Re: Is Russia an ally or foe, nowadays?
Չինական մատ ռուսական Սմերչին
Հայկ Արամյան
Երեքշաբթի, 20 Օգոստոսի 2013,
Ազատություն ռադիոկայանը տեղեկացրել է, որ Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել AR1A հրթիռային համալիրներ, որոնք ռուսական Սմերչի առավել կատարելագործված եւ հեռահար տարբերակն են: Սմերչի հեռահարությունը մոտ 90 կմ է, իսկ չինական համալիրինը՝ 130:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Սմերչ համալիրներ է վաճառել Ադրբեջանին եւ մտադիր է շարունակել զենքի մատակարարումներն այդ երկրին: Ռուսական կողմը դա բացատրել է բիզնես շահերով, իսկ «քաղաքական» մասով էլ ասել է, թե այդպիսով պահպանվում է ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: Հասկանալի է, սակայն, որ Մոսկվայի «քաղաքական» բացատրությունը անհիմն է, քանի որ նման կերպ հավասարակշռություն չի պահվում, նկատի առնելով երկու հանգամանք՝ նախ, Հայաստանն ըստ փաստաթղթերի համարվում է Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակիցը եւ մասնակցում է ՀԱՊԿ-ին, եւ երկրորդ՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է հնացած ռազմական տեխնիկա, որոնց մարտունակությունը ժամանակակից պայմաններում խիստ կասկածելի է:
Քաղաքական առումով, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «հավասարակշռությունը» նշանակում է Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունը: Ռուսաստանը Ղարաբաղի պատերազմի փորձից գիտե, որ հայկական զինուժը մարտի դաշտում ավելի մարտունակ է, քան ադրբեջանականը, եւ այն ժամանակ «հավասարակշռությունը» պահպանելը հանգեցրեց Ադրբեջանի պարտությանը: Թեեւ, «հավասաակշռությունը» խոշոր հաշվով պահում էր հայկական կողմը եւ բավական յուրօրինակ ձեւով՝ մեր զինվորները ադրբեջանական կողմից պարզապես խլում էին ռուսական տեխնիկան:
Ռուսաստանը Թուրքիայի առջեւ պարտավորություն ունի թույլ չտալ Ադրբեջանի ռազմաքաղաքական պարտությունը առաջիկա հնարավոր պատերազմում: Նկատի առնելով ղարաբաղյան պատերազմի փորձը, Ռուսաստանը Ադրբեջանին զինում է ամենաժամանակակից հարձակողական եւ զանգվածային ոչնչացման զենքով:
Ի տարբերություն Ռուսաստանի, որի իշխանությունն ունի կոմերցիոն բնույթ, Չինաստանը ժամանակակից աշխարհում սկսում է վարել խոշոր տերությանը վայել քաղաքականություն ոչ միայն Հեռավոր Արեւելքում ու Կենտրոնական Ասիայում, այլեւ Մերձավոր Արեւելքում: Հայաստանը եւ Չինաստանը միջազգային ասպարեզում ունեն համագործակցության դրական փորձ, մասնավորապես Թայվանի եւ Ղարաբաղի խնդիրների համատեքստում: Այս հարցում Հայաստանը եւ Չինաստանը ցուցաբերել են վստահելի եւ ազնիվ համագործակցության օրինակ: Չինաստանն ունի նաեւ «թուրքական» խնդիր, որի համատեքստում Հայաստանի միջազգային դերը՝ Թուրքիայի էքսպանսիայի զսպումը, համապատասխանում է Չինաստանի աշխարհքաղաքական շահերին:
Չինական համալիրների մատակարարումները Հայաստանին նշանակում են, որ Չինաստանն ունի Հայաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության հեռահար նպատակներ, քանի որ այս մատակարարումներն իսկապես նպաստելու են «ուժերի հավասարակշռության» հաստատմանը, որն ինքնին արդեն առավելություն է տալիս Հայաստանին:
Այսպիսով, առկա է երկու խոշոր տերությունների վարքի ցցուն օրինակ՝ երբ «ռազմավարական դաշնակիցը» վարում է Հայաստանի շահերն անտեսելու քաղաքականություն, եւ լուրջ հավակնություններ ունեցող տերություն, որը վարում է ոչ թե կոմերցիա, այլ աշխարհքաղաքականություն:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....BFASYWcp.dpuf

Comment