Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Is Russia an ally or foe, nowadays?

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Is Russia an ally or foe, nowadays?

    Originally posted by londontsi View Post
    I think you are stretching what I said or what I meant.

    I know Armenia had a lot of capability during Soviet times but not in detail.

    With immigration over all those years do not know the countries loss in this field and reorganizational capability at present.

    And that is before starting to talk about finance.

    .


    Watch from 50m 40s

    This gives you some idea where we are and having difficulties managing things.

    As usual we want to be recognised as "the best, the first or the only one".

    That is what I meant grow up.
    .
    Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
    Its about self interest at personal and national level often at odds with the above.
    Great politicians pursue the National interest and small politicians personal interests

    Comment


    • Re: Is Russia an ally or foe, nowadays?

      Originally posted by londontsi View Post
      ...
      This gives you some idea where we are and having difficulties managing things.
      As usual we want to be recognised as "the best, the first or the only one".
      That is what I meant grow up.
      .
      I think all people and nations, depending on their past performance should have a proper/challenging vision of their future. Our past gives us strong bases to plan creating satellites, regardless of the difficulties we have in the area of corruption. Armenia is on the way of overcoming it. I think recent developments in the area of civil society development gives us chances to combat the corruption in setting better benchmarks to achieve.

      Lavatory remarks of the PM are laughable, but it doesn’t matter much, he and our other leaders already lost all their influence in Armenia, thus what he/they say isn’t that important today. Now they are enforced to act more transparently and haven’t much influence in country, as before.

      I’m optimistic ...
      Last edited by gegev; 08-25-2013, 01:02 AM.

      Comment


      • Re: Is Russia an ally or foe, nowadays?

        Մեծ օրակարգ
        Կարեն Աղեկյան
        Կիրակի, 25 Օգոստոսի 2013,


        ИА REX ռուսական տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն իր «Ռուսաստանի մեծ օրակարգն Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղը» հոդվածում http://www.iarex.ru/articles/39998.html մի շարք հետաքրքիր թեզեր է հրապարակել, որոնք ոչ մի կերպ չեն թողնում ՀՀ «վերակողմնորոշման» վերաբերյալ հեղինակի զգացմունքային արձագանքի տպավորություն: Նման բանը մի մարդու կողմից չի ստեղծվում եւ ոչ էլ մի քանի շաբաթում: Դա ավելի շատ նման է պատրաստի տարածաշրջանային ռազմավարության առանձին հատվածների:
        1) Առաջին թեզը կապված է ՀԱՊԿ իր դաշնակցի դեմ ռուսական զենքի մասշտաբային մատակարարումների հետ: Հեղինակը հեշտությամբ «փակում» է թեման. «Ռազմավարական այդ ընտրության ցանկացած արդյունք (Ադրբեջանի ընտրությունը Ռուսաստանի կամ Արեւմուտքի հետ համագործակցության օգտին.- Կ. Ա.), որքան միլիարդ էլ ծախսվի Ռուսաստանի զենք գնելու վրա, կտրականապես բացառվում է, որ Իլհամ Ալիեւը ռազմական ուժ կկիրառի Հայաստանի եւ ԼՂՀ դեմ, ինչը միանգամից նրան Միխաիլ Սաակաշվիլիի նմանակը կդարձնի»:
        Ենթադրենք հավատացինք, որ Իլհամ Ալիեւը, ով ամենեւին էլ նորեկ չէ քաղաքականությունում, պարզապես որոշել է բարի կամքից ելնելով ֆինանսավորել ռուսական ռազմարդյունաբերական համալիրը՝ միլիարդավոր դոլարներ ծախելով գործնականում անօգուտ զենքի վրա: Սակայն, ամեն դեպքում, մենք մի կողմից ունենում ենք նյութական իրականություն ժամանակակից սպառազինության տեսքով, իսկ մյուս կողմից՝ բառեր, որոնց գինը քաղաքականությունում սովորաբար բավական հարաբերական է: Օրինակ, քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին պաշտոնական դիրքորոշումը: Ո՞վ գիտի, թե կողմերից որ մեկի որ քայլը կորակի որպես «կարմիր գծի» հատում:
        Հայաստանի նկատմամբ սպառնալիքների եւ ճնշման աճի անհերքելի գործոնը պետք է ջրի երես հանի նախեւառաջ երկրի մեծացող խոցելիությունը եւ ռազմական «տանիքի» անհրաժեշտությունը: Առաջին թեզը միտված է «ընկեր հայերի» ուշադրությունը բեւեռելու այն բանի վրա, որ աճող ադրբեջանական ներուժն ըստ նշանակության կիրառելը կարող է զսպել միայն Մոսկվան եւ միայն իր բարի կամքի առկայության պարագայում:
        2) ՀՀ «եվրոպական ընտրությունը» կայացած փաստ համարելով՝ հոդվածի հեղինակը ցույց է տալիս, որ այժմ «Հարավային Կովկասում Ռուսաստանի ամենամոտ, ուղղակի պատասխանատվության սահմանը հետ է գնացել մինչեւ Ադրբեջան եւ հասել Աբխազիայի, Հարավային Օսիայի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի սահմանին: (Հոդվածում ԼՂՀ-ն հիշատակվում է Հայաստանի կողքին. ուրեմն հեղինակի համար այն Հայաստան չէ, սակայն չկախվենք բառերից) : Այսպիսով, ԼՂՀ-ն Ադրբեջանի հետ մնում է ռուսական պատասխանատվության գոտում, իսկ ՀՀ-ը, ինչպես Կոլերովն է շտապում արձանագրել, անցնում է եվրոպական «քաղաքական, տնտեսական եւ պաշտպանական պատասխանատվության գոտի», ինչը «գործնականում տեղի է ունեցել եւ վերանայման ենթակա չէ»:
        Մի տողով, որպես ինքնին ենթադրվող բան, հայտարարվում է, որ երկու ոչ այնքան բարեկամական աշխարհների միջեւ աշխարհքաղաքական սահմանն իբր այսուհետ անցնելու է այդ թվում ՀՀ եւ ԼՂՀ սահմանով, ինչ էլ որ մտածի այնտեղ բնակչությունը: Սակայն դրանում մեղավոր են ՀՀ իշխանությունները ԵՄ «համահանցակիցների» հետ միասին:
        «Այդ նոր իրավիճակում Ռուսաստանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագիրը որոշելու հարցում առանձնանում է ԵՄ առաջ Հայաստանի պարտավորություններից, որը քաղաքականապես, տարածքային, տնտեսական եւ մաքսային առումներով անջատում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղից»,- պնդում է Կոլերովը: Հնարավոր է, Հայաստանի համար մոսկովյան առաջարկները (Մաքսային միություն եւ Եվրազէս) նախատեսում էին ՀՀ եւ ԼՂՀ համատեղ ընդունում: Եթե դա այդպես է, տեղին կլիներ, եթե հեղինակը համեմատեր հայկական միասնության համար շահավետ տարբերակը «անջատող» եվրոպականի հետ: Սակայն հեղինակը չգիտես ինչու բաց է թողնում «հու իզ հու» ցույց տալու հնարավորությունը:
        3) Պարզվում է, որ Ռուսաստանում գոյություն ունի «ստվերային» կառույց, որն առայժմ չի բացահայտել իրեն, սակայն եկել է դրա մասին հայտարարելու ժամանակը: Նրանք «Լեռնային Ղարաբաղի ռուս ընկերներն» են: Հենց ռուս ընկերներ. երևի թե նրանց մեջ ոչ թաթարներ կան, ոչ օսեր, ոչ հրեաներ, ոչ էլ Ռուսաստանի այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, նույնիսկ ոչ էլ ռուսաստանահայեր: «ԼՂՀ ռուս ընկերների նոր գործն այն է, որ բացառեն, որպեսզի Հայաստանի եւ ԵՄ/ԱՄՆ միջեւ երկկողմ առեւտրի առարկա դառնա ԼՂՀ-ն, նրա համար ապահովելով պատշաճ արտաքին քաղաքական սուբյեկտություն»
        Կարեւոր է պնդումը, որ Ղարաբաղի ժողովուրդն այլեւս ոչ մի հույս չի կարող դնել Երեւանի վրա: Ընդհակառակը, Երեւանից է գալիս ղարաբաղյան շահերի «առեւտրի» սպառնալիքը, որի դեմ վերջին եւ միակ հենարանը «ռուս ընկերներն» են: «ԵՄ օգտին Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ինքնիշխանության վերահաս կորստի առաջ ԼՂՀ ընկերները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի պետականության ամենաբարձր նշաձող»: Արդյո՞ք Ղարաբաղը Երևանում կարող է իսկական ընկերներ ունենալ: Արդյո՞ք Երեւանի և Ղարաբաղի միջև գոյություն ունեն նույնքան ամուր պատմական կապեր, որքան Ռուսաստանի և Ղարաբաղի միջև: Արդյո՞ք «Միացումն» արդեն հին թյուրիմացություն չէ: Կոլերովը այս հարցերին պատասխանում է մեզ փոխարեն:
        Երևի թե Ղարաբաղի գաղտնի ընկերները թաքնված են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունում: Բանաստեղծների, լրագրողների եւ նույնիսկ փոխնախարարի մակարդակի պաշտոնյաների ուժերով նման հարցը հնարավոր չէ ոչ միայն լուծել, այլ նույնիսկ արծարծել: Եթե նրանք այդքան հզոր ընկերներ են, վատ չէր լինի սկզբի համար “ի շահ աշխատավորների» դադարեցնել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի զանգվածային մատակարարումները: Սակայն, ըստ երեւույթին, սա նույնպես «Լեռնային Ղարաբաղի պետականության ամենաբարձր նշաձողի» ուղղությամբ արված քայլ է, պարզապես մենք դա չենք կարող հասկանալ:
        4) Եվս մեկ կարեւորագույն թեզ խոսում է այն մասին, որ այժմ ՌԴ հայերը դիտարկվելու են որպես ՀՀ եւ ԼՂՀ հայերին հավասար նշանակության մեծություն: «Վստահ եմ, որ հենց այդ ճանապարհը կստանա հայության մեծությամբ երկրորդ օջախի կազմող ռուսահայության, հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների միաձայն աջակցությունը, որի շահերն ամբողջովին եւ բացարձակապես համընկնում են Ռուսաստանի Դաշնության եւ Պատմական Ռուսաստանի շահերի հետ»,- գրում է Կոլերովը:
        Չենք փորձի գուշակել, թե Պատմականի տակ հեղինակը ինչ Ռուսաստան նկատի ունի՝ Արարատի, Լեհաստանի եւ Ֆինլանդիայի հե՞տ, թե առանց նրանց: Մեզ ավելի շատ հետաքրքրում է այլ փաստը, պարզվում է՝ Ռուսաստանի հայերը «ազգային օջախ» ունեն: «Ազգային օջախ» արտահայտությունը լայն կիրառություն է ստացել Պաղեստինում հրեաների բնակեցման նախագծի եւ Բալֆուրի հանրահայտ դեկլարացիայի շնորհիվ, որտեղ նշված է «Նորին Մեծության կառավարությունը հավանություն է տալիս Պաղեստինում հրեա ժողովրդի համար ազգային օջախ ստեղծելու հարցին»:
        Հայերի հետ կապված այդ հարցը բարձրացվել է Ազգերի Լիգայում: Այստեղ խոսքը Թուրքիայի տարածքում հայերի համար «ազգային օջախ» հատկացնելն էր: Այսպես թե այնպես, ազգային օջախն առնվազն ենթադրում է տարածքային ինքնավարություն ազգային ինքնակառավարման լայն իրավունքներով: Այդ պատճառով ՌԴ-ում հայկական «ազգային օջախի» առկայության հարցը շատ հռետորական է: Այն չկա եւ ոչ ոք, փառք Աստծո, չի բարձրացնի այդ թեման:
        Ավելի հետաքրքիր է «երկրորդ ազգային օջախ» արտահայտությունը: Տեքստից այնքան էլ պարզ չէ, թե առաջինի տակ ինչ նկատի ունի՝ ՀՀ, ԼՂՀ, թե երկուսը միասին: Կարեւորն այն է, որ հավասարության նշան է դրվում հայկական պետականության եւ ՌԴ հայկական սփյուռքի միջեւ: ՌԴ-ում հենց հայերի կողմից իրենց թվաքանակի ուռճացումը դեռեւս չի կարող հիմք լինել դրա համար, քանի որ խոսքը ոչ թե բնակչության, այլ հենց «օջախի» մասին է: Հնարավոր է հավասարության այսքան պարադոքսալ նշանը դնելու թույլ է տալիս հայկական «օջախների» ընկալումը որպես Պատմական Ռուսաստանի տարածքներ, որտեղ առավել կոմպակտ կամ առավել ցրված ապրում են «հայկական ազգության դեմքերը»:
        Ամեն դեպքում, հասկանալի է, որ հայկական պետությունների բնակչությունը «ռուս ընկերների» աչքերում իրավունք չունի խոսել հայ ազգի անունից առանց «ռուսահայության» հետ խորհրդակցելու: Եվ դեռեւս անհայտ է հայ ժողովրդի որ «ձայնը» ավելի ծանրակշիռ կլինի:
        Այսպիսին են գլխավոր թեզերը, որոնք տեղավորվում են գրագետ եւ կշռադատված ռազմավարական կուրսում: Ամեն դեպքում, արժե անկեղծ շնորհակալություն հայտնել պարոն Կոլերովին կոնցեպտուալ հոդվածի համար, որը մտորումների համար այդքան նյութ է տալիս:
        Մասնավորապես, չի կարելի հերթական անգամ չմտածել «եվրոպական ընտրության» եւ ՀՀ այն քաղաքական սուբյեկտների մասին, որոնք իբր այդպիսի ընտրություն են անում: Կարո՞ղ ենք իշխող Հանրապետական կուսակցության մասին մտածել որպես կուսակցության, որը հիմնվում է եվրոպական արժեքների վրա: Այդ հարցին միեւնույն բացասական պատասխանն են տալու եւ նրանք, ովքեր եվրոպական արժեքները բարձր են գնահատում, եւ նրանք, ովքեր այսօրվա Եվրոպայի գլխավոր գաղափարներն են համարում ԼԳԲՏ եւ նույնասեռ ամուսնությունները:
        Հենց հասարակության մեջ էլ: Կարո՞ղ ենք գոնե մոտավորապես համեմատել հայ հասարակության տրամադրությունները եւ այն էնտուզիազմը, որով Արեւմուտք է սուրացել վրաց հասարակությունը:
        Կան նաեւ այլ հարցեր: Կարո՞ղ է Հայաստանի իշխանությունն այսօր համարձակվել կտրուկ արտաքին քաղաքական քայլերի գնալ, որոնք հակադարձ կլինեն Մոսկվայի շահերին: Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որի դեպքում Մոսկվան վերահսկողության եւ ազդեցության բազմաթիվ լծակների առկայության դեպքում ցանկանա, սակայն չկարողանա օրորոցում խեղդել Հայաստանի իշխանությունների՝ իրեն ոչ ձեռնտու շարժումները: Արդյոք այդքան ձեռնտու չէ Մոսկվային վրացական օրինակով Արեւմուտքի հետ «սիրավեպը», եթե նա համոզված է որ «վեպը» կարճաժամկետ կլինի:
        Վրաց հասարակությունը եվրոպականի հետ ընդհանուր գրեթե ոչինչ չունի: Այս հասարակության հետ քիչ թե շատ ծանոթ մարդը կարող էր կանխատեսել վրացական «սիրավեպի» արդյունքը: Այսօր կա Արեւմուտքից ու արեւմտյան արժեքներից հիմնականում հիասթափված Վրաստան, եւ կա Արեւմուտք, որը հիասթափվել է Վրաստանից ու վրացի քաղաքական գործիչներից: Մինչ Սաակաշվիլին դժվար էր պատկերացնել, որ Վրաստանը Ռուսաստանին ընդառաջ քայլեր կաներ, եթե Մոսկվան ճանաչեր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը եւ բոլոր առումներով աջակցեր լիակատար անջատմանը: Սաակաշվիլիից հետո Վրաստանն այդպիսին է: Այստեղ բանը Եվրոպայի եւ Ռուսաստանի մեջ չէ, այլ նրանում, որ վրաց հասարակությունը չի աճել մոսկովյան արտոնյալ գաղութի կարճ տաբատից: Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ցանկացած քաղաքական մարմնաշարժումները հեռանկարում միայն նեղացնում են հնարավորությունների շրջանակները:
        Հայաստանը Վրաստանի պես էնտուզիազմով տարված չէ: Ի տարբերություն վրացական «իշխանի» գունավոր կենացներով բուռն սիրավեպի, մեզ մոտ ավելի շուտ կա հայկական «արհեստավորի» կասկած ամեն ինչի, նաև Եվրոպայի հանդեպ: Նա պարզապես ցանկանում է պրակտիկ լինել, ցանկանում է ձեռքերի ազատություն ունենալ իր արհեստանոցում, սակայն վատ է հասկանում, թե դրա համար ինչպես պետք է վարվել: Նա միայն իր մաշկի վրա հիշում է, թե ում հաշվին են քեմալիստներն ընկերացել բոլշեւիկների հետ եւ բնազդաբար է հասկանում, որ ինչ-որ մեկը պետք է ներկա լինի այստեղ՝ թեկուզ Չինաստանը, թեկուզ Եվրոպան, թեկուզ մի սատանա: Հակառակ դեպքում, Հայաստանը պարզապես կզրկվի արտաքին քաղաքականության նույնիսկ ձեւական իրավունքից:
        Ընդհանուր առմամբ հայ հասարակությունը նույնպես չի հասունացել եւ չի աճել խորհրդային ժամանակվա կարճ տաբատներից եւ «անդրկովկասյան» մտածողությունից, չնայած ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանն արտոնյալ չի եղել ոչ Ռոմանովների կայսրությունում, ոչ էլ ԽՍՀՄ-ում: Հայաստանի համար նույնպես իրավիճակ է ստեղծվել, երբ խոշոր արտաքին «խաղացողների» հետ հարաբերություններում գործողությունների ցանկացած տարբերակ կամ էլ գործողությունների բացակայությունը հղի են բացասական հետեւանքներով:
        Մի կողմ թողնենք կողմնորոշման թեման՝ թողնենք Եվրոպաներ, Ամերիկաներ եւ Ռուսաստաններ, ու նախեւառաջ պատասխանենք հետեւյալ հարցին. ինչպիսի՞ն է այսօր հայկական պետականության բնույթը: Եվ ինչպիսի՞ն պետք է լինի հայկական պետությունը՝ ինքնիշխան եւ ազգայի՞ն, թե «օջախ», կամ պարզապես տարածք եւ բնակչություն, որը մտնում է ինչ-որ մեկի «պատասխանատվության գոտի»: Ցանկանու՞մ է հայն իր վրա տիրոջ պատասխանատվություն վերցնել հայկական «արհեստանոցում»:
        Խնդիրն այն է, որ այս հարցն անհարմար, հոգսաշատ է, եւ հայը ձգտում է հետաձգել այդ որոշումը: Որոշումը նշանակում է մեքենայի, բնակարանի, համակարգչի, կոշիկի վերանորոգումից շեղվելու անհրաժեշտություն եւ այնպիսի գործի մտնելու, որտեղ ռիսկի ես դիմում խաբված լինելու: Սակայն հետաձգված որոշման 20-ից ավելի տարիները միայն խորացրել են խնդիրը:
        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....q8irGONX.dpuf

        Comment


        • Re: Is Russia an ally or foe, nowadays?

          Ինչ է պատրաստում Մոսկվան Հայաստանի դեմ
          Իգոր Մուրադյան
          Շաբաթ, 24 Օգոստոսի 2013,



          «Թշնամիներ չկան. Կան կարիքավորներ»
          Մոսկվայում Հայաստանի ընկերները (մեր ընկերները) հայտնում են, որ Ադրբեջանի ֆունկցիոներները ակտիվորեն որոնում են մարդկանց, որոնց կարելի է ներկայացնել փորձագետի «կարգավիճակով», որոնք կարող էին այս կամ այն կերպ հանդես գալ հակահայկական կամ Հայաստանի դեմ անբարյացակամ հայտարարություններով: Ընդ որում, պարզվում է, որ նման փորձագետների այդքան էլ հեշտ չէ գտնելը: Ակադեմիական ինստիտուտների եւ լուրջ թերթերի աշխատակիցները կտրուկ հրաժարվել են այդ վճարված արշավին մասնակցելուց: Քիչ չեն նաեւ այնպիսի քաղաքական մեկնաբանները, որոնք համագործակցում են պարբերականների հետ եւ հաճախ պատրաստ են առաջարկել ցանկացած նյութ, որոնք, որքան էլ տարօրինակ է, հրաժարվել են այդպիսի առաջարկներից:
          Կան վկայություններ, որ ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած հակահայկական բնույթի հարցազրույցները հաճախ չեն համապատասխանում նրան, ինչ իրականում ասվել է: Իմ խնդրանքով մոսկովյան լուրջ թերթերի աշխատակից իմ ընկերները դիմել են ակադեմիական ինստիտուտների երկու փորձագետների, որոնց չի կարելի կասկածել Հայաստանի ու հայերի հանդեպ համակրանքի մեջ: Ընդ որում, նրանց ասվել է, որ ցանկալի կլիներ քննադատել Հայաստանի քաղաքականությունը: Սակայն նրանք կտրուկ հրաժարվել են:
          Սա բավական տարօրինակ երեւույթ է, եւ լավ կլիներ խորհել այդ մասին. Մոսկովյան փորձագետները մեծ ցանկություն չունեն ներգրավվելու քարոզչական այդ արշավին:
          Մոսկվայում մեր ընկերները գտնում են, որ հակահայկական արշավին փորձագետներին սկզբունքորեն կարելի է ներգրավել բացառապես անգաժեմենտի հողի վրա, կամ քաղաքական, կամ ֆինանսական բնույթի: Նրանց գնահատմամբ, Հայաստանի ուղղությամբ ռուսական քարոզչությունը լայնորեն ծավալված չէ: Այդ կեղտոտ արշավին մասնակցում է տեղեկատվական ծառայությունների բավական սահմանափակ շրջանակ, որոնք չունեն ոչ գաղափարախոսություն, ոչ բավարար միջոցներ, ոչ էլ քիչ թե շատ պրոֆեսիոնալ վերլուծաբաններ:
          Կարծիք կա, որ Մոսկվան սպասում է «հանգուցալուծման», որը իբր կարող է լինել Վիլնյուսում Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո: Սպասվում է, որ այդ իրադարձությունից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որոշ քաղաքական հայտարարություններ կանի, որի արդյունքում Ռուսաստանն առիթ կստանա Հայաստանի վրա զանգվածային ճնշում սկսելու համար: Հնարավոր է, Մոսկվայում սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիմակայության սրման, եւ նույնիսկ ներքաղաքական կոնֆլիկտների:
          Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի պետական կարեւոր կառույցներից ոչ մեկը ցանկություն չունի մասնակցել Հայաստանի վրա ճնշման միջոցառումների համակարգի մշակմանը: Կարծիք կա, որ տվյալ ուղղությունը «կրիտիկական» չի համարվում Ռուսաստանի շահերի համար, բացի այդ, չունի տնտեսական որեւէ էական նշանակություն, ինչը կարող էր հանգեցնել խոշոր ընկերությունների շահերի շոշափման:
          Ըստ էության, Հայաստանի տվյալ արտաքին քաղաքական կուրսի ողջ մեղքը գցվում է Ռուսաստանի ԱԳՆ վրա, որը չուներ ազդեցության որեւէ լծակ Ռուսաստանի քաղաքական ղեկավարների կողմից կանխարգելիչ որոշումների ընդունման համար: Այնուամենայնիվ, դիվանագիտական ծառայության գծով Ռուսաստանի քաղաքական ղեկավարները միշտ ունեին սպառիչ տեղեկատվություն Հայաստանի վերաբերյալ, սակայն միայն գործընթացների ու իրադարձությունների ֆորմալ դիտարկման շրջանակներում: Իրադարձությունների վերլուծությունը կառուցվում էր «մերոնք-ոչ մերոնք», «թշնամիներ-բարեկամներ» սխեմայի հիման վրա: Արդյունքում ռուսները Հայաստանում գործեցին նույն սխալը, ինչ նախկինում՝ ամերիկացիները, այսինքն՝ այդպես էլ ոչ ոք չհասկացավ, թե ով ով է:
          Ռուս զինվորականները երբեք չեն միջամտել տեղեկատվության մատակարարմանը եւ առավել եւս ռեակտիվ միջոցառումների մշակմանը, բացառությամբ նրա, ինչն անմիջականորեն առնչվում է պաշտպանության հարցերին: Ներկայում մեծանում է վստահությունը, որ ռուսական որոշ հատուկ ծառայություններ շահագրգռված չէին Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը հասցնել Հայաստանին վերաբերվող իրական հանգամանքները: Սակայն ներկայում այդ ամենն անցյալում է, եւ ինչպես միշտ, ոչ ոք պատասխան չի տալու, ինչպես ընդունված է Ռուսաստանի պետական կառույցներում:
          Ներկայում Մոսկվան գտնվում է թշնամու որոնման մեջ եւ ոչ մի կերպ չի կարողանում գտնել: Եթե թշնամին չկա, այն պետք է հորինել եւ ձեւավորել: Սակայն նույնիսկ դրան չի բավականացնում ոչ ուշադրությունը, ոչ էլ խնդրի ընկալումը: Առայժմ գլխավոր խնդիրը մնում է պերմանենտ ճգնաժամի եւ սկանդալի ձեւավորումը, որը կարող էր շոշափել Եվրոպական միության եւ Արեւմտյան հանրության ուշադրությունը: Սակայն սկանդալի համար անհրաժեշտ է կամ գործուն «հինգերորդ շարասյուն», կամ գաղափար, որին աջակցեն լուրջ շրջանակները: Չկա ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ էլ երրորդը…
          Հայաստանի դրության խնդրայնությունն ուժեղացնելու միջոցով Արեւմուտքի զգուշավորությունը հարուցելու հույսերը ոչ մի կերպ չեն արդարացվել, եւ Մոսկվայում, երեւում է, դա հասկացել են: Մնում է երկու հուսալի գործոն՝ Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց Ռուսաստանը փորձում է հատկացնել Հայաստանին խեղդողի դեր: Սակայն դա այնքան էլ անվտանգ սցենար չէ, եւ Հայաստանին խեղդելը հեշտությամբ կարող է տրանսֆորմացվել հենց Ռուսաստանին խեղդելուն:
          Ներկայում Ռուսաստանը փորձում է խորհրդակցություններ անցկացնել Անկարայի ու Բաքվի հետ՝ տարածաշրջանում առավել մասշտաբային իրադարձություններին նրանց հնարավոր արձագանքի վերաբերյալ, եւ կարծես թե բավական բարենպաստ պայմաններ են ստեղծվել Հայաստանի շահերը զոհաբերելը խաղի մեջ մտցնելու համար:
          Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը վերջապես արտահայտել է երկրի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը եւ նույնացրել է զենքի առեւտրի մասով Ռուսաստանի բիզնեսը եւ Եվրոպական միության հետ համագործակցության ուղղությամբ Հայաստանի «բիզնեսը»: Դրա արդյունքում Շավարշ Քոչարյանը դարձավ ազգային հերոս եւ Արտաքին գործերի նախարարի պաշտոնի լուրջ հայտ ներկայացրեց: Սակայն, այս հայտարարությունից լիովին պարզ դարձավ, որ ռիսկն ընդունվել է լիովին գիտակցված, թեեւ առանց անհրաժեշտ վերլուծության (պետության ինքնիշխանությունն անհնար է առանց ինքնիշխան վերլուծության):
          Կարելի է առարկայական քննարկել առավելությունների հարցերը, որոնք կստանա Ռուսաստանը Եվրատլանտյան հանրությանը Հայաստանի ինտեգրման դեպքում: Ի դեպ, դա լավ հասկանում է Իրանը, իր հարցում: Սակայն դա այլ թեմա է եւ պահանջում է այլ կանդելյաբր:
          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....NPF7Rsry.dpuf

          Comment


          • Re: Is Russia an ally or foe, nowadays?

            Originally posted by gegev View Post
            I think all people and nations, depending on their past performance should have a proper/challenging vision of their future. Our past gives us strong bases to plan creating satellites, regardless of the difficulties we have in the area of corruption. Armenia is on the way of overcoming it. I think recent developments in the area of civil society development gives us chances to combat the corruption in setting better benchmarks to achieve.

            As a strategy I do not believe it is a good idea for Armenia to set itself the challenge of building its own satellite,
            even if we could raise the money.

            Assuming the project was feasible what do we do with all the engineers and scientists who were pooled for the project once the project is finished.

            There are companies who specialise in building satellites as continuous production basis.
            They have the facilities, current expertise by way of manpower and equipment and a reputation
            making it straightforward to insure such projects during launch etc etc.

            The best way for Armenia is to develop expertise by specialising in certain sub-functions of the satellite.
            Offering its expertise and services based on long term agreements.
            In this way a continuous employment can be hoped for.

            As a strategy the desire for owning a satellite could be funded from the profits of such an endeavour.


            .
            Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
            Its about self interest at personal and national level often at odds with the above.
            Great politicians pursue the National interest and small politicians personal interests

            Comment


            • Re: Is Russia an ally or foe, nowadays?

              Originally posted by gegev View Post
              I think all people and nations, depending on their past performance should have a proper/challenging vision of their future. Our past gives us strong bases to plan creating satellites, regardless of the difficulties we have in the area of corruption. Armenia is on the way of overcoming it. I think recent developments in the area of civil society development gives us chances to combat the corruption in setting better benchmarks to achieve.

              Lavatory remarks of the PM are laughable, but it doesn’t matter much, he and our other leaders already lost all their influence in Armenia, thus what he/they say isn’t that important today. Now they are enforced to act more transparently and haven’t much influence in country, as before.

              I’m optimistic ...



              As I anderstad the said satellite is for observation and spying purposes at the time of conflict, right?
              Would'nt few UAV's do the same job much much cheaper, considering how small the area of conflict and enemy's infrastructure is compared to satellite's accepted capabilities?
              I fully agree with your optimistic vision for certain challenges for us to conquer.
              But i think that our boys have come a long way in mastering UAV tech to do the job that we need, instead of a satellite. I have seen clips of our UAV flight over baku.
              I remember that Armenia had an advanced lazer research in soviet times that was developed in tandem with burakan observatory. Would it be possible that we instead develop technology to blind any satellite that flies over us? It would be cheap and very effective in causing strategic as well as military damage. You can replace UAV quickly (since you most likely have several anyways), but satellite is an expensive target and very hard to replace quickly, flying above and accesible to enemy damage.

              Comment


              • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                Originally posted by Hakob View Post
                As I understand the said satellite is for observation and spying purposes at the time of conflict, right?
                Would'nt few UAV's do the same job much much cheaper, considering how small the area of conflict and enemy's infrastructure is compared to satellite's accepted capabilities?
                I fully agree with your optimistic vision for certain challenges for us to conquer.
                But i think that our boys have come a long way in mastering UAV tech to do the job that we need, instead of a satellite. I have seen clips of our UAV flight over baku.
                I remember that Armenia had an advanced lazer research in soviet times that was developed in tandem with burakan observatory. Would it be possible that we instead develop technology to blind any satellite that flies over us? It would be cheap and very effective in causing strategic as well as military damage. You can replace UAV quickly (since you most likely have several anyways), but satellite is an expensive target and very hard to replace quickly, flying above and accesible to enemy damage.
                Thanks Hakob. Let’s discuss the UAV possible usage ways.

                1) Censoring enemy territory transmitting video information.
                2) Bombardments of enemy troops.
                3) Transportation of video cameras to the enemy territory (roofs of buildings; may be) to transmit on line video information.
                4) What else can be done using UAVs?

                As refers to our laser technology to be used against the enemy satellites; I don’t know if it is possible. Who knows any additional details/information about this?
                Last edited by gegev; 08-25-2013, 08:38 PM.

                Comment


                • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                  When the war starts; (updated version)

                  What are Azeri advantages?
                  1) They will rely on a surprise and a diversionary attack. (Londontsi)
                  2) Smerch will be very effective, as a mass destruction weapon in plain/flat land with high concentration of troops w/o proper entrenchment and underground fortifications as well as weaponry located in open air.
                  3) They have proper arsenal of other sophisticated weapons.
                  4) Guarantee that Russian’s wouldn’t intervene and hoping that Artsakh/Armenia will loose time and efforts on asking Russian’s to intervene and will be anxious by getting refusal or promise to intervene later on.
                  5) Hoping that Artsakh/Armenia leaders wouldn’t be that decisive, to react immediately, and will try to stop it by applying to the international community, loosing precious time to react.
                  6) Knowing our troop/weaponry locations that are not changed/dispositioned for years.
                  7) Enjoying Turkish and “Turkic” concealed support in manpower, armament and political area.
                  8) They have their own satellite to screen/locate objects in Artsakh/Armenia. Are they fully aware of its know how; to use properly?
                  9) Artsakh army wouldn't target Azeri civilians.
                  ...
                  What are our advantages?
                  1) We hold the higher ground (in general) and normally it is easier to defend than to take. (Eddo)
                  2) Artsakh/Armenian soldiers are better trained and have a stronger will. (Eddo)
                  3) Counter attack is inbuilt as part of the defence strategy. (Londontsi)
                  ...
                  What are Azeri weaknesses?
                  1) They can attack only Artsakh, while Artsakh will target all the country.
                  2) Oil, gas fields and major industrial complexes can be destroyed during the first hours of war. Excluding the oil fields in the Caspian that can cause environmental disaster of the sea. (Hakob)
                  3) Lack of strong will. (Eddo)
                  4) Lack of proper training. (Eddo)
                  5) The battlefield hostilities will quickly evolve into artillery duels. (Londontsi)
                  6) If the Azeri are seen to have started the war they will loose all political support from US, France and other EU countries. (Londontsi)
                  7) Turkish involvement has to be discounted. (Londontsi)
                  8) Although we will suffer, the level of refugees and destruction would be much higher on the Azeri side. (Londontsi)
                  9) Azeri may suffer internal ethnic unrest or rebellion against aliev's clan in case of prolonged hostilities. (Hakob)
                  10) Azeries are world wide known as an oppressor of its population democratic rights.
                  11) Fresh memories on crashing defeat in recent Artsakh war.


                  What are our weaknesses?
                  1) Low military budget. (Eddo)
                  2) Small airforce. (Eddo)
                  3) Latest and on-going arming of Azerbaijan. (Londontsi)
                  4) Azeries will target our civil population.
                  5) With artillery engagements, close proximity trenches will become impossible to hold. (Londontsi)

                  What should be done before the war starts?
                  1) With good intelligence, if we know an attack is imminent, we should pre-empt and deny them the surprise. (Eddo)
                  2) Building additional entrenchments and underground fortifications in the plain/flat land areas.
                  3) I heard we have arrangements with France to use their satellite data for screening/locating military/other objects in Azerbaijan, because the Russian data will be unreliable.
                  4) The times require us to grow up and make/produce our own satellite and/or their parts/subsystems. (Londontsi)
                  5) Azeri positions will become vulnerable with the tactical evacuation of Armenian trenches.(Londontsi)
                  5) Mobilizing military specialists of Armenian decent, from Russia, that are familiar with “Smerch” and other weapon know-how; that Azeries bought from Russia. Scientists that took part in developing the arms will be very useful.
                  6) Intensifying our UAV production and thinking about their other alternative usage ways. (censoring, bombing, transportation of things, ... (Hakob)
                  7) Laser military technology further development and its possible usage against enemy satellites. (Hakob)

                  ...
                  Last edited by gegev; 08-25-2013, 10:33 PM.

                  Comment


                  • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                    Originally posted by gegev View Post
                    7) Laser military technology further development and its possible usage against enemy satellites. (Hakob)[/COLOR]
                    ...
                    As far as I know the Azeri have a communication satellite.
                    It is geostationary some 20.000 miles high and basically used for communications.

                    Turkey on the other hand has a surveillance (low orbit) satellite with high resolution.
                    One has to assume that data would pass to the Azeri specially during a war.

                    Are we suggesting attacking the Turkish satellite .

                    .
                    Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
                    Its about self interest at personal and national level often at odds with the above.
                    Great politicians pursue the National interest and small politicians personal interests

                    Comment


                    • Re: Is Russia an ally or foe, nowadays?

                      Սա խիստ «անձնական»՝ հայ-ռուսական քաղաքական խնդիր է
                      Լեւոն Մարգարյան
                      Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2013,

                      Արևմուտք, թե Ռուսաստան պրիմիտիվ երկընտրանքի առանցքի շուրջ կառուցվող քննարկումը կրկին մոդայիկ դարձավ: Ամեն ինչ սկսվել էր ավելի շուտ, այն պահից, երբ Հայաստանի արտաքին քաղաքական ներգրավվածության վեկտորները բազմազանացան: Սա տրամաբանական գործընթաց էր, որն, անկախ ներքին քաղաքականության բովանդակությունից, ինչ որ մի պահի կայանալու էր: Բայց գործող խաղի կանոնների ձախողումը , այս դեպքում 2008 թ. իրադարձությունները նոր հեռանկարներ ստեղծեցին:
                      Վերջին մեկ-երկու տարում պարզ դարձավ, որ ռուսական կողմի հետ հարաբերություններում հին ու բարի ժամանակներին բնորոշ միանշանակությունն այլևս չկա: Երբ սկսեց քննարկվել, թե ինչու չկա այդ միանշանակությունը, պատճառներից առաջինը հենց Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մատնանշումն էր: Ժամանակը ցույց տվեց, որ ռուսական կողմը փաստորեն շանտաժից ու ճնշումներից, զրկելուց ու սաստելուց բացի այլ մոտեցումների պատրաստ չէ, նոր իրավիճակին ընտելանալու այլ գործիքներ փաստորեն չգտնվեցին:
                      Վերջին փորձությունը գազի գնի հետ կապված քննարկումներն էին, որտեղ արդեն սպասելի արդյունքների չհասնելուց հետո ռուսական կողմն արագորեն սկսեց անցնել բացահայտ քաղաքական ու հոգեբանական գրոհների, իհարկե միջնորդավորված կերպով: Խնդիրը սակայն ոչ այնքան հայաստանյան կողմի հանդեպ ՌԴ սպեցիֆիկ վերաբերմունքն է, այլ ընդհանրապես ռուսական քաղաքական դիսկուրսի ներկայիս իրավիճակը: Հայաստանում ռուսական քաղաքականության հանդեպ եղած մեծ դժգոհությունը, ինչպես նաև արևմտականության հանդեպ որոշակի սուբյեկտիվ դրական շեշտադրումների առկայությունը ստեղծեցին մի վիճակ, երբ ռուսական քաղաքականության այս քայլերը մեկնաբանվեցին խիստ ու հատկապես հակահայկականության կոնտեքստում: Դրանք իհարկե որոշակիոիրեն հենց այդպես էլ դրսևորվում էին:
                      Բայց ռուսական արտաքին քաղաքականությունն առանձին վերցրած տարբեր երկրների հանդեպ շատ չի տարբերվում, գոնե հետսովետական տարածաշրջանում, ավելին, այդ արտաքին սպառման համար նախատեսված մոտեցումները ոչնչով չեն տարբերվում նաև ներքին սպառման համար նախատեսված մոտեցումներից: Ռուսական քաղաքական հիմնական իրադարձություններին հետևելու դեպքում շատ արագ պարզ կդառնա, որ «բարոյական Ռուսաստան - անբարոյական Արևմուտք» ենթադրելի հակադրությունը, 5-րդ շարասյունների մասին միֆերը, տարբեր փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունքը, պահպանողականության, կղերականության հանդեպ պետական հովանավորչությունը գերակա գիծ են հենց Ռուսաստանի ներսում:
                      Փորձագետներից շատերն այս ամենը մեկնաբանում են Մեդվեդևի կառավարման ընթացքում դրսևորած որոշակի փափկությանը հաջորդող պուտինյան զսպիչ քաղաքականության կոնտեքստում: Սա իհարկե որոշակի իմաստով իրականության մաս է: Մեդվեդևյան փափկությունն ու նախագահական լիազորությունները ստեղծեցին կոնկրետ ֆոն, որը լիբերալ տրամադրություններ բերեց Ռուսաստան: Ավելին, Մեդվեդևն ինքը հանդես եկավ որոշակի ռեֆորմիստական մանիֆեստներով, նպաստեց մի շարք ինտելեկտուալ խմբակների ազատ ու անկաշկանդ գործունեությանն այդ ռեֆորմիստական մոտեցումները հիմնավորելու նպատակով:
                      Բայց ժամանակն ու ռեսուրսները չբավարարեցին հռչակված նպատակներն իրականություն դարձնելու համար: Պուտինի վերադարձը պայմանավորեց հենց իրեն բնորոշ պահպանողական, պրագմատիկ քաղաքականությունը, որը սակայն առաջվա էֆեկտը չունեցավ: Չունեցավ հենց մեդվեդևյան քաղաքականության ընթացքում որոշակի ազատությունների պատճառով: Բացի այդ, ըստ էության սպառվեց ռուսական պետական քաղաքականության հիմնական արսենալը: Անընդհատ տնտեսական աճ ապահովելը շատ բարդ է, ինչ որ մի պահից արդեն այդ աճը սկսում է չգոհացնել: Այդ աճը կարող է գոհացնել օրինակ ելցինյան օլիգարխիկ ամենաթողության ֆոնին:
                      Այժմ ռուսասկան քաղաքականությունն առաջնորդվում է եղած բոլոր խնդիրները փակելու, վարագուրելու մոտեցումներով: Գրաքննությունը փաստացի դատական համակարգից տեղափոխվում է չինովնիկների կաբինետներ, սոցիալական ընդվզման կենսունակություն ունեցող փոքրամասնությունների հանդեպ խտրականություններն օրինականացվում են: Միաժամանակ հասկանալի է, որ այս ամենին դիմագրավելն այլևս անհնար է, որովհետև ինչքան էլ հնարավոր լինի հանրության որոշակի լայն շերտերի վախեցնել 5-րդ շարասյուններով, նույն այդ շերտերն այդ շարասյունների հանդեպ ունեցած վախից բացի այլևս ոչ մի բան չունեն իշխանության հետ կիսելու:
                      Անհասկանալի է նաև՝ կա արդյոք այլընտրանքային քաղաքականության ծրագիր: Լիբերալ դիսկուրսը ռուսական միջավայրում, ինչքան էլ սոցիալական դրդապատճառներ ունենա, կամ խիստ արևմտյան կարծրատիպերի շրջանակում է գործում, կամ էլ այս կամ այն կերպ սպասարկում է ելցինյան միջավայրի տնտեսական մի քանի սուբյեկտների շահերը: Այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչպես կզարգանա ռուսական քաղաքականությունը, կորդեգրվեն նոր մոտեցումներ, թե չէ: Բայց տիրող իրավիճակն ինքնին միանշանակ չէ, ակնհայտորեն իշխանության ներսում էլ արդեն կա մոտեցումների տարբերություն ու հակադրություն:
                      Սա իհարկե չի նշանակում, որ ռուսական քաղաքականության նման իրավիճակը արդարացնում է վերջինիս մոտեցումները Հայաստանի հանդեպ: Ի վերջո, մեր խնդիրն ու առաջնահերթությունը հենց մենք ու մեր շահերն ենք, իսկ այս իրավիճակում պարզ է, որ ռուսական քաղաքական մոտեցումները Հայաստանի համար արգելակող են, ու սա ոչ մի կապ չունի Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հետ, սա խիստ «անձնական»՝ հայ-ռուսական քաղաքական խնդիր է: Պարզ է նաև, որ առաջիկա ամիսներին ռուսական այս ներքին քաղաքականությունը Հայաստանում առավել ևս կակտիվանա, հաշվի առնելով, որ ռուսական քաղաքականությունը Հայաստան-Եվրոպա հարաբերությունների ընդլայնումն ընկալում է որպես Հայաստանի հանդեպ իշխանության թուլացում:
                      Դժվար չի լինի տեսնել, որ Հայաստանում հակաեվրոպական ու ասոցացման պայմանագրի հանդեպ բացասական մոտեցումներ ունեցող քիչ թե շատ համակարգային դրսևորումները իրենց բովանդակությամբ կրկնում են ու կկրկնեն ռուսական քաղաքական ներքին դիսկուրսը: Անկախ նրանից՝ այդ դրսևորումների հետևում կգտնվեն կոնկրետ մարդիկ կամ ֆինանսներ, թե դա կլինի իսկապես լեգիտիմ ու ինքնաբուխ գործողություն, պարզ է, որ ճգնաժամում գտնվող կայսրության ներքին այսրոպեական ազդեցություն ունեցող մոտեցումներն ու լուծումներն ուղղակի պրոյեկտվելու են հայաստանյան իրականության վրա ու ամենայն հավանականությամբ չեն կարողանալու երկարատև կենսունակություն ցուցաբերել, ինչպես որ չեն կարողացել ու կարողանում հենց նույն կայսրությունում:
                      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....4wu2ijUV.dpuf

                      Comment

                      Working...
                      X