Re: Is Russia an ally or foe, nowadays?
Իրանի ապտակը Հայաստանի իշխանությանը
Նաիրա Հայրումյան
Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2013,
Հայաստանում Իրանի դեսպան Ռեիսին երեկ հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի ու Ռուսաստանի էներգետիկ համագործակցությունը, սակայն Իրանը կարող էր Հայաստանին մատակարարել էժան եւ անհրաժեշտ քանակի գազ: Այս հայտարարությանն անմիջապես արձագանքել էր ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, հայտարարելով, թե իբր Իրանը առաջարկում է ավելի թանկ գազ, քան ռուսականն է, հերթական անգամ ստելով հանրությանը:
Դեկտեմբերի 2-ին Հայաստանը կորցրեց էներգետիկ անկախության վերջին 20 տոկոսը եւ էներգետիկ համագործակցություն ծավալելու վերջին հնարավորությունները: Հայաստանը կորցրել է ինքնուրույն գազ գնելու հնարավորությունը:
Ներկայում այդ հարցերը լուծելու է Գազպրոմը, իսկ այն դժվար թե գազ գնի Իրանից: Թեեւ, չի բացառվում, որ հիմա գնում է եւ թանկ վերավաճառում հայերին:
Հետաքրքիր է, որ էներգետիկ առաջարկներով Հայաստանին է դիմել Իրաքը: Այս օրերին Հայաստանում էր Իրաքի արտաքին գործերի նախարարը, ով Սերժ Սարգսյանին առաջարկել է էներգետիկ համագործակցություն: Սակայն Հայաստանը հրաժարվում է ձեռնտու բոլոր առաջարկներից, որովհետեւ Հայաստանը չի որոշում:
Իրանի դեսպանը թերեւս որոշել է դիմել Հայաստանի հանրությանը, տեղեկացնելով այն մասին, որ իշխանությունը հրաժարվում է ձեռնտու գործընկերությունից:
Սակայն, եթե այնպիսի «ոչ դեմոկրատական» երկրում, ինչպիսին Իրանն է, հանրության կարծիքը կարող է ազդել որոշումների կայացման վրա, «դեմոկրատական» Հայաստանում հանրությունը ոչինչ չի որոշում: Օրինակ, ՀՀԿ-ն ընդամենը 54 ձայնով Հայաստանի երիտասարդությանը զրկեց ապագայից: Խորհրդարանի 4 խմբակցությունների կարծիքը հաշվի չառնվեց:
Հայաստանի իշխանությունը, սեփական լիազորությունները կամավոր հանձնելով Կրեմլին, արգելակ է դարձել Հայաստանի տնտեսության զարգացման ճանապարհին: Իշխանությունը շրջափակում է բոլոր նախաձեռնությունները՝ Հայաստանի հանրության, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի, Իրաքի, հետապնդելով մեկ նպատակ՝ հանկարծ չվնասի ռուսական ձեռնարկությունների ու օլիգարխիայի շահերը:
Եւ շահագրգիռ պետություններին այլ բան չի մնում, քան դիմել հայ հանրության արժանապատվությանը եւ ռացիոնալությանը, քանի որ միայն հանրությունը կարող է խորտակել իշխանության կառուցած արգելապատնեշը:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....9Txpjgpw.dpuf

Comment