Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Is Russia an ally or foe, nowadays?

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Artashes
    replied
    Re: Is Russia an ally or foe, nowadays?

    I am trying to understand what is going on in this thread & what the arguments being presented are.
    I'm trying to understand the disagreement (bitter ) between Vrej & Hakakan are all about and to understand the points Hakob & others are making.
    I was born & raised in the USA & bought that line hook, line, & sinker in my youth.
    In my adulthood I now have to agree with Hakakan that America is not what it seems to be or what it represents itself to the world at large or even to its own people.
    When I look at Russia , unfortunately I see the same discription as just described above about America.
    When I look at my country (Armenia) I see the oligarchies & the govt in bed with each other in one form or fashion

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Is Russia an ally or foe, nowadays?

    Ինչպես է ռուսական դիվիզիան օկուպացրել Արցախը
    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2013,


    Համաձայնություն կենտրոնի ղեկավար, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը նախօրեին լուրջ հայտարարություն է արել: Նա ասել է, որ 1992 թվականին Շուշիի եւ Լաչինի ազատագրումից հետո Ադրբեջանի համար Արցախի տարածքի զգալի մասն օկուպացրել է Ռուսաստանի բանակի 23-րդ դիվիզիան: Շահնազարյանը հիշեցրել է, որ 1992 թվականին ԽՍՀՄ այլեւս չկար, այսինքն դա ռուսական բանակի դիվիզիան էր:
    Արցախի պատերազմի մասնակիցներից շատերն անձնական զրույցների ընթացքում վկայում են, որ իրենց դեմ բավական հաճախ կռվել է հենց ռուսական զորքը, որի շնորհիվ է միայն Ադրբեջանը պատերազմի դաշտում ապահովել որոշ լոկալ հաջողություններ: Շուշիի եւ Լաչինի ազատագրումից հետո Արցախում հայկական զինուժի վրա լայնածավալ գրոհ ձեռնարկվեց, որի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցան շատ տարածքներ, իսկ հայկական կողմն այդ գրոհի հետեւանքով շատ զոհեր տվեց: Հետագայում այդ տարածքների զգալի մասը ազատագրվեց, սակայն որոշները մինչ օրս էլ մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ: Օրինակ Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածը, որը մինչ այժմ Ադրբեջանի օկուպացիայի ներքո է:
    Այդ հարցում Ադրբեջանին ցուցաբերած ռուսական գործուն աջակցության մասին սակայն, անձնական զրույցներից դուրս, այդօրինակ կոնկրետությամբ հայտարարություն կարծես թե չի եղել: Այդ մասին գիտեն շատերը, պարզապես լռում էին մինչ այժմ: Եվ բացի այդ էլ, ինչ զարմանալու բան կա այդ առումով մի երկրում, որտեղ այսպես ասած բարեկամական դիվանագիտական առաքելություն է իրականացնում Կրիվոպուսկով ազգանունով մի մարդը, որը 1991 թվականին Արցախում ռուսական ներքին զորքերի գլուխն անցած զինաթափում եւ ահաբեկում էր Արցախի հայությանը:
    Եթե Կիվոպուսկովը Հայաստանում դիվանագիտական ծաղկունքի մեջ է, ապա հազիվ թե որեւէ ծաղիկ թառամի Արցախում հայկական ուժերի դեմ ռուսական բանակի գործողությունների մասին հրապարակային հայտարարությունից:
    Բայց, այն հնչել է, եւ լավ է, որ հնչել է: Եթե Դավիթ Շահնազարյանը չափազանցնում է, ապա թող որեւէ մեկը փաստերով եւ փաստարկներով ապացուցի հակառակը: Չէ որ եթե չկա ոչ մի չափազանցություն, ապա ակնհայտ է դառնում հայ-ռուսական բարեկամության մասին չափազանցությունների շարանը, որով մինչ այժմ փորձում են կերակրել անկախ Հայաստանի քաղաքացիներին, նրանց մոտ նվազագույնն առաջացնելով այն մտայնությունը՝ թե ուզենք-չուզենք պետք է հնազանդվենք ռուսներին, որովհետեւ նրանք գոնե մեզ կպաշտպանեն թշնամիներից:
    Իրականում ռուսները ոչ թե պաշտպանել են մեզ թշնամիներից, այլ պարզապես մեզանով կերակրել են թշնամիներին, եւ մեր անվտանգությունը պայմանավորված է եղել նրանով, թե ինչքան շուտ կհոգնի Ռուսաստանի կերակրող ձեռքը կամ ինչքան շուտ կկշտանան թշնամիները: Ռուսաստանի համար պարզ ու հասկանալի էր, որ կուշտ թշնամու հետ բանակցելը ավելի հեշտ կլինի: Այդպես, ռուսները հայերով կշտացրել են Հայաստանի թշնամիներին ու հետո բանակցել նրանց հետ:
    Այդ մսաղացից հայ ժողովուրդը դուրս է եկել այն ժամանակ, երբ պաշտպանել է որոշում կայացնելու իր իրավունքը եւ այն վերացական ու հարաբերական անվտանգության դիմաց չի զիջել որեւէ տերության: Միայն դրա շնորհիվ է հնարավոր եղել Արցախի հաղթանակը:
    Անվտանգության թիվ մեկ գրավականը որոշում կայացնելու սեփական իրավունքի տնօրինումն է: Երբ այդ իրավունքը զիջվում է, անվտանգության մնացյալ բաղադրիչները դառնում են հարաբերական եւ վերացական:
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....253nq8qS.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Is Russia an ally or foe, nowadays?

    Մոսկվան բացահայտում է եւս մեկ «գաղտնիք»
    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2013,


    Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հերքել է Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանի հրամանատար Ռուզինսկու հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը ուժով ենթարկեցնելու ադրբեջանական փորձի դեպքում ռուսական ռազմակայանը կներգրավվի ՀԱՊԿ պարտավորություններին համապատասխան:
    Այդ հայտարարությունը Հայաստանում այնպիսի մի աժիոտաժ եւ հիացմունք էր առաջացրել, Հայաստանի տարատեսակ եւ տարաբնույթ խոսնակներն այնպիսի խրոխտությամբ էին հայտարարում, թե դա սաստող մեսիջ էր Ադրբեջանին, որ թվում էր, թե Ռուզինսկին միայնակ գրավել է Բաքուն եւ նվիրել Հայաստանին:
    Մինչդեռ, Ռուսաստանն արդեն երկու անգամ հասցրել է հերքել Ռուզինսկուն: Մի անգամ դա արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի օգնական Վլադիմիր Նիկիշինը. «Մենք չենք կարող դե ֆակտո, անգամ դե յուրե հակասությունների մեջ մտնել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ», հայտարարել էր նա:
    Եվ ահա երկրորդ անգամ հերքում է Շոյգուն, հայտարարելով, թե Ռուզինսկու հայտարարությունը հավանաբար լրագրողի սխալ ընկալման հետեւանք է:
    Չի բացառվում, որ մինչեւ Պուտինի Հայաստան կատարելիք այցը, այսինքն մինչեւ «աքլորականչ» Ռուսաստանը կհասցնի եւս մեկ անգամ՝ երրորդ անգամ հերքել Ռուզինսկուն: Ավելին, պետք չէ բացառել նույնիսկ, որ Պուտինն ինքը հերքի որեւէ հայտարարությամբ:
    Այդ ամենը սպասելի եւ օրինաչափ է, տրամաբանական: Բանն այն է, որ Հայաստան գալուց առաջ Պուտինը պետք է փարատի Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր կասկածները, որովհետեւ նրա հայաստանյան այցը ոչ թե նրանց դեմ է լինելու, այլ լինելու է նրանց հետ գործարքի մի օղակ, շղթայի մի մաս: Իսկ գործարքն ակնհայտորեն ուղղված է տարածաշրջանում Արեւմուտքի ներկայության դեմ: Ռուսաստանը Թուրքիային ու Ադրբեջանին առաջարկում է միասնաբար արգելափակել Արեւմուտքի գործողությունները Կովկասում եւ հանգիստ լուծել այստեղ հարցերը:
    Ռուսաստանն էլ վերադառնում է փորձված ռուս-թուրքական տարբերակին: Եվ այդ իմաստով, Պուտինը պետք է Ադրբեջանին ու Թուրքիային հավաստիացնի, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը ուղղված է ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի, այլ Արեւմուտքի դեմ: Եվ այլ կերպ չէր էլ կարող լինել, այլապես առնվազն զարմանալի է, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է տալիս, իսկ Էրդողանի հետ էլ խոսում ռուս-թուրքական եղբայրական հարաբերության մասին, բայց Հայաստանում ռազմակայանն ուղղում նրանց դեմ: Պուտինը պետք է համոզի, որ դա այդպես չէ, եւ դրա համար էլ Ռուսաստանը սկսել է ինտենսիվորեն հերքել 102-րդ ռազմակայանի գնդապետի գուցե նախա գուցե պոստխումհարային հայտարարությունը:
    Այլ կերպ ասած, Մոսկվան Բաքվին ու Անկարային առաջարկում է պայմանավորվել տարածաշրջանը «եղբայրաբար» բաժանելու հարցում, իսկ Հայաստանն էլ այդ գործում վերածում Արեւմուտքի դեմ ֆորպոստի, այսինքն Հայաստանի միջոցով փորձում արգելափակել Արեւմուտքի հնարավոր միջամտությունը Կովկասի ռուս-թուրքական բաժանմանը:
    Հայաստանը վերածվում է կովկասյան յուրօրինակ Կուբայի, որը ոչնչի համար Ռուսաստանին պետք չէ, բացառությամբ որպես հրթիռների տեղակայման հրապարակ:
    Իսկ ընդամենը մոտ երկու տասնամյակ առաջ շատերը կարծում էին, թե Հայաստանը հնարավոր է դարձնել կովկասյան Շվեյցարիա:
    Ի դեպ, եթե Վլադիմիր Պուտինն իրապես առաջինը ժամանի Գյումրի եւ այցելի ռուսական ռազմակայան, հետո նոր Երեւան, ապա չի բացառվում, որ դրանից հետո Ռուզինսկուն կազատի 102-րդ ռազմակայանի հրամանատարի պաշտոնից՝ ինքնագործունեության համար, իսկ նրա փոխարեն ռուսական ռազմակայանի հրամանատար կնշանակի Սերժ Սարգսյանին:
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....utj49gtH.dpuf

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Re: Is Russia an ally or foe, nowadays?

    Now the criticism....


    Sarkis says:
    November 18, 2013 at 7:22 pm
    “Shunning joining the EU” – This is deceitful and attempts to falsely blame Armenia and Russia for the EU’s refusal to build closer relations to Armenia unless Armenia gives up a very large part of Armenian sovereignty to the EU. The Customs Union is an economic union, while the EU is a 50% economic and 50% socio-political union which is anti-Nationalist in nature and which promotes third-world immigration, debt slavery to the Euro Central Bank-IMF-World Bank-US Federal Reserve System cartel, race-mixing, multiculturalism, atheism, homosexuality, abortions, and general socio-cultural and spiritual decay. It’s no coincidence that every EU country is headed towards having a turkish or Islamic majority.
    “Russia is not ‘eager’ to help Armenia” – If Russia is not eager, the US-EU-turkey-NATO alliance is categorically against. The west could have recognized Artsakh along with Kosovo, instead they made ridiculous claims that “they are different situations”, while turkey directly arms and trains azerbaijan as the article concedes. Meanwhile Russia provides bankrupt and blockaded Armenia with free weapons like S300s, upgrades T-72 tanks, SMERCH and TORNADO artillery systems and other weapons which Armenia could never produce or acquire on its own, and without which azerbaijan would overrun Armenia on the ground and blast it to bits from the air. A more correct statement would be “Russia (and Armenia) do not want to explicitly make threats against azerbaijan because these two countries know how diplomacy is conducted and how to extract the maximum geopolitical benefit from positions of ambiguity.” In any case, NO RUSSIAN COMMANDER WOULD EVER issue a threat against a third country unless authorized to do so from Moscow. Here the audience should remember the importance of reading between the lines.
    “Russian Trojan Horse” – Russia gives Armenia natural gas at domestic rates Russian customers pay, as well as gives Armenia the technical know-how to operate its 1970s era nuclear plant in a remarkably safe and sustainable manner. It would be ridiculous, at best, to claim that anyone else would invest in the infrastructure of a small market and economically poor state like Armenia. Armenia also benefits from Russian investments in its roads, railways, air transport, telecommunications, very profitable aluminum smelting, mining, agriculture, automobile, and contruction industries, as well as R&D centers and universities. Did you know that Armenia had ZERO military transport planes until “evil and controlling” Russia granted three brand new IL-76s to Armenia for free? And those Russian-donated military cargo airplanes have been making very frequent trips, from Armenian military bases, over Georgia, and into Russian military bases in the North Caucasus. It is an open secret that they return to Armenia full of top of the line Russian weapons…. The “trojan horse” myth, once exposed to facts, begins to smell like horse…
    Sarkis says:
    November 18, 2013 at 7:22 pm
    “West has not been able to force turkey to lift its blockade”. A pathetic, apologist lie on behalf of the west. The west wants to keep Armenia “poor and isolated”, to quote George Friedman, until conditions are bad enough that western-funded groups can instigated a “color revolution” or Arab Spring scenario in Yerevan. If the west wanted to, it could force turkey to do anything. If the west can arm and train terrorists in Syria, tear apart nations like Iraq and Libya, and essentially unilaterally occupy large parts of Central and South America as well as Africa, then it is silly to think a paper tiger like turkey can stand up to the US. Let’s not forget when it served American interests in Iraq, the west had to qualms about arresting turkish soldiers and displaying them in the press handcuffed and hooded.
    “Armenians are losing the will to fight” – Well what do you expect when so-called opposition and opposition media only spread doom-and-gloom hysteria about Armenia, as if the sky was falling. Armenia may not be Switzerland, but given the circumstances and compared with the rest of the world, it is a middle of the road country with a bright future. Reading foreign-funded English language news websites you’d think Armenia is worse off than Zimbabwe, Iraq or Afghanistan. If Armenians want to flee Armenia, or they refuse to have children, we have no one but ourselves to blame – not our government or our leadership but us as individuals for not taking full advantage of independence.
    “The Diaspora” – There is no future in diaspora, we are not the xxxs and we tend to assimilate quickly. Look to Watertown, Fresno, Poland, Bulgaria or India for precedent of how the diaspora is largely a graveyard for Armenianness. Non-citizens have absolutely rights to dictate policy to another country, even if that country is the one they claim as a homeland. If the Diaspora wants to improve Armenia, let Diasporans invest in Armenia (instead of leaving their billions to the UCLA fund or some other diversion), or let them move their and take part in developing Armenia’s society and culture. Arrogantly dictating unilateral policy changes for Armenia without being exposed to any of the consequences of those policies (ie ordering Armenia distance itself from Russia from the comfort of an armchair in Los Angeles) is a ridiculous proposition.
    Last edited by Hakob; 11-22-2013, 05:22 PM.

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Re: Is Russia an ally or foe, nowadays?

    Here is another Armenia-Russia bashing article in Asbarez.com. As fed up as I am with this westaholic articles, some of who's writers seem to be outright payd propagandists (in Igor Mouradian's case it is self evident, sorry Vrej), I saw it necessary to post it in order to follow with some criticism of it, which relates also to articles above posted by Vrej, and with which though not 100%, but I agree mostly. Here it is.

    BY HRANT APOVIAN
    “We succeeded in conquering many places, but spiritually we were conquered in all of them.”
    —Ziya Gökalp, “The father of Turkish Nationalism”
    According to Colonel Andrey Ruzinsky, commander of the Russian troops stationed in Gyumri, Armenia, the Russian military base could openly side with Armenia in case of a renewed Armenia-Azerbaijan war for Nagorno Karabakh. This would be within the framework of the Collective Security Treaty Organization (CSTO). The Russian-Armenian defense agreement signed in 2010 and which extended Russia’s basing rights in Armenia until 2044, also committed Moscow to supplying Armenia with modern weaponry. There is always the expectation – especially in the aftermath of Armenia joining the Russian Customs Union initiative and shunning joining the European Community – that “Big Brother” will come to the rescue if Azerbaijan attacks. Armenian officials are led to believe that Russia’s commitments are the only means to secure Armenia. However, history tells us that we cannot trust Russia to deliver on its commitments.
    It is questionable weather Russia or the CSTO will honor their commitments. Thus far, Russian officials have not explicitly confirmed their willingness to intervene if Azerbaijan acts on its threats to re-conquer Nagorno Karabakh. One should objectively question Russia’s motives and hidden designs. For example, it is not difficult to imagine a scenario where Russia begins to court and wrest concessions from Azerbaijan. One may argue that this has already begun: Russia has pledged to provide a billion dollars in military hardware to Azerbaijan and wants to see Azerbaijan join the Customs Union. Accordingly, one cannot foresee Russia’s next move, as it seems that it is attempting to entice Azerbaijan back into its orbit.
    Another discrepancy in the equation is Armenia’s energy sector. It is entirely controlled by Russia. Unfortunately, the Russian Trojan Horse is well within the borders of Armenia. This makes Armenia vulnerable to indomitable leverage by Russia. This did not materialize overnight, but is rather the result of shortsighted policies by successive administrations. Armenia experienced energy shortages first hand during the Russia-Georgia conflict, when Russia’s energy could not be accessed through Georgia. This experience highlighted the fact that Armenia is dependent and hence susceptible to foreign interference.
    The blockade by Turkey and Azerbaijan that has been stifling Armenia’s economy since its independence is still in place. Armenia is mostly landlocked. The West has not been able to force Turkey to lift it. Failed Armenian foreign policy initiatives that aimed to end the blockade, such as the signing of the protocols with Turkey, have instead emboldened Turkey. Turkey and Azerbaijan are increasingly in an unorthodox alliance, both militarily and politically. Turkey has provided Azerbaijan with training and hardware, and seems to encourage Azerbaijan’s aggressive stance. The biggest threat to Armenia’s National security is this Turkey – Azerbaijan partnership, which threatens to remove this obstacle to their Pan-Turkic expansionist aspirations by force. Furthermore, Turkey and Azerbaijan are on a worldwide campaign against Armenia and Armenians in anticipation of the Armenian Genocide Centennial commemorations in 2015.
    What is most worrisome and alarming is the fact that spiritually as a people, we are loosing our will to endure, to stay and fight. The Armenian Diaspora’s enthusiasm, fervent for decades past, is waning, as is trust and active support. Belief in Armenian institutions, government, leadership (whether in government or opposition), nationalism and attachment to our land, have eroded to the point where people have lost their faith and passion. People have lost hope that change will come, that the government will work towards social equality, that the oligarchs will stop exploiting the people, and that Armenia will overcome all threats and survive as a free and independent country.
    Bad governance through three presidents, social inequality, absence of the rule of law, and most of all pervasive poverty, led to mistrust of the government and the judicial system. This hopelessness has led to the biggest threat to Armenia’s national security. Massive emigration has reached catastrophic proportions, at the rate of 50,000 per month. What is even worse is that thus far, there are no viable plans to date to repopulate Nagorno Karabakh, a land that was liberated with so much sacrifice. The homeland that was the dream of all Armenians around the world, is not beckoning the Armenian diaspora to come home, and is being abandoned by its sons and daughters for better prospects outside its boundaries.
    Armenia’s national security threats should not be taken lightly. The threat of war, the alliance between Turkey and Azerbaijan, massive emigration, energy dependence, and most of all erosion of our spirituality need to be addressed. They should not be solely the purview of the officials in Armenia. The Armenian diaspora has the right and the obligation to participate fully with all of its resources in eliminating all threats. That is an inalienable right that cannot be denied by the government in Armenia. It is time to include representatives from the diaspora in Armenia’s national security deliberations to ensure a more viable future for the homeland.
    One bright beacon protecting Armenia is the Armenian army. The resolve, dedication, and prowess of our Armenian soldiers instill confidence that we can respond forcefully to any enemy attack and come out victorious.
    Last edited by Hakob; 11-22-2013, 05:53 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Is Russia an ally or foe, nowadays?

    Պուտինը եւ նրա մասնագիտությունը
    Իգոր Մուրադյան

    Պուտինին եւ նրա կնոջը՝ Լյուդմիլային, պատրաստել են Գերմանիայում անլեգալ աշխատանքի համար, սակայն տեղի է ունեցել խափանում: Ըստ պաշտոնական վարկածի, նրա կինը ցանկացել է երեխաներ ունենալ, եւ անլեգալ աշխատանքի տարբերակը դուրս է եկել:
    Իրականում, առկա է այլ վարկած: Ղեկավարությունը չի ցանկացել իրական գնահատական տալ այդ արարքին, քանի որ իրենք էին ընկնում տհաճ վիճակի մեջ: Այլ ժամանակներում, նման արարքին կտային այլ գնահատական՝ «ցուցաբերել է փոքրոգություն», ինչը նշանակում է վախկոտություն:
    Հետագայում էլ ամեն ինչ չէ, որ դասավորվեց այնպես, ինչպես ցանկանում էին: Խորհրդային հատուկ ծառայությունները ուշադիր հետեւում էին Շտազիում՝ ԳԴՀ հատուկ ծառայություններում, տեղի ունեցող գործընթացներին ու տրամադրություններին: Մոսկվա տեղեկանքներ էին հղվում, որոնցում վստահություն էր հայտնվում, թե Շտազին ամբողջովին լոյալ է կոմունիստական ռեժիմին: Մասնավորապես նշվում էր, որ Շտազիի կենտրոնական ապարատի հավաքի ժամանակ նետված «Պաշտպանենք սոցիալիստական հայրենիքը» կարգախոսին ծափահարել էին հոտնկայս:
    Երկու ամիս անց ԳԴՀ-ն դադարեց գոյություն ունենալ: Սակայն, ղեկավարությունը կրկին նշանակություն չէր տալիս սեփական աշխատակիցների գործունեության այս կամ այն արդյունքներին: Հնարավոր է՝ Պուտինի հանդեպ ինչ որ մեկը համակրանք ուներ: Սակայն նրա անձնական գործում կարող էին մնացած լինել հետեւյալ բնութագրերը՝ «անբավարար աշխատանք բաց աղբյուրների հետ», «գործակալական տվյալներից օգտվելու անընդունակություն»: Այլ բան էլ է եղել, սակայն դա թողնենք այլ պարագային:
    Տարբեր վարչական ու քաղաքական պաշտոններին սեփական մարդկանց առաջադրումը Ռուսաստանի հատուկ ծառայությունների ավանդույթն է, եւ որպես կանոն նրանք լինում են ոչ այնքան հաջող մասնագետներ, որոնք չունեն բավարար հավակնություններ:
    Խոշոր պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները սեփական մայրաքաղաքներին տեղեկացնելու համար միշտ օգտվում են մեկից ավելի աղբյուրներից: Ռուսական դեսպանատունը նույնպես բավական դիվերսիֆիկացված է տեղեկատվություն հավաքելու եւ տրամադրելու պլանում:
    Ռուս դիվանագետները Հայաստանում ունեցել են տեղեկատվական աշխատանքի բոլոր հնարավորությունները, եւ այնուամենայնիվ ոչ մի փուլում Մոսկվան չի ստացել օբյեկտիվ տեղեկատվություն Հայաստանի մասին, բացառությամբ երկրի քաղաքական ղեկավարության թույլ ու խոցելի տեղերի մասին տեղեկատվության:
    Երեւում է, համարվում էր, որ դա բավարար է Ռուսաստանի շահերի պաշտպանության եւ քաղաքական բնույթի օպերացիոն գործունեության համար: Դրա վրա էր արվել խաղադրույքը, եւ Ռուսաստանին սպասում էր մեծ հաջողություն՝ սկսեց Հայաստանի գաղութացման գործընթացը:
    Պարզվեց, որ հայկական իշխող վերնախավը ռուսական ագենտուրա է, եւ այդ կապակցությամբ չկար եւ չկա որեւէ կասկած: Սակայն Պուտինը համոզված է, որ դա բավարար է Հայաստանում իրավիճակը վերահսկելու եւ «հեռանկարը» նախապատրաստելու համար: Տեղեկատվության հավաքման եւ փոխանցման տվյալ մոտեցումները լիովին հասկանալի են Պուտինին, նրա կարծիքով՝ ավելին պետք էլ չէ:
    Միեւնույն ժամանակ, Մոսկվա է հասնում նաեւ այլ տեղեկատվություն, Ռուսաստանի դեսպանատան պատերից դուրս, որում պարունակվում է զգուշացում ռուսական դիրքերի խարխուլ վիճակի, սոցիալապես ակտիվ շրջանակների կողմից աջակցության եւ համակրանքի բացակայության մասին: Դա անտեսվում ու ամեն կերպ լռության է մատնվում, սակայն նման բնույթի տեղեկատվության կուտակումը Մոսկվայում տեղի է ունենում հայտնի կանոններով:
    Ներկայում Մոսկվայի մարտավարությունը հայերի վրա հոգեբանական ճնշումն է, հասկանալով հանդերձ, որ բացակայում է Ռուսաստանի քաղաքականության քիչ թե շատ գաղափարական սոցիալական բազան: Չափազանց հարստացած ֆունկցիոներներն, իհարկե, ընդունակ չեն կատարել այդ խնդիրը:
    Պետք է ասել, որ Ռուսաստանն ամենեւին էլ աջակցության սոցիալական բազայի կարիք չունի, դրվում է բոլոր վարչական ու օպերատիվ հարցերի արագացված լուծման խնդիր, որոնք ենթադրում են լավ մշակված մեթոդներ:
    Ներկայում ռուսական շահերի համար ամենաարդյունավետը կլիներ Հայաստանում լարվածության աճը, իրավիճակը արյունահեղության, ձերբակալությունների, դատավարությունների հասցնելը, եւ այդ իրավիճակում կարելի կլինի անել ինչ ասես:
    Ռուսաստանը չունի Հայաստանի վերաբերյալ երկարաժամկետ, դրական քաղաքականություն վարելու նպատակ: Այստեղ եւ այս պահին, եւ վերջ: Ներկայում պետք է լուծել մի քանի հարց եւ դրանով փակել քննարկումը: Հայաստանը վեր է ածվում վասալի, կամ ավելի ճիշտ՝ գաղութի, որի հաշվին կարելի է լուծել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարցերը: Կարեւորը՝ թույլ չտալ այլընտրանքային ռազմավարություն տարածաշրջանում: Հետո Հայաստանը դեն կնետվի, ներառյալ «աջակցության սոցիալական բազան»:
    ՖՍԲ-ն ճգնաժամ է ապրում եւ ի վիճակի չէ դուրս գալ այդ իրավիճակից, արդյունքում տեղի է ունեցել օրինակ սկանդալ Պաշտպանության նախարարությունում, որպես բանակը վերահսկելու ՖՍԲ-ի փորձի հետեւանք:
    Բավական իրավասու մի շրջանակում փորձել են բնութագրել Պուտինին: Կամ վարչարար, կամ քաղաքական գործիչ, կամ ամեն ինչից մի քիչ: Առաջացել է կարծիք՝ «Ոչ մեկը, ոչ մյուսը, այլ՝ անհաջողակ հետախույզ», որն ունակ չէ օգտվել տեղեկատվությունից: Սակայն եթե հետախույզի բախտը չի բերում տեղեկատվության հարցում, ապա կբերի փողի եւ սիրո հարցերում:
    Խնդիրը Հայաստանը չէ, ամենեւին, այլ Ռուսաստանի արտաքին քաղաքականության լիակատար տապալումը բոլոր ուղղություններով, նույնիսկ այնտեղ, որտեղ Մոսկվային թվում է, թե գործերը հիանալի են, եւ ձեռք են բերվել փայլուն արդյունքներ:
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....b65vjqq5.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Is Russia an ally or foe, nowadays?

    Մոսկվան ծանր պարտություն է կրում Հայաստանում
    Հայկ Արամյան
    Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2013,


    Այն, ինչ ներկայում տեղի է ունենում հայ-ռուսական «հարաբերություններում», կարելի է բնութագրել մեկ բառով՝ օկուպացիա: Թվում էր, մինչեւ սեպտեմբերի 3-ը տեղի ունեցող շանտաժն ու սպառնալիքները պետք է սեպտեմբերի 3-ին ավարտվեին, քանի որ Մոսկվան ստացավ իր ուզածը եւ կարող էր տոնել «հաղթանակը»: Սակայն, Մոսկվայում եւ Հայաստանում նրա կրեատուրայի միջավայրում ոգեւորություն չկա: Եւ ավելին, նկատելի է, որ շանտաժն ու սպառնալիքները շարունակվում են ավելի մեծ թափով եւ ընդգրկում նորանոր «ոլորտներ»:
    Մոսկվան ներկայում հարվածում է հիմքերի հիմքին՝ հայոց լեզվին: Արդեն խոսակցություններ են գնում ռուսերենին Հայաստանում աշխատանքային լեզվի կարգավիճակ տալու մասին: Պետք չէ կասկածել, որ շուտով կվերաբացվեն ռուսական դպրոցները, եւ աստիճանաբար ռուսերենը կստանա պետական լեզվի կարգավիճակ: Եւ ժամանակի ընթացքում՝ գուցե միակ:
    Ի՞նչ է ուզում Մոսկվան, ինչո՞ւ չի հանգստանում: Ինչո՞ւ իր գերիշխանությունն ընդունած մյուս երկրների ու ժողովուրդների հանդեպ զիջող է եւ հանդուրժող, իսկ հայերի դեպքում՝ ոչ:
    Կարելի է հիշել 1920-ի իրադարձությունները, երբ Ռուսաստանը «հավաքում» էր կայսրությունը: Բոլոր «հանրապետություններում»՝ Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում իշխանությունը պահպանեցին «անկախական» ռեժիմները, վերածվելով կոմունիստական կուսակցության, բացի Հայաստանից. Այստեղ գնդակահարվեց ու կացնահարվեց անկախ Հայաստանի քաղաքական ու ռազմական վերնախավը: Դրանից հետո, գնդակահարվեց նաեւ կոմունիստական «էլիտան», որի ձեռքով ոչնչացրել էին անկախ Հայաստանի քաղաքական ու ռազմական վերնախավը:
    Ներկայում էլ, Հայաստանի ու հայերի հանդեպ վերաբերմունքը թերեւս ամենադաժանն է ու նվաստացուցիչը: Այն դեպքում, երբ ի տարբերություն մյուսների, Մոսկվան այստեղ ոչ մի դիմադրության չի հանդիպում եւ իրականացնում է իր բոլոր մտադրությունները: Ոչ մի տեղ Մոսկվան չունի այնպիսի հավատարիմ ու ստրկամիտ կրեատուրա, ինչպես Հայաստանում: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ պատրաստ են արդարացնել Ռուսաստանի ցանկացած քայլ ու քաղաքականություն:
    Ի՞նչ է պատահել: Արդյոք Մոսկվային նյարդայնացնում է այն, որ «հաղթանակը» շատ հեշտ է տրվում, առանց որեւէ դիմադրության: Եւ այդ «հաղթանակը» Մոսկվային դարձրել է ծաղրի առարկա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Հնարավոր է, որովհետեւ Մոսկվայում հասկանում են, որ նման «էլիտա» ունեցող երկրի հանդեպ «հաղթանակը» պարզապես ծաղր է, իսկ չդիմադրող հանրության դեպքում՝ պարզապես ողբերգություն: Եւ որ այս ամենը հանգեցնում է ընդամենը նրան, որ Ռուսաստանը դառնում է օկուպանտ, նույնիսկ հայերի «կամավորության» դեպքում:
    Ինչպես ասում էր մի հայ ինտելեկտուալ, Ռուսաստանը նորմալ պետություն կդառնա այն ժամանակ, երբ ազատագրվի հայերից: Միտքը թվում է անհեթեթ, առաջին հայացքից: Սակայն դրանում թերեւս մեծ իմաստ կա: Ռուսական կայսրության պատմության մեջ հայերն ունեցել են նշանակալի ներդրում տնտեսության, զինված ուժերի եւ այլ ոլորտների զարգացման գործում: Ռուսական պետության ռազմական հաղթանակների մեջ հայերի դերն առավել քան նշանակալի է եղել:
    Մյուս կողմից, Ռուսաստանի ու Հայաստանի շահերը գրեթե ոչ մի հարցում չեն համընկնում: Դա հատկապես ակնհայտ երեւում է այն ժամանակ, երբ Հայաստանն անկախ պետություն է եւ ստիպված է ունենալ արտաքին քաղաքականություն եւ պաշտպանել իր շահերը: Ահա այս դեպքում առաջանում է շահերի բախում, ընդ որում՝ բավական լուրջ:
    Հայկական թեման սպառնալիք է Ռուսաստանի համար: Այն չեզոքացնելու, Հայաստանից «ազատագրվելու» համար Ռուսաստանը թե 1920-ականներին, թե ներկայում այլ միջոց չի գտնում, քան բացահայտ թշնամական քայլերը Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելու ուղղությամբ:
    Կա իհարկե տարբերակը, երբ Հայաստանը եւ Ռուսաստանը կարող են հարաբերվել որպես իրական գործընկերներ, փորձելով խնդիրները լուծել շահերի հավասարակշռմամբ: Սակայն, իրականությունն այն է, որ Ռուսաստանը պատրաստ չէ նման հեռանկարի ու տարբերակի:
    Մնում է այն, ինչ կատարվում է ներկայում: Ռուսաստանը քաղաքակրթական եւ քաղաքական ծանր պարտություն է կրում Հայաստանում:
    Չի բացառվում, որ Ռուսաստանն ուզում է «ազատագրվել» հենց այս ճանապարհով, որովհետեւ հայերը չեն դիմադրում, չեն ցուցաբերում արժանապատիվ կեցվածք եւ պատրաստ են հանդուրժել ամեն ինչ: Ընդ որում՝ ատելությամբ: Ատելությունը լուրջ զգացում է եւ կարող է կործանել ամեն ինչ:
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....bY26eR6Z.dpuf

    Leave a comment:


  • Haykakan
    replied
    Re: Is Russia an ally or foe, nowadays?

    RUSSIA UPGRADING JOINT AIR DEFENSE SYSTEM WITH BELARUS, ARMENIA AND KAZAKHSTAN

    InSerbia
    Nov 19 2013

    VOR, RIA

    Russia is upgrading its joint air defense system with Belarus and
    building similar joint systems with Armenia and Kazakhstan, Russian
    media reported.

    It will also create joint regional commands with Belarus, Armenia,
    Kazakhstan and Tajikistan.

    President Putin spoke about this at a meeting with freshly promoted
    top brass in Moscow on Tuesday.

    He mentioned plans to expand defense cooperation within the
    Commonwealth of Independent States, the Collective Security Treaty
    Organization and the Shanghai Cooperation Organization.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Is Russia an ally or foe, nowadays?

    18.11.2013
    Լեոնիդ Սլուցկի. Տնտեսական ինտեգրացիան հիմք կստեղծի քաղաքական ինտեգրացիայի համար
    Սարգիս Հարությունյան
    Մաքսային միության, իսկ հետո նաև Եվրասիական միության շրջանակում ընթացող տնտեսական ինտեգրացիան հիմք կստեղծի քաղաքական ինտեգրացիայի համար։ Այսպիսի հայտարարություն Երևանում արեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

    Մենք պետք է ուշադիր լինենք ռուսաց լեզվին՝ որպես հետխորհրադային տարածքում, եվրասիական հարթությունում ցանկացած ինտեգրացիոն գործընթացի ցեմենտող հիմքի: Միաժամանակ պետք է կարևորենք ցանկացած այլ լեզուներ՝ համաձայն Տարածաշրջանային ու ազգային փոքրամասնությունների լեզուների մասին խարտիայի։
    ​​Սլուցկին լրագրողների հետ հանդիպել էր նոյեմբերի 17-ին երեկոյան Ազգային ժողովում՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ հրավիրած համատեղ ասուլիսին:

    «Գիտեք, ոչ ոք չեղյալ չի հայտարարել Լենինի արտահայտությունը, թեև ես կոմունիստ չեմ, որ քաղաքականությունը հանդիսանում է տնտեսության կենտրոնացված արտահայտությունը: Հիմա մենք չենք խոսում քաղաքական ինտեգրացիայից: Աստված հեռու պահի՝ մենք չենք ստեղծում նոր Խորհրդային Միություն: Գիտեք․․․ինչ-որ ժամանակ ծանոթ աղջիկ ունեի Մերձբալթիկայից, իրեն ասացի՝ քեզ հետ կստեղծենք փոքրիկ Խորհրդային Միություն: Եթե լուրջ խոսենք՝ մենք փոքր-ինչ կարոտել ենք միմյանց, ցանկանում ենք ուղղակի ավելի հաճախ տեսնվել, ցանկանում ենք միասին լուծել այն հարցերը, որոնք մենք կարող ենք միասին ու ամբողջովին լուծել։ Սակայն այսօր մենք խոսում ենք տնտեսական ինտեգրացիայի մասին, խոսում ենք ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ շրջանառության մասին, բայց սա հակադարձ կապ կապահովի այդ թվում դեպի քաղաքական հարթություն. մենք դա հստակորեն հասկանում ենք»,- ասաց ռուս խորհրդարանականը:

    Հիշեցնենք, անցած տարի դեկտեմբերին Դուբլինում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե Կենտրոնական Ասիային և Արևելյան Եվրոպայի մի մասին սպառնում է «վերախորհրդայնացումը».- «Փորձ է արվում վերախորհրդայնացնել տարածաշրջանը։ Սա կկրի կամ Մաքսային միության, կամ Եվրասիական միության, որևէ նման մի անուն: Բայց չմտնենք սխալմունքների մեջ: Մենք գիտենք, թե որն է նման ջանքերի նպատակը, և մենք կփորձենք արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի կամ դանդաղեցնենք, կամ կասեցնենք այս գործընթացը»,- ասել էր նա։

    Սլուցկին ասում է.- «Մենք սա քաղաքական ինտեգրացիա չենք կոչում՝ չվախեցնելու ինքներս մեզ ու արտաքին գործընկերներին, որոնք չեն ցանկանա տեսնել այս ինտեգրացիան: Ամենայն հավանականությամբ, դուք մեզ նման հետևում եք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին՝ Կոսովոյի, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի վերաբերյալ․․․սևով սպիտակի վրա գրված է՝ ոչ մի զինված ուժեր, իսկ հետո այդ նույն բանաձևերով թաքնվելով՝ գալիս են [որոշ երկրների] զինված ուժերը ու ջնջում իրենց ոչ պիտանի ռեժիմները ու այդ ռեժիմների առաջնորդներին: Կարծում եմ, Սիրիան այն կետն է, որը վերջ դրեց նման գործելաոճին և որից սկսած այդ միաբևեռ միտումներ պետք է հետ գնան: Կարծում եմ, ՄԱԿ-ի գլխավորությամբ բազմաբևեռ աշխարհակարգը, այն հավասարակշռված աշխարհակարգն է, որն իրեն արդարացրեց 20-րդ դարի երկրորդ կեսին և մեր դարաշրջանի սկզբին, և այդ աշխարհակարգի շրջանակում մենք ստեղծում ենք հզոր, տարածաշրջանային խաղացող, որն, իհարկե, կհանդիսանա ազդեցության բևեռ և՛ համաշխարհային տնտեսությունում, և՛ անխուսափելիորեն, համաշխարհային քաղաքականությունում»։

    Իսկ ներկայում, Սլուցկիի խոսքով, Մաքսային միությունը և հետո այդ միության հիման վրա ստեղծվելիք Եվրասիական միությունը ունեն ոչ միայն տնտեսական հարթություն:

    «Այդ հարթություններից առանցքայինը տնտեսականն է, սակայն կան նաև միասնական տեղեկատվական հարթություն, միասնական անվտանգության հարթություն, որի ներքո մենք տեսնում ենք ՀԱՊԿ-ն և որի մասին այսօր խոսել են Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդարանների ներկայացուցիչները»,- ասաց նա։

    Այսքանից հետո ռուսաստանցի պաշտոնյան տեղեկացրեց, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալը տեղի կունենա «բառացիորեն հաշվված ամիսների ընթացքում».- «Կարծում եմ, որ Հայաստանի վերաբերյալ եվրասիական գործընթացներն իրենց «ճանապարհային քարտեզը» կստանան մոտ մեկ ամսից: Նոյեմբերի 18-ին Մոսկվայում բանակցություններ կընթանան արտգործնախարարներ Լավրովի ու Նալբանդյանի միջև, ովքեր անխուսափելիորեն նաև այս հարցին էլ կանդրադառնան: Այնուհետև՝ Սանկտ-Պետերբուրգում կկայանա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում Մաքսային միության անդամ-երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վարչապետները կհանդիպեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այսօր աշխատանքի լավ տեմպ է վերցված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոորդինացիայի ներքո: Ուստի, կարծում եմ, որ Մաքսային միությանը միանալուց առաջ Հայաստանի միջազգային պայմանագրերի կոդավորումը, ու Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը՝ բառացիորեն մի քանի ամսվա գործ է»:

    Լեոնիդ Սլուցկին սկանդալային հայտարարություն արեց նաև «Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման և Ռուսաստանում հայկական դպրոցների բացման» մասին:

    «Եվ իհարկե, խոսելով մշակութային, հումանիտար, կրթական միասնական հարթության մասին՝ մենք առաջին հերթին մտածում ենք ռուսաց լեզվի մասին։ Աշխարհում ռուսերեն խոսող մարդկանց թիվը կտրուկ կերպով կրճատվում է՝ նախորդ 20 տարիներին 80 միլիոնով կրճատվել է՝ հասնելով 270 միլիոնի և մենք պետք է ուշադիր լինենք ռուսաց լեզվին՝ որպես հետխորհրադային տարածքում, եվրասիական հարթությունում ցանկացած ինտեգրացիոն գործընթացի ցեմենտող հիմքի: Միաժամանակ պետք է կարևորենք ցանկացած այլ լեզուներ՝ համաձայն Տարածաշրջանային ու ազգային փոքրամասնությունների լեզուների մասին խարտիայի»,- ասաց նա։
    «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2013

    Ռուս խորհրդարանականն ասում է՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալը տեղի կունենա «բառացիորեն հաշվված ամիսների ընթացքում»։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Is Russia an ally or foe, nowadays?

    Ռուսաստանը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում
    «Ռուսաստանը իր շահերը առաջ տանելու համար ամեն ինչ փորձելու է անել, երևի նույնիսկ կպայքարի, որ ռուսական մանկապարտեզ էլ բացենք»,- ասում է Թևան Պողոսյանը։


    Ռուզաննա Ստեփանյան
    Հրապարակված է՝ 18.11.2013

    Ռուսական կողմը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում: Այս մասին երեկ խորհրդարանում բարձրաձայնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ:

    Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը պատմեց, որ Լեոնիդ Սլուցկին, խոսելով եվրասիական տնտեսական միության մասին, թեև ասել է, որ բոլորը անդամները պետք է հավասար լինեն և ինքնիշխանության կորուստներ չունենան, բայց միևնույն ժամանակ շատ մեծ ուշադրություն է դարձրել ռուսաց լեզվի զարգացման խնդրին և այս ուղղությամբ ծրագրերին։ Սա, ըստ հայ պատգամավորի, շատ ճնշող է եղել:

    «Ասում էր, որ պետք են անպայման խնդիրներ դնեն` Եվրասիական միությունում ռուսաց լեզուն պետք է դառնա եթե ոչ բարձր կարգավիճակի, առնվազն տեխնիկական կարգավիճակի լեզու, որովհետև բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը կլինեն ռուսերեն լեզվով, և Բելառուսն ու Ղազախստանը դա ընդունել են»,- ասաց պատգամավորը։

    Թևան Պողոսյանի փոխանցմամբ՝ ինքը հակադարձել է, թե ինչն է խանգարում, որպեսզի աշխատանքային փաստաթղթերն ու պայմանագրերը թարգմանվեն ազգային լեզուներով, որպեսզի Եվրասիական տնտեսական գոտու անդամ երկրների լեզուները պահպանվեն, ինչպես որ Եվրամիությունում է արվում: Այս հարցը, ըստ Պողոսյանի, զայրացրել է ռուս պատգամավորներին:

    «Ռուսները փորձում էին արձագանքել, որ «գիտեք՝ պրոֆեսիոնալ թարգմանիչներ պետք է լինեն, չէ՞ որ լեզուն տեխնիկական է, կարող է բոլորը չկարողանան»։ Վարձեք լա՛վ մասնագետների, իսկ ո՞վ է ձեզ ասում՝ վարձեք վատ մասնագետի, ստանաք վատ որակով փաստաթուղթ։ Վերջում իրենք փորձեցին ավելի շատ տեխնիկական խնդիրների հետ կապել լեզվի խնդիրը, չնայած փորձում էին ասել՝ «մենք մեր ազգային շահերն էլ ունենք»... դե, որ Ռուսաստանը ցանկանում է իր լեզուն տարածել աշխարհով մեկ։ Իրենք ծրագրում են դա դպրոցներում անել, փորձելու են կենտրոն ձևավորել, ռուսաց լեզվի տարածման, պահպանման շրջանակներում գումարներ հատկացնեն»,- ասաց Պողոսյանը։

    Հայաստանում ռուսական դպրոցներ կամ կենտրոններ բացելու ռուսների մտադրությանը Թևան Պողոսյանը արձագանքել է, որ եթե եվրասիական տնտեսական գոտում կամ Մաքսային միությունում բոլորը հավասար են, ապա մյուս երկրներն էլ պետք է հնարավորություն ունենան Ռուսաստանում պետական մակարդակով, ասենք, ղազախական կամ հայկական դպրոցներ և ուսումնական հաստատություններ բացել:

    Այն, որ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում ռուսները ավելի շատ խոսել են ռուսաց լեզվի զարգացման, քան որևէ այլ թեմայի մասին, իր ելույթում ընդգծել է նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

    «Արվեց շեշտադրում, որը, կներեք, տարակուսանքի տեղիք է տալիս. ակնարկվեց, որ ՀՀ-ում ռուսերենը պետական կամ ինչ-որ հատուկ կարգավիճակ չունի։ Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ չունեն ՀՀ-ում հատուկ կարգավիճակ անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը... եթե այսպիսի շեշտադրումներ արվեն, որ ռուսաց լեզվին պետք է հատուկ կարգավիճակ տրվի ՀՀ-ում, դա էական կնվազեցնի Մաքսային միության իմիջը Հայաստանի քաղաքացիների աչքում և գիտակցության մեջ»,- ասել է Փաշինյանը։

    Ի դեպ, «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ասաց, թե իսկապես ուրախ էր, որ երեկ հնարավորություն է ունեցել Հայաստանի խորհրդարանում խոսել հայերեն, իսկ ռուս պատգամավորների համար հատուկ թարգմանություն է ապահովվել, անգամ իշխանական պատգամավորներն են հայերեն խոսել:

    Պողոսյանի փոխանցմամբ՝ իրենք, այդ թվում՝ իշխանական պատգամավորները երեկ ցույց են տվել ռուսներին, որ Հայաստանը ունի շահեր և այդ շահերի հետ պետք է հաշվի նստել:

    «Իրենց պատկերացումը այն չէր, որ եկել են կոնկրետ երկիր, այս երկրի շահերի մասին խոսեն։ Իրենք այստեղ էին միայն ռուսական մոտեցման համար։ Ռուսաստանը իր շահերը առաջ տանելու համար ամեն ինչ փորձելու է անել, երևի նույնիսկ կպայքարի, որ ռուսական մանկապարտեզ էլ բացենք։ Բայց խնդիրը այն պետք է լինի, թե մենք մեր շահերը ինչպես ենք պաշտպանելու»,- ասաց Պողոսյանը։

    Ռուսաց լեզվից բացի, Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիրները քննարկել են նաև ՀԱՊԿ-ին առնչվող հարցեր: Մասնավորապես, երբ Պետդումայի եվրասիական ինտեգրացման հանձնաժողովի նախագահը ասել է, թե ՀԱՊԿ-ը կլինի Եվրասիական տնտեսական միության անվտանգության երաշխավորը, «Ժառանգության» պատգամավորը հետևյալ հարցադրումն է արել, թե արդյոք ՀԱԿՊ-ը միայն թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպությո՞ւն չէ: Ո՞ւր է այդ անվտանգության երաշխավորը, երբ պարբերաբար գնդակոծվում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքները: Պարզվել է՝ ռուսները առաջին անգամ են այդ մասին լսում:

    «Տավուշի մարզը ՀԱՊԿԻ-ի պատասխանատվության տարածքի սահմաններ են, որոնք ամեն օր գնդակոծվում են և նույն զենքով, որը Ռուսաստանն է վաճառել։ Մի քանի պատգամավորներ ասացին, որ իրենք տեղյակ էլ չեն, թե ինչի մասին է խոսքը, քարտեզը չեն պատկերացնում»,- պատմեց Պողոսյանը։

    Նիկոլ Փաշինյանն էլ ռուս պատգամավորներին մեկ այլ օրինակ է բերել՝ ասելով, թե Հայաստանում շատերը չեն կարողանում հասկանալ՝ ինչպես է ռազմավարական գործընկեր Ռուսաստանը հրթիռային համակարգեր՝ «Սմերչ» վաճառում Ադրբեջանին, որն այդ զենքերով կարող է հարվածներ հասցնել նաև Երևանին:

    «Ըստ էության, Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է այդ զինատեսակների նշանառության տակ, ընդ որում, ՀՀ-ում նաև ՌԴ-ի դեսպանատան շենքը»,- ասել է Փաշինյանը։

    Leave a comment:

Working...
X