն ուներ, չի արել, այլ արել է ՀՔԾ նոր պետը։ Երկրորդ՝ կարևորը ոչ թե այն է, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ է մեղադրանք առաջադրվում, այլ քրեական գործի շրջանակում գրանցվել է նոր հոդված՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հիմքով՝ ՔՕ-ի 301 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այսինքն՝ քրեական գործը լրացվում է նոր հոդվածով, առանց որի օբյեկտիվ քննություն հնարավոր չէր, որովհետև մարտի մեկին տասը քաղաքացիների սպանությունը հետևանք էր քրեորեն հետապնդելի գործողության, այն է՝ բռնությամբ սահմանադրական կարգը տապալելու հետևանքն էր։ Իհարկե, բացի այն, որ քրեական գործ է հարուցվել այդ հիմքով և մեղադրանք է առաջադրվել Միքայել Հարությունյանին, նշված այլ անձանց շրջանակը բավական լայն է, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում այդ ժամանակվա ոստիկանապետը, նաև ներքին զորքերի հրամանատարը, ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ պետը կամ նրա տեղակալները, այսինքն՝ ուժային բոլոր կառույցների ղեկավարները։

      Ես ժամանակին մեկ հարց եմ հնչեցրել՝ 2008-ի փետրվարի 19-ին, մինչև մարտի մեկի երեկոյան արտակարգ դրություն մտցնելը և այդ թվում հետագայում ապօրինի քրեական հետապնդումները իմ նշած պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, որտե՞ղ են գտնվել, ի՞նչ հրահանգներ են տվել, ի՞նչ հրահանգներ են ստացել, այս ամենը պետք է դառնա քննության առարկա։ Եվ մենք, առավել քան համոզված եմ, կտեսնենք, որ գործ ունենք առավել քան կազմակերպած բանդայի հետ, որը զավթելով պետական ռեսուրսները և իշխանության լծակները, իրապես ողջ ռեսուրսներն օգտագործել է ՀՀ քաղաքացիների դեմ և կատարել է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու գործողություն։ Եվ առավել քան համոզված եմ, որ մենք շուտով կտեսնենք նաև այդ մարդկանց անունները, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու։ Բացի այդ, այն պաշտոնատար անձինք, ովքեր ժամանակին անգործություն են ցուցաբերել՝ իմանալով պետական այդ հանցագործության մասին, այդ թվում՝ պատգամավորներ, գեներալներ, ԱԳ նախարար, Գագիկ Ծառուկյան, ընդհանրապես փաստահավաք խմբի զեկույցներում նշված շատուշատ հանգամանքներ արդեն դառնում են այս նոր հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում ուսումնասիրության հիմնական նյութերից մեկը։

      Comment


      • Սաշիկ Սարգսյանի որդիների դեմ հաղորդում ներկայացրածը ՀՀԿ-ի «Քուչի Ճլե»ն է. Առավոտ

        Lragir.am

        05.07.2018


        Aravot.am. Ինչպես արդեն հաղորդել ենք, դատախազությունը վերաբացել է 2007-ին կարճված մի գործ, որն առնչվում է Ալեքսանդր Սարգսյանի որդիներին՝ Նարեկին եւ Հայկին. «2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա Հո.-ի Ղևոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով և հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին…

        Իրականացված նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղևոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության և հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

        2018 թվականի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։ Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղևոնդյանը, այլև Հ. Ալ.-ի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

        Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա Ղևոնդյանի հետ, երբ Հ. Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ. Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա. Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։ Կատարվածի մասին տեղեկացել է Հ. Սարգսյանի եղբայրը՝ Ն. Սարգսյանը, և ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղևոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. և Ն. Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի»:

        Նոր մանրամասներ են բացահայտվել, թե ով է Դ. Աշ-ի Սիմոնյանը, որը 11 տարի անց դիմում է ներկայացրել: Դավիթ Սիմոնյանը, որը հայտնի է նաեւ իբրեւ որպես «Բոքսի քուչի Ճլե» կամ «Կենտրոնի կյաժ»՝ 2009-ի ընտրությունների ընթացքում հարձակում էր գործել ՀԱԿ-ի ակտիվիստների վրա:

        Նա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց նաեւ սահմանադրական հանրաքվեի ընթացքում իրականացված խախտումների առնչությամբ: Դավիթ Սիմոնյանը Կենտրոնի մի տեղամասում ՀՀԿ վստահված անձն էր: Բոլորի աչքի առաջ նա նախ կոտրել էր «Իլուր»-ի լրագրողի տեսախցիկը, ապա ընդհարվել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, նաև խոչընդոտել «Ազատության» աշխատանքը։

        Հետագայում 2016 թվականի փետրվարին դատավարության ընթացքում նա պատրաստակամություն էր հայտնել վճարել ընտրախախտումների համար 500 հազարական դրամով տուգանված 3 հոգու համար գումարը՝ պնդելով, թե իր երեք ընկերները «գաղափարի համար են կեղծիքի գնացել», ուստի՝ տուգանքների վճարումն իր վրա կվերցնի։

        Դավիթ Սիմոնյանն այդ ժամանակ հայտարարել էր, թե իր արժանիքներով չի զիջում իշխող կուսակցության պատգամավորներին և Հանրապետականի ցուցակով ցանկանում է հայտնվել գալիք խորհրդարանում»։

        Comment


        • Նախկին մարզպետը որոշել է վրեժ լուծել Ալիկ Սարգսյանից. news.am

          Lragir.am

          05.07.2018

          Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նախկին պաշտոնյաներից մեկի դեմ: NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ խոսքը Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի մասին է:

          Վերջինս մարզպետ պաշտոնը զբաղեցրել է Ալիկ Սարգսյանից հետո՝ 2008 թվականին, երբ Ալիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնից տեղափոխվել է ոստիկանապետի պաշտոնին: Հովակիմյանը պաշտոնավարել է երկու տարի:

          Նշենք, որ Վարդգես Հովակիմյանը նախկինում մեկ անգամ էլ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Պաշտոնանկությունից հետո 2011 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու և պաշտոնեական անփութություն կատարելու համար: Այն ժամանակ դեռեւս Հովակիմյանը հայտարարում էր, որ դրա հետեւում կանգնած է Ալիկ Սարգսյանը:
          Մեր աղբյուրի փոխանցմամբ` Հովակիմյանը այս տարիներին մշտապես բողոքել է Սարգսյանից` նրան համարելով իր անհաջողությունների գխավոր մեղավորը, իսկ հեղափոխությունից հետո, երբ ՀՀԿ-ն կորցրել է իշխանությունը, որոշել է վրեժխնդիր լինել Սարգսյանից:

          Ըստ մեր աղբյուրի` վերջին շրջանում նա շանտաժի է ենթարկել Ալիկ Սարգսյանին`պահանջելով վճարել նախկինում իր կրած ֆինանսական տույժերը: Պատգամավորը հենց շանտաժի ու սպառնալիքի մասին էլ շեշտել է իր հաղորդման մեջ: Առաջիկա օրերին ներկա ու նախկին պաշտոնյաները հրավիրվելու են հարցաքննության:

          Comment


          • Սաշիկ Սարգսյանին ու նրա ընտանիքին իջեցրել են Փարիզ մեկնող ինքնաթիռից. Նոր մանրամասներ

            Lragir.am

            05.07.2018

            Հրապարակը գրում է. «Երեկ առավոտյան Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը կապվել է ԱԱԾ ղեկավարության հետ եւ հրահանգ ստացել՝ կանխել մեկնումը։

            Նրանց իջեցրել են Փարիզ մեկնող ինքնաթիռից, եւ դրանից անմիջապես հետո Ալեքսանդր Սարգսյանին պատկանող Թումանյան փողոցի բնակարանում խուզարկություն է սկսվել։ Մոտ 9 ժամ տեւած խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զենք, գումար եւ առգրավվել է մի գեղանկար։ Իրեն՝ Սաշիկ Սարգսյանին, եւ որդուն՝ Հայկ Սարգսյանին, բերման են ենթարկել»։

            Comment


            • Մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին

              Lragir.am

              04.07.2018

              ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին`բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։

              Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

              Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ հարազատների հետ միասին, ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար: Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը:

              Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:
              Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

              ՀՀ քննչական կոմիտե

              Comment


              • ԱԱԾ-ականները հատուկ գործողություններից հետո իրենց հետ տարել են Ալեքսանդր Սարգսյանին եւ նրա որդուն

                04.07.2018




                Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քիչ առաջ դադարեցրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը շուրջ ութ ժամ տեւած հատուկ գործողությունները եւ հեռացել Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդու՝ Հայկ Սարգսյանի հետ միասին։

                ԱԱԾ-ից դեռ չեն հայտնում՝ ի՞նչ են հայտնաբերել Երեւանի Թումանյան փողոցում գտնվող Սարգսյանների տանը: Լրագրողները ֆիքսել են միայն, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մի քանի փաթեթ են տարել:

                Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ էր արձակվել, քանի որ զենքն օրինական է եղել:
                 

                Comment


                • Ալեքսանդր Սարգսյանի և որդու հանդեպ իրավապահների օպերացիան


                  iravabannet
                   

                  Comment


                  • ՈՒՇԱԳՐԱՎ: Ահա և Սաշիկի Ունեցվածքը Ամերիկայում : Ալեկսանդր Սարգսյանի Ունեցվածքի մի մասը Ամերիկայում է


                    Ars Production
                     

                    Comment


                    • Good...
                      Persistently and meticulously dismantle and decapitate oligarchic cancer in our country.

                      Comment

                      Working...
                      X