Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Is Russia an ally or foe, nowadays?

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Is Russia an ally or foe, nowadays?

    Originally posted by gegev View Post
    There are football, puppet and chess games. I like chess.
    John Bremgartner played first board for the university of Birckley(sp?) California many years ago.
    My uncle Haig(mothers brother) used to trade games with him all the time.
    My big claim to fame is I one time got a draw with John.
    Took me a year to win my first game against Haig.
    I always opened with the Jacko piano.
    Artashes

    Comment


    • Re: Is Russia an ally or foe, nowadays?

      Originally posted by Artashes View Post
      John Bremgartner played first board for the university of Birckley(sp?) California many years ago.
      My uncle Haig(mothers brother) used to trade games with him all the time.
      My big claim to fame is I one time got a draw with John.
      Took me a year to win my first game against Haig.
      I always opened with the Jacko piano.
      Artashes

      There are two strategies while playing chess/politics with powerful (militarily) player:

      a) Shouting after all moves: "What a great move, I admire you"!

      b) "Not bad, but what if?"; and, whenever possible, finding and showing ... the truly strong move that couldn't be argued by a reasonable partner. Indeed if you are able to find such moves.
      Last edited by gegev; 08-21-2012, 02:31 AM.

      Comment


      • Re: Is Russia an ally or foe, nowadays?

        Originally posted by gegev View Post
        There are two strategies while playing chess/politics with powerful (militarily) player:

        a) Shouting after all moves: "What a great move!", I admire you!

        b) Not bad but what if; and, whenever possible, finding and showing ... the truly strong move that couldn't be argued by a reasonable partner. Indeed if you are able to find such moves.
        Not sure if your post was addressing my expression of the pleasure I found in chess or the other poster your post was originally addressed to.
        The translation of the Italian term "Jacko Piano" is "The quiet opening".
        Artashes

        Comment


        • Re: Is Russia an ally or foe, nowadays?

          Originally posted by Artashes View Post
          Not sure if your post was addressing my expression of the pleasure I found in chess or the other poster your post was originally addressed to.
          The translation of the Italian term "Jacko Piano" is "The quiet opening".
          Artashes
          I got your joke, but wanted to connect it with football/puppet/chess politics, thanks!

          I didn’t know about the "Jacko Piano" opening and I took it as a funny chess opening.
          Last edited by gegev; 08-20-2012, 11:09 PM.

          Comment


          • Re: Is Russia an ally or foe, nowadays?

            "I got your joke, but wanted to connect it with football/puppet/chess politics, thanks!"

            Football, pupet or chess? Hmmm I like the puppet the most. It is funny when people are like puppets yet talk about golf, becuase they think they can.

            Chess I don't like, you know why? Because our people are on this board of chess, I detest this game. I like the Marionette so much more ( raising arm of dummy to wave hello )

            Getze Hayastan!

            Comment


            • Re: Is Russia an ally or foe, nowadays?

              Ռուսաստանն ու Թուրքիան ընդդեմ Ղարաբաղի ճանաչման

              ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
              Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2012, 15:45

              Ոչ այնքան մոռացված ժամանակներում, ՄԱԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի շահերի հետ կապված հարցերի քննարկմանը Ռուսաստանն անփոփոխ քվեարկում էր այնպես, ինչպես Թուրքիան: Ռուսաստանն ու Թուրքիան դատապարտված են ոչ միայն հակասությունների, այլեւ ակնհայտ ռազմավարական դիմակայության, քանի որ նրանց աշխարհքաղաքական իրավիճակում եթե փոփոխություններ էլ եղել են, ապա միայն դիմակայության ուժգնացման ուղղությամբ:
              Սակայն «հայկական թեմայով» մշտապես առկա է համաձայնություն եւ քաղաքական պայմանավորվածություն ռուս-թուրքական հարաբերություններում: Արդեն բավական վաղուց, նույնիսկ «ճշմարիտ հայ եվրասիականները», որոնք Ծաղկաձորում հավաքների փորձ ունեն, հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը հակասում է Ռուսաստանի շահերին: Ընդ որում, խոսքը նույնիսկ Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումների նույնության մասին չէ. նկատի են առնվում նույնիսկ առավել սկզբունքային դիրքորոշումները, որոնք կապված են երկարաժամկետ ռազմավարական խնդիրների հետ:
              Վրաց-օսական հակամարտության պահին Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը՝ «Լեռնային Ղարաբաղում այլ իրավիճակ է, եւ անկախության ճանաչումը նրա վրա չի տարածվում», ահռելի դեր խաղաց ոչ միայն Հայաստանի հասարակական կարծիքի վերանայման, այլեւ նրա քաղաքական ղեկավարության «արտաքին նոր քաղաքական կուրսի» գործում: Ներկայում նույնիսկ կիսատ-պռատ փորձերը ԼՂՀ միջազգային ճանաչման մասով հարուցում են Ռուսաստանի գրգռվածությունը եւ հնարավոր է՝ երկյուղը:
              Խնդիրն ամենեւին ինչ որ նախադեպ ստեղծելու մեջ չէ, ինչը կարող է կողմնորոշիչ լինել ռուսաստանյան ինքնավարությունների համար, այլ ավելի ակտուալ սպառնալիքի՝ տարածաշրջանային քաղաքականությունում Ռուսաստանի նախաձեռնությունների կորուստը: Ռուսաստանին ձեռնտու է ներկայիս ստատուս-քվոն, սակայն մինչեւ այն սահմանը, քանի դեռ տվյալ խնդրում պահպանվում է արտաքին մասնակցության բալանսը, եւ արտաքին դերակատարներից ոչ ոք ձեռք չի բերում առավելություն:
              Պետք է նշել, որ որոշակի քաղաքական նախաձեռնությունները ոչ միշտ են հնարավոր, եւ եթե կորսվել է առանցքային ժամանակը, քաղաքականությունը դաժանաբար վրեժ է լուծում:
              90-ականներին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ձեռքից բաց թողեց, ավելի որոշակի ասած՝ հրաժարվեց ԼՂՀ միջազգային ճանաչման նախաձեռնություններից: Օրինակ, չընդունվեցին Իրանի նախաձեռնությունները՝ ոչ մեծ իսլամական երկրների կողմից ԼՂՀ ճանաչման վերաբերյալ: Արդյոք Հայաստանի ԱԳՆ համակարգչում կա այս տեղեկատվությունը, թե այն դարձել է քաղաքական գործիչների սեփականությունը, - բայց այն, որ ԼՂՀ ճանաչման տեսակետից 90-ականները եղել են ամենաբարենպաստ ժամանակաշրջանը, ակնհայտ է, եւ այդ նախաձեռնությունների իրականացման գլխավոր արգելակը եղել է Ռուսաստանը:
              Սակայն պարզվել է, որ «ղարաբաղյան» իրավիճակում ստատուս-քվոն Մոսկվային հետաքրքրում է ամենեւին էլ ոչ հայկական շահերի պաշտպանության մարտավարության շրջանակում, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործարքի հարմար պահի սպասելու մասով: Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա զգացել է իր մաշկի վրա, եւ նույնիսկ ԱԳ նախարար Նալբանդյանն է զգացել, թե ինչպես է դարձել սեփական պատրանքների պատանդը 2008-ի նոյեմբերին, երբ նախագահ Մեդվեդեւն անձամբ հանդես եկավ ռուս-թուրք-ադրբեջանական գործարքի կազմակերպման մենեջերի դերում: Ռուսաստանի այս հակահայկական նախաձեռնության տապալումը դարձավ այդ երկրի արտաքին քաղաքական լուրջ անհաջողություններից մեկը:
              ԼՂՀ միջազգային ճանաչման նույնիսկ շատ զգույշ եւ ոչ պերճաշուք գործընթացը կարող է շատ վտանգավոր դառնալ Ռուսաստանի համար, առաջին հերթին այն պատճառով, որ ԱՄՆ եւ Ֆրանսիան չեն պատրաստվում խոչընդոտներ հարուցել դրա համար, եւ նվազագույնը «աչք կփակեն» դրա վրա: Բայց, ժամանակի ընթացքում, կարող է առաջանալ իրավիճակ, երբ Ֆրանսիան եւ ԱՄՆ (ինչպես նաեւ նրանց գործընկերները), կգերադասեն օգտվել ճանաչման գործընթացից. իսկ ինչու ոչ, եթե ամեն ինչ տեղի է ունենում անթերի, ստվեր չգցելով առաջատար տերությունների վրա:
              Ներկայում, նորանկախ պետությունների «սահմանափակ ճանաչումը» ընկալվում է հեգնանքով եւ ծաղրով, բայց ինչի կարող են հանգեցնել այդ նախադեպերը, դժվար է այսօր ասել: Հնարավոր է, ԱՄՆ այս կամ այն ձեւով հավանության արժանացնի տվյալ գործընթացը ԼՂՀ հանդեպ, որպես հակադրություն Ռուսաստանի դիրքորոշմանը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման մասով:
              Իսկ ինչ է ձեռնարկելու Ռուսաստանը: Իհարկե, այդ ազդեցիկ տերությունն ունի շատ քաղաքական ռեսուրս, բայց, թերեւս, առավել էֆեկտիվը կդառնա Հայաստանի ներքաղաքական ռեսուրսի օգտագործումը, ինչպես նաեւ ԼՂՀ ղեկավարության անկախ դիրքի բացակայությունը:
              Միաժամանակ, կլինեն ակնհայտ փորձեր՝ Ռուսաստանի հայկական համայնքներին եւ կազմակերպություններին պարտադրել կասկածի տակ առնել ԼՂՀ միջազգային ճանաչման նպատակահարմարությունը: Ռուսաստանի տվյալ քաղաքականությունը մեծ հաճույքով կհովանավորի Ադրբեջանը: Ռուսական ԶԼՄ-ներում, ամենից առաջ, կսկսվեն ԼՂՀ-ն որպես ճանաչման արժանի պետություն վարկաբեկելու փորձեր:
              Դրա համար, Ստեփանակերտում անհրաժեշտ է անհապաղ իրականացնել դեմոնստրատիվ եւ իրատեսական միջոցառումներ ներկայիս իմիջը հաղթահարելու համար: Այլապես, տվյալ խոցելիությունը դուրս կլողա շատ անպատեհ պահի, ընդ որում նրանց կողմից, որտեղից ամենից քիչն է սպասվում:

              Comment


              • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                Հայաստանի դեմ գլխավոր գրոհն առայժմ Ռուսաստանում չի սկսել


                Իգոր Մուրադյան
                Մեկնաբանություն - Կիրակի, 13 Հունվարի 2013, 18:08

                Ռուսական փորձագիտական հանրության խնդիրը Հայաստանի վերաբերյալ
                Պետությունների մեծ մասում քաղաքագիտական փորձագիտական հանրությունների մեծ մասը ճգնաժամային վիճակում է, ընդ որում՝ գաղափարական ճգնաժամին զուգահեռ, առկա են կազմակերպական եւ «կանոնադրական» բնույթի խնդիրներ: Ժամանակակից քաղաքական էլիտան հավատացել է, որ իր ստացած կրթությունն իրենց երաշխավորում է ռազմավարական եւ այլ սխալներից, եւ ցուցադրում է փորձագետների ծառայությունից օգտվելու անհրաժեշտության բացակայություն:
                Քաղաքական էլիտայի տրանսֆորմացիաներն, իհարկե, կարեւոր դեր են խաղում փորձագիտական հանրությունների ներկայիս խղճուկ վիճակի հարցում, սակայն, դրան զուգահեռ, դրանում վճռական նշանակություն է ունեցել ռազմավարական խնդիրների, որպես այդպիսին, սահմանափակումը: Մեծ հաշվով, լիարժեք քաղաքական փորձագիտական հանրություն չի կարող լինել այն պետություններում, որոնք չեն զբաղվում կամ շահագրգռված չեն աշխարհքաղաքականությամբ:
                Ըստ էության, Արեւմտյան հանրությունում միայն ԱՄՆ եւ մասնակի Ֆրանսիան են շահագրգռված փորձագիտական հանրության ուժեղացմամբ, որոնք փաստացի բացակայում են Արեւմուտքի այլ երկրներում, որտեղ ձեւավորվել է քաղաքական վերլուծության դարավոր ավանդույթ:
                Ներկայում մի շարք ոչ մեծ պետություններում, որոնք գտնվում են քաղաքական բարձր լարման տարածաշրջաններում, ձեւավորվում են քաղաքական վերլուծության ավելի հետաքրքիր կենտրոններ եւ խմբեր, քան խոշոր, տնտեսապես զարգացած պետություններում: Խոշոր տերությունների մայրաքաղաքներում, նախկինի պես, անվստահություն են տածում «մարգինալ գոտիներում» «ազգային» վերլուծական կենտրոնների հանդեպ, սակայն ավելի հաճախ է ընդունվում, որ տվյալ ոչ մեծ երկրներում առկա են ավելի ստեղծագործական եւ տեղեկատվական բովանդակալից ռեսուրսներ:
                Միեւնույն ժամանակ, անշուշտ, նկատելի է, որ առավել ազդեցիկ վերլուծական կորպորացիաներում սկսում են մտահոգությամբ դիտարկել տվյալ «մարգինալ գոտիների» վերլուծաբաններին ու փորձագետներին, որոնք համարվում են մրցակիցներ: Առաջատար վերլուծական կենտրոնները ներկայիս դրությամբ մեծ թվով վերլուծաբաններ ու փորձագետներ են ներգրավել «երրորդ աշխարհի» եւ այլ «մերժված» տարածաշրջանների երկրներից, նրանց ինտեգրելով իրենց մշակումներին եւ գլոբալ ինտերակտիվ գործընթացին:
                Բավական մեծ թվով փորձագետներ են ներգրավվել Արեւելյան Եվրոպայից ու նախեւառաջ Ռուսաստանից: 90-ական թվականներին ռուսաստանցի փորձագետները հայտնվեցին ծայրահեղ նվաստացուցիչ վիճակում: Օրինակ, միջազգային կոնֆերանսներում ռուսաստանցի մասնագետները չէին համարձակվում անգամ մասնակի պաշտպանել Ռուսաստանի շահերը, քանի որ դա «վատ տոնի» նշան էր եւ նշանակում էր նրանց վտարումը դրամաշնորհ ստացողների շարքից, զրկելով գոյության միջոցներից: Այն ժամանակ միջազգային ասպարեզում Ռուսաստանի շահերը պաշտպանում էին էթնիկ հայերն ու Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչ փորձագետները (առավել անկախ, ազատ մտածող մարդիկ):
                Ռուսաստանն ուներ եւ ունի փորձագիտական հանրություն ձեւավորելու հնարավորություն, քանի որ ի տարբերություն եվրոպական առաջատար եւ Մերձավոր Արեւելքի որոշ պետությունների, դատապարտված է վարել աշխարհքաղաքականություն: Սակայն, նույնիսկ այս հնարավորությունը կարող է բաց թողնվել, եթե Ռուսաստանի քաղաքականությունը շարունակի իրական աշխարհքաղաքական խնդիրների անտեսումը:
                Ներկայում ռուսական ինտելեկտուալ դասին ինչ որ չափով հաջողվել է հաղթահարել այդ վիճակը, այն բանի հետեւանքով, որ ռուսական իշխանությանը սկսել են հետաքրքրել արտաքին ու ներքին քաղաքական, պաշտպանության եւ անվտանգության խնդիրները: Միեւնույն ժամանակ, քաղաքականության ոլորտի ոչ միայն «կիրառական» ինստիտուտները, այլեւ ակադեմիական ինստիտուտները, որոնց թույլ են տվել դուրս գալ լիբերալիզմի ճնշումից, ստացել են մի շարք առաջադրանքներ քաղաքական էլիտային սպասարկելու համար:
                Ներկայում ռուսաստանցի փորձագետները միաձայն բղավում են, որ եթե Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց, Մոսկվան դա չի նկատի, սակայն եթե դա իսկապես այդպես է, ապա ինչ կարիք կա դրա մասին բղավել: Հայաստանը, աշխարքաղաքական կարեւոր խնդրին զուգահեռ, կատարել է օրինակելի գործընկերոջ գործառույթ, որի կապակցությամբ չկա եւ չի կարող լինել խնդիր: Ընդ որում, ոչ միայն այսպես կոչված «հասարակական» հարաբերությունների ոլորտում, այլեւ տարբեր ասպարեզներում ռուս-հայկական հանդիպումներն անցկացվում էին բանկետների ու էժանագին կենացների ոգով: Ռուսները բավական շահագրգիռ էին նման ոճով եւ չէին ցանկանում թույլ տալ քաղաքական բանավեճի սկսվելը:
                Այնուամենայնիվ, այդ բանավեճը սկսեց եւ ռուսների համար դարձավ բավական տհաճ, քանի որ պարզվեց, որ այդ դեպքի համար նրանք չունեն որեւէ լուրջ փաստարկ: Փոխարենը, բաց են թողնվել հնարավոր բոլոր սպառնալիքները, լավագույն դեպքում՝ նախազգշացումներ, եւ կրկին՝ ոչ մի հիմնավոր փաստարկ: Մինչ այժմ ներգրավվել են ամենեւին էլ ոչ ակադեմիական բնույթի փորձագետներ, այլ քարոզիչների բավական կասկածելի ցանցի ներկայացուցիչներ, որոնք տանամյակներ շարունակ սովորել են փող վերցնել ումից ասես, այդ թվում նրանցից, որոնց դեմ հանդես են եկել: Ներկայում նրանք ներգրավված են հակահայկական քարոզչության մեջ:
                Կարելի է ենթադրել, որ պրոֆեսիոնալ քաղաքական փորձագետները չեն ներգրավվելու ռուսական ազգային շահերի պաշտպանության «ազնիվ» գործին, քանի որ նրանք պարզապես չեն կարող դա իրականացնել «նյութի» ու փաստարկների բացակայության պատճառով: Թեեւ, առանց այդ հանգամանքների էլ կարելի է աշխատել, եթե դրա համար լավ վճարեն:
                Ուսումնասիրելով Արեւմուտքի առաջատար եւ երկրորդական վերլուծական կենտրոնների եւ ինստիտուտների փորձը, երբ որոշակի փորձագետներ իրենց ղեկավարության թույլտվությամբ ընդունում են պարգեւներ, ռուս փորձագետները, թերեւս, սպասում են նման դիրեկտիվների: Արդեն բազմաթիվ ռուս քաղաքագետներ ու մեկնաբաններ գոյություն են պահում ադրբեջանական փողերով եւ երազում են թուրքական դրամաշնորհների մասին, այնպես որ, փորձն արդեն առկա է, բայց ոչ բոլորի մոտ: Ներկայում Մոսկվայում «քաղաքական վերլուծության» մեջ հաջողության չափանիշը ադրբեջանական փողեր ստանալն է:
                Հանուն ճշմարտության պետք է ասել, որ նույնիսկ նման այլանդակության պայմաններում Ռուսաստանում կան ինտելեկտուալներ, որոնք մերժել են նման առաջարկները, այդ մասին լավ հայտնի է, եւ այդ մարդկանց կերպարը լիովին հասկանալի է: Ո՞րն է այս մարդկանց նման պահվածքի իմաստը: Այդ մոտիվացիան նույնպես ունի իր տրամաբանությունը: Այս մարդիկ հասկանում են, որ կաշառքը վերցնելուց հետո կկորցնեն իրենց դիրքերը եւ հետաքրքրությունն իրենց հանդեպ, նույնիսկ նրանց կողմից, ովքեր պատրաստ են առատաձեռն վճարել կասկածելի ծառայությունների դիմաց:
                Պետք է ասել, որ նման փորձ ունեն ԱՄՆ եւ Եվրոպայի շատ փորձագետներ, որոնք իրենց ծառայությունների դիմաց վճարվելով, կորցրել են իրենց դիրքերը եւ ստիպված են լռել: Սակայն, ի տարբերություն Արեւմուտքում գործող մեխանիզմների, որտեղ նման գործունեությունը համաձայնեցվում է հետազոտական կազմակերպությունների ղեկավարության հետ, կամ տեղի է ունենում ավտոնոմ ռեժիմում, ապա Ռուսաստանում, «անկախ» փորձագետների կողքին, առկա է նման գործունեության համաձայնեցումն իշխանությունների հետ, որոնք անձնավորվում են ումով ասես:
                Այնուամենայնիվ, Հայաստանի դեմ գլխավոր գրոհն առայժմ Ռուսաստանում չի սկսել: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ նման որոշում Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը չի ընդունել: Այն մտածելու է մինչեւ ամառվա սկիզբ կամ կեսերը, եւ երեւում է այդ որոշումն այդպես էլ չի ընդունվելու: Սակայն, գրոհի փոխարեն Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, իրականացվելու է դոզավորված ճնշում Հայաստանի վրա, այդ թվում ԶԼՄ-ների եւ փորձգիտական հանրության միջոցով:
                Ինչո՞ւ է հենց նման որոշում ընդունվելու՝ հայտնի կդառնա ավելի ուշ: Ի դեպ, դա նշանակում է ոչ միայն այն, որ Մոսկվայում նախընտրում են չբարդացնել սեփական վիճակը Հարավային ուղղությամբ, այլեւ այն, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ սկսել են քաղաքական հարաբերություններ:
                Պետք է նաեւ նշել, որ ի տարբերություն ռուս փորձագետների, որոնց գործունեության մեջ որոշ տրամաբանություն կա՝ նրանք, այնուամենայնիվ, պաշտպանում են սեփական երկրի շահերը, որոշակի բնույթի հայ փորձագետները պաշտպանում են Ռուսաստանի շահերը կամ առանց վճարի, կամ ամենատհաճ ձեւով վճարով:
                Տղերք, վերջ տվեք դրան, այլապես կդադարեք լինել տղերք:

                Comment


                • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                  Ապտակ Հայաստանին. այտերը շատ են, իսկ մտքերն ու լեզունե՞րը

                  ԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
                  Մեկնաբանություն - Երկուշաբթի, 14 Հունվարի 2013

                  Հայաստանի ակտիվ հանրույթի մի զգալի մասին վրդովեցրել է ռուսական պետական РТР հեռուստաալիքով ցուցադրված մի հաղորդում, որում ոչ անհայտ Ալեքսանդր Պրոխանովը հուշեր է պատմել ղարաբաղյան պատերազմից, ադրբեջանցիների հետ իր ջերմ հարաբերություններից եւ հայերին ներկայացրել որպես ջարդարարներ:
                  Այն, որ ռուսական այսպես ասած փորձագիտական-մտավորական իստեբլիշմենտի համար դա նորություն չէ, աննախադեպ չէ, պարզ է: Պրոխանովը առաջինը չէ, վերջինն էլ չի լինելու: Դրանից առաջ օրինակ Միխայիլ Լեւոնտեւն էր, որ հայտարարել էր, թե Հայաստանը որպես պետություն իր ներկայիս տեսքով պարտական է Ռուսաստանին:
                  Թեեւ, այսեղ իհարկե Լեւոնտեւն ինչ որ առումով իրավացի էր. եթե Ռուսաստանը չլիներ Հայաստանի ներկայիս պետականության հիմնական սնուցողներից մեկը՝ մտածողության, մշակույթի, քաղաքական համակարգի արատների, հակաժողովրդական բնույթի իշխանության գլխավոր հովանավորի առումով, ապա Հայաստանը որպես պետություն կարող էր բոլորովին այլ տեսք ունենար, քան ներկայում: Դա իմիջիայլոց:
                  Պրոխանովից եւ Լեոնտեւից առաջ էլ Հայաստանում ՌԴ դեսպանն էր հայտարարել, թե հայերի ինքնությունը պահպանվում է Ռուսաստանի շնորհիվ: Վերջերս էլ Վիկտոր Խրիստենկոն Հայաստանը էքսկլավի հետ էր համեմատել, տարիներ առաջ Հայաստանը ռուսների համար ֆորպոստ էր, ու էլի շատ ու շատ այդօրինակ բաներ:
                  Այդ ամենը վկայում է, որ գործ ունենք ոչ թե պատահականությունների, կամ այսպես ասած «անձնական կարծիքների» հետ, որոնք ընդունված կատեգորիա են «ռուսական գծում», այլ մտածված, հետեւողական քաղաքականության, մեթոդաբանության:
                  Ընդ որում, այստեղ կա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հենց Ռուսաստանի խնդիրը:
                  Միգուցե Մոսկվային չի գոհացնում այն, որ Հայաստանը փորձում է հանդարտորեն դիվերսիֆիկացնել իր տնտեսական, անվտանգության, քաղաքական կողմնորոշումներն ու ուղղությունները: Միգուցե Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանում հասարակությունը շատ ավելի արագ ձերբազատվի «օրհնված սհաթի» կարծրատիպերից եւ սկսի արտաքին գործընկերներին նայել շատ ավելի ռացիոնալ պրիզմայով: Միգուցե Մոսկվան դա է ուզում եւ հետեւողականորեն, մեթոդիկ կերպով փորձում է գեներացնել այդօրինակ տրամադրությունները Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում:
                  Այդ դեպքում իհարկե հակահայկական ելույթները եւ ձեւակերպումները թերեւս այն եզակի պարագաներն են, երբ Ռուսաստանը կատարում է Հայաստանի շահից բխող քայլեր:
                  Եթե ավելի լուրջ, ապա պրոխորովատիպ ձեռնարկները Մոսկվայի խնդիրն են, որովհետեւ եթե դրանց արձագանքում է անգամ Արտաշես Գեղամյանն ու ասում, թե Պրոխորովը նման հայտարարություններով ական է դնում Եվրասիական միության գաղափարի տակ, ապա այստեղ իհարկե իրավիճակը լուրջ է:
                  Հայաստանի խնդիրը սկսում է ոչ թե պրոխորովատիպ ձեռնարկներից, այլ դրանց հանրայնորեն եւ քաղաքականապես պատրաստ չլինելուց:
                  Փաստացի, Հայաստանի քաղաքական դասից հրապարակային արձագանքով հանդես է եկել միայն Արտաշես Գեղամյանը, որքան էլ նրան ոչ թե քաղաքական, այլ երաժշտական ամպլուայի տեր համարենք: Որեւէ այլ քաղաքական ուժ, գործիչ կարծես թե ուշադրություն չի դարձրել ռուսական պաշտոնական պրոպագանդայի հերթական հակահայկական ձեռնարկին:
                  Դա, օրինակ, Հայաստանի մեծ խնդիրներից մեկն է, երբ ասենք տարիներ շարունակ քաղաքական ընդդիմադիր կամ այլընտրանքային համակարգերը ուզուրպացրել էին մի քանի քաղաքական ուժեր, որոնք տվյալ պարագայում «պապից ավելի գծատեր» էին եւ հանդիսանում էին ռուսական կողմնորոշման պահապանները Հայաստանում:
                  Հայաստանի մյուս խնդիրն էլ այն է, որ քաղաքական դաշտում գոյություն չունի քիչ թե շատ սոլիդ, ազդեցիկ ազգայնական մի ուժ, որի խնդիրը կլինի ոչ միայն այդօրինակ ձեռնարկների սկզբունքային արձագանքը, այլ ընդհանրապես հանրային-քաղաքական իմունային համակարգի առանցք ձեւավորելը, որը միգուցե կարող է ընդհանրապես հանդիսանալ կանխարգելիչ գործոն:
                  Բանն այն է, որ այսպես ասած ազգային կամ ազգայնական դիրքերից հանդես եկող ներկայիս կուսակցությունները բացարձակապես դուրս են իրենց վերնագրերից եւ կոչերից եւ իրականում հանդիսանում են բիզնես-քաղաքականություն «գծի» հետեւորդ, ոչ միայն չձեւավորելով պետական-ազգային իմունային համակարգի առանցքը, այլ հանդիսանալով այդ ուղղությամբ մարտահրավերներից մեկը:
                  Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի արձագանքին, ապա թերեւս կասկած չկա, որ նրա բերանով արձագանքում է Սերժ Սարգսյանը:
                  Թվում է, թե դա ընդհանրապես լռելուց ավելի լավ է, բայց երբ խոսքն իշխանության արձագանքի մասին է, ապա այստեղ արդեն գործ ունենք լուրջ խնդրի հետ: Իշխանությունն ունի պաշտոնական խոսնակներ, եւ եթե առաջին դեմքերն անձամբ չեն անում հայտարարություններ, ապա կան դեպքեր, երբ հայտարարությունների մակարդակը պետք է լինի առնվազն ի դեմս խոսնակների: Իսկ սա այդ դեպքն է, նկատի ունենալով այն, որ հակահայկական սուտը եւ կեղծիքը հեռարձակվել է պետական հեռուստաալիքով:
                  Օրերս, ՀԱՊԿ Վեհաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ ակնհայտորեն ակնարկելով առաջին հերթին Ռուսաստանին, ով ռազմավարական զենք է վաճառում Ադրբեջանին, որ դաշինքի անդամները չպետք է անեն քայլեր, որոնք վտանգում են մյուս անդամների շահերը:
                  Դրանից անմիջապես հետո Խրիստենկոն Հայաստանը Կալինինգրադի մարզի հետ համեմատեց: Հիմա էլ Պրոխորովը: Ռուսաստանն ըստ ամենայնի շատ է զայրացել Հայաստանի անհնազանդությունից:
                  Ժամանակն է իհարկե անհնազանդությունից անցնել պարզապես պետական վարքագծի, կամ ինչպես Իգոր Մուրադյանն էր նշել իր հոդվածներից մեկում՝ անցնել քաղաքական հարաբերությունների:
                  Պետականության պարագայում անհնազանդության քաղաքականությունը ոչ միայն ժամանակավրեպ, ոչ համարժեք եւ ավանտյուրային մտածողության հետեւանք կամ դրսեւորում է, այլ նաեւ շատ վտանգավոր խաղ կրակի հետ: Պետականությունը պետք է զուգորդվի պետական քաղաքականությամբ՝ ինչն իհարկե հնարավոր է միայն պետական մտածողության եւ պատկերացումների դեպքում, ինչը Հայաստանի իշխող համակարգի պարագայում բացակայում է արդեն մոտ մեկուկես տասնամյակ, ինչն էլ հանգեցրել է Ռուսաստանում Հայաստանի հետ աշխատանքի այդօրինակ մեթոդաբանության հաստատմանը:
                  Անհնազանդությունն այն փոխելու, Մոսկվայում այդ մոտեցումները վերանայելու լավագույն տարբերակը չէ: Դրանք չեն վերանայվի, քանի դեռ չկա պետական մտածողություն եւ քաղաքականություն: Ընդ որում, պետք չէ նաեւ անհնազանդությունն անցկացնել կամ սղղացնել պետական քաղաքականության անվան տակ, որովհետեւ հասկացությունները նենգափոխելը ոչ թե կչեզոքացնի, այլ ընդամենը կնենգափոխի նաեւ մարտահրավերները:
                  Եվ մյուս խնդիրը, որ ակնհայտորեն դրսեւորվում է այդօրինակ իրավիճակներում: Դա Ռուսաստանի մոտ երկու միլիոնանոց հայկական համայնքի բացարձակ հարմարվողականությունն ու քաղաքական անմեղսունակությունն է: Պրոխորովատիպ որեւէ դրսեւորման պարագայում այդ համայնքի որեւէ կազմակերպություն, ներառյալ ամենից ազդեցիկը համարվող Ռուսաստանի հայերի միությունը՝ իր Արա Աբրահամյանով հանդերձ, չի դրսեւորում սկզբունքային եւ հայեցակարգային որեւէ արձագանք:
                  Դա էլ թերեւս զարմանալի չէ, քանի որ հասկանալի է, թե ինչ սկզբունքով են Ռուսաստանում աշխատում հայկական կազմակերպությունների հովանավոր մեծահարուստ հայերը: պարզապես պետք է նաեւ արձանագրել, որ այստեղ եւս գործ ունենք հասկացությունների նենգափոխման հետ, երբ հայկական է համարվում կամ անվանվում մի բան, որը ռազմավարական որեւէ կապ չունի հայկականի հետ, իսկ տակտիկական կապերն էլ պայմանավորվում են ընդամենը ռուսական ռազմավարությամբ:
                  Հայկական ռազմավարությունն առայժմ ներառում է հայաստանյան փոքրաթիվ քաղաքացիական, մեդիա եւ փորձագիտական շրջանակներ, ինչպես նաեւ քաղաքական մի քանի դեկլարացիաներ, որոնք սակայն, հասկացությունների նենգափոխման ընդհանուր մթնոլորտում ինքնաբերաբար ենթարկվում են նենգափոխման, ներկայացվելով որեւէ «հակա»-ի կամ «մետ»-ի շրջանակում՝ առարկայությունից կտրելու եւ ընդհանուր անառարկության անդորրը չխախտելու գերնպատակով:

                  Comment


                  • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                    Originally posted by Vrej1915 View Post
                    Ապտակ Հայաստանին. այտերը շատ են, իսկ մտքերն ու լեզունե՞րը

                    ԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
                    Մեկնաբանություն - Երկուշաբթի, 14 Հունվարի 2013

                    Հայաստանի ակտիվ հանրույթի մի զգալի մասին վրդովեցրել է ռուսական պետական РТР հեռուստաալիքով ցուցադրված մի հաղորդում, որում ոչ անհայտ Ալեքսանդր Պրոխանովը հուշեր է պատմել ղարաբաղյան պատերազմից, ադրբեջանցիների հետ իր ջերմ հարաբերություններից եւ հայերին ներկայացրել որպես ջարդարարներ:
                    Այն, որ ռուսական այսպես ասած փորձագիտական-մտավորական իստեբլիշմենտի համար դա նորություն չէ, աննախադեպ չէ, պարզ է:


                    ...

                    Հայկական ռազմավարությունն առայժմ ներառում է հայաստանյան փոքրաթիվ քաղաքացիական, մեդիա եւ փորձագիտական շրջանակներ, ինչպես նաեւ քաղաքական մի քանի դեկլարացիաներ, որոնք սակայն, հասկացությունների նենգափոխման ընդհանուր մթնոլորտում ինքնաբերաբար ենթարկվում են նենգափոխման, ներկայացվելով որեւէ «հակա»-ի կամ «մետ»-ի շրջանակում՝ առարկայությունից կտրելու եւ ընդհանուր անառարկության անդորրը չխախտելու գերնպատակով:
                    Glad to hear eventually that Armenia needs such allies that don’t ignore its interests.

                    We must remind our allies that supplying strategic weapons to Azerbaijan is not a friendly action towards Armenia. If we don't dare tell it to Russians; Azeries will get more and more ... sophisticated weapons from Russia.

                    We are a small country, but that doesn't mean necessarily that we are puppets.
                    Last edited by gegev; 01-15-2013, 01:12 AM.

                    Comment


                    • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                      Վերջ «եղբայրությանը»


                      Հայկ Արամյան
                      Քաղաքականություն - Երեքշաբթի, 15 Հունվարի 2013, 11:22

                      Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է կառավարության ներկայացրած առաջարկությանը՝ Հայաստանի հետ ռազմատնտեսական համագործակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
                      Այս տեղեկատվությունը բավական հատկանշական է վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակի ֆոնին: Այդ հարաբերություններն ընդհանուր առմամբ կարելի է համարել լարված, որը կապված է մի շարք իրադարձությունների հետ:
                      Նախ, 2009-ին Ռուսաստանը փորձեց Ղարաբաղի վերաբերյալ համաձայնություն պարտադրել Հայաստանին, որը ենթադրում էր Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ: Դրան հետեւեցին ժամանակակից զենքի կանոնավոր ու զանգվածային մատակարարումներն Ադրբեջանին, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ մի շարք համաձայնությունները, որոնք անտեսում են Հայաստանի շահերը:
                      Այս իրադարձություններին զուգահեռ, Հայաստանի հասարակության մեջ սկսեց հայ-ռուսական հարաբերությունների վերաիմաստավորման գործընթաց: Նախկին կարծրատիպերը, որոնք ռուսական քարոզչության արդյունքում ամրագրվել էին հայերի շրջանում, սկսեցին տեղի տալ: Այդ իրադարձությունների հակահայկական բնույթն այնքան ակնհայտ էր, որ արագացրեց այդ ընթացքը:
                      Իրենք՝ ռուսներն, ակնհայտորեն պատրաստ չէին իրավիճակի նման փոփոխությանը, քանի որ թերեւս հանգիստ էին, որ «հայերի դեպքում խնդիրներ չեն կարող լինել»: Եւ երբ խնդիրներն ի հայտ եկան, Մոսկվայի առաջին արձագանքն այն էր, որ հայ հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները նենգափոխելով, այն ներկայացնեին որպես մի քանի քաղաքագետի ու լրատվամիջոցի տեսակետ, «պատահականություն»: Ռուսական ԶԼՄ-ներում սկսեց հակահայկական իսկական արշավ, ընդհուպ վիրավորանքների աստիճանի:
                      Այնուամենայնիվ, Մոսկվայում չէին կարող չհասկանալ, որ խնդիրն առավել քան բարդ է ու խորքային, եւ կապված չէ մի քանի քաղաքագետի ու լրատվամիջոցի «քմահաճույքի» հետ: Բանն այն է, որ հնարավոր չէ երկար ժամանակ լռության մատնել կուտակվող խնդիրները, կամ առավելագույնը կենացներ ասել «հավերժ բարեկամության ու ռազմավարական դաշնակցության» մասին: Բացի այդ, աշխարհում խորքային փոփոխություններ են կատարվում, որտեղ Հայաստանին տրվում է բավական հետաքրքիր ու ծավալուն դեր, որն ինչ որ տեղ հակասում է ռուսական քաղաքականության նպատակներին: Իսկ իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը, որպես պետություն, կամ պետք է ստանձնի այդ դերը, կամ պետք է վերանա որպես ինքնիշխան միավոր: Այլ ընտրություն պարզապես չկա:
                      Նման իրավիճակում, Մոսկվան ու Երեւանը կամ պետք է գնան Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու ճանապարհով, կամ պետք է «եղբայրական» հարաբերություններից անցում կատարեն դեպի քաղաքական հարաբերություններ: Ռուսաստանի համար հոգեբանորեն դժվար է Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելը, այն պայմաններում, երբ ռուսական քաղաքական վերնախավերի մոտ կարծրացած է «հայերի հետ խնդիրներ չեն կարող լինել» գիտակցությունը:
                      Խնդիրները սակայն, ինչպես նշվեց, կան, եւ դրանք պետք է լուծվեն: Ինքնիշխանությունից զրկված Հայաստանը դառնալու է չափազանց մեծ բեռ ու գլխացավանք ոչ միայն Մոսկվայի, այլեւ ուժային մյուս կենտրոնների համար: Շատ ավելի ձեռնտու է համաշխարհային քաղաքական գործընթացներին համարժեք ու մասնակից գործընկերը, որն անվտանգություն սպառողից վերածվի անվտանգության նոր համակարգերի կերտման մասնակից-գործընկերոջ:
                      Չնայած Մոսկվայում ներկայիս հակահայկական հիստերիային, քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջեւ կարծես թե մեկնարկում են: Հայաստանի հետ ռազմատնտեսական համագործակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Կրեմլի որոշումը կարծես թե դրա վկայությունն է:

                      Comment

                      Working...
                      X